Նիկոլ Փաշինյանը Ալիևի ծառան է․ Ինքը հակահայ գործիչ է, որին պետք է հեռացնենք․ Իշխան Սաղաթելյան 

29 Մայիսի, 2026

«Սիրելի հայրենակիցներ, եկեք պարզ խոսենք՝ ինչ է կատարվում։ Ընտրարշավին մնացել է ընդամենը մեկ շաբաթ։ Հայաստանի քաղաքական դաշտի կուսակցությունները փորձում են հանրությանը ներկայացնել իրենց ծրագրերը, իրենց մոտեցումները, իրենց տեսակետները։

Իրականում այսօր կա երկու տեսակետ՝ իշխանության և ընդդիմության։

Ի՞նչ ենք ասում մենք մեր ժողովրդին, մեր հանրությանը։ Մենք ասում ենք՝ տվեք մեզ մանդատ, տվեք մեզ հնարավորություն, կանգնեք մեր կողքին, որպեսզի երկիրը դուրս բերենք այս իրավիճակից, որովհետև Հայաստանի Հանրապետությունը կանգնած է ծանր և լուրջ մարտահրավերների առաջ։

Արցախը հայաթափվել է, գտնվում է Ադրբեջանի վերահսկողության տակ։ Ադրբեջանի զորքերը գտնվում են Հայաստանի ինքնիշխան տարածքում, ներկայացնում են նոր պահանջներ Հայաստանի նկատմամբ, իսկ գործող այս դավաճանական ոհմակը հայտարարել է, որ պատրաստվում է Հայաստանից նոր տարածքներ հանձնել։

Մենք ասում ենք՝ այն քաղաքական թիմն ենք, ունենք այն վարչապետի թեկնածուն, որը իր անցած ճանապարհով, կենսագրությամբ ու փորձով ապացուցել է, որ կարող է ապահովել մեր երկրի տարածքային ամբողջականությունը, Հայաստանի ինքնիշխանությունը, Հայաստանի քաղաքացու անվտանգությունը, մեր սահմանների անվտանգությունը և կառուցել ուժեղ, հզոր ու կայուն պետություն»,- այս մասին այսօր՝ մայիսի 29-ին, Սպիտակում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Սիսիանում 15 և 16-ամյա դեռահասները խաղալիք ատրճանակով կրակել են 9-ամյա երեխայի վրա, ապա դանակով սպառնացել

Սիսիանում 15 և 16-ամյա դեռահասները խաղալիք ատրճանակով կրակել են 9-ամյա երեխայի վրա, ապա դանակով սպառնացել

Հոկտեմբերի 17-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 17։20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սիսիանի բաժին է դիմել Սյունիքի մարզի բնակիչ 32-ամյա Ռոզա Մ․-ն և հայտնել, որ նույն օրը՝...

Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների՝ սահմանը հատած ադրբեջանցին վերադարձվել է

Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների՝ սահմանը հատած ադրբեջանցին վերադարձվել է

Սահմանը հատած ադրբեջանցին վերադարձվել է Ադրբեջան, գրում են ադրբեջանական ԶԼՄ–ները։ Հայկական կողմը պաշտոնապես չի հաստատել տեղեկությունը։ Նշենք, որ  ԱԱԾ-ն այսօր է միայն հաստատել, որ  Հայաստանի սահմանը ադրբեջանցի է հատել,  նշվելով, որ ձեռնարկվում են համապատասխան...

ԵԱՏՄ-ից հնարավոր հեռացման աղետալի հետևանքները՝ թվերով

ԵԱՏՄ-ից հնարավոր հեռացման աղետալի հետևանքները՝ թվերով

Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակում Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Ռուսաստանի նախագահների՝ 2026 թվականի մայիսի 29-ի համատեղ հայտարարության հիման վրա պատրաստվել է զեկույց՝ Հայաստանի անդամակցության հնարավոր կասեցման հետևանքների վերաբերյալ։ Փաստաթղթում...

Կարևորվել է հոգևոր սպասավորների փոխայցելություններն ու փորձի փոխանակումը. Մայր Աթոռ

Կարևորվել է հոգևոր սպասավորների փոխայցելություններն ու փորձի փոխանակումը. Մայր Աթոռ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Կաթոլիկ Եկեղեցու Նեապոլի թեմի հոգևորականներին: Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից: Հոկտեմբերի 22-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց...

Իրան-ԱՄՆ բանակցությունների դանդաղման պատճառը ԱՄՆ-ի կողմից թելադրվող պայմաններն են․ Բաղայի

Իրան-ԱՄՆ բանակցությունների դանդաղման պատճառը ԱՄՆ-ի կողմից թելադրվող պայմաններն են․ Բաղայի

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային քննադատել է ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի հայտարարությունները, ըստ որոնց՝ «իրանցիների կրոնական համոզմունքները» խոչընդոտում են երկու երկրների միջև...