Չցուցադրվեց հարձակողական բնույթի այնպիսի սպառազինություն, որը կզսպի Բաքվի ֆաշիստների ախորժակը. Քաղաքագետ

29 Մայիսի, 2026

Քաղաքագետ Արմեն Այվազյանն անդրադարձել է Երևանում երեկ տեղի ունեցած զորահանդեսին.

«Մի երկու խոսք երեկվա զորահանդեսի մասին։

Առհասարակ, զորահանդեսներն անցկացվում են որոշակի նպատակներով, որոնցից հիմնականներն են՝

1. պետության ռազմական ուժի ցուցադրումը և դրանով թշնամիների կամ պայմանական հակառակորդների զսպումը,

2. դաշնակիցներին զինված ուժերի կայացածության մեջ հավաստիացնելը,

3. ռազմական ավանդույթի և հիշողության պահպանումը,

4. նոր սպառազինության ցուցադրումը,

5. հասարակության, բանակի և պետական ապարատի վստահության ու մարտական ոգու բարձրացումը,

6. բանակ-հասարակություն կապի ամրապնդումը՝ հանրությանը բանակին մոտեցնելու և զինվորական ծառայության հեղինակությունը բարձրացնելու միջոցով,

7. գործող իշխանությանը քաղաքական և քարոզչական (ներառյալ՝ քարոզարշավային) աջակցության ապահովումը։

Երևանում անցկացված երեկվա զորահանդեսը հիմնականում վերը նշված չորրորդ և յոթերորդ խնդիրներն էր առաջ տանում։ Մնացած ուղղություններով զորահանդեսը կարող էր օգտակար լինել միայն այն դեպքում, եթե զուգահեռաբար լուծվեին բանակի մարտունակության և պատրաստվածության հետ կապված մի շարք հիմնահարցեր։ Օրինակ՝ թշնամին քաջատեղյակ է, որ Հայաստանում արդեն հինգ տարի է խոշոր ռազմական զորավարժություններ չեն անցկացվել։ Մինչդեռ մարտունակության ստուգման և բարձրացման լավագույն միջոցներից մեկը հենց հաճախակի զորավարժություններն են։

Թշնամին քաջատեղյակ է նաև մի շարք այլ ծանր խնդիրների մասին, մասնավորապես՝

• ՀՀ ԶՈւ թվաքանակը կտրուկ նվազել է, այդ թվում՝ իշխանության գործողությունների հետևանքով (օրինակ, ժամկետային ծառայությունը կես տարով կրճատելու պատճառով)

• բազմաթիվ արհեստավարժ հայ սպաներ դուրս են մղվել կամ հեռացել են բանակային ծառայությունից

• Հայաստանում առկա են սուր հակասություններ գործող իշխանության և բնակչության լայն շերտերի միջև

• բանակում ռազմահայրենասիրական գաղափարախոսությունն ու քարոզչությունն ամբողջովին խեղված են, եթե ոչ՝ ուղղակի արգելված

• Հայոց եկեղեցին և նրա սպասավորները դուրս են մղվել բանակից, ինչը լուրջ հարված է բանակի միասնությանն ու բարոյականին։

Ցուցադրված տեխնիկան լիովին պիտանի է պաշտպանական մարտերի համար, իհարկե՝ բավարարաչափ զինամթերք ապահովելու դեպքում (որն ինքնին շատ բարդ խնդիր է) և անձնակազմի կողմից զորավարժությունների ընթացքում այն լիարժեք յուրացնելուց հետո։ Սակայն բանակին անհրաժեշտ է նաև հարձակողական բնույթի այնպիսի սպառազինություն, որը կզսպի Բաքվի ֆաշիստների ախորժակը՝ թիրախում պահելով Ադրբեջանի աքիլեսյան գարշապարը՝ Ապշերոնյան թերակղզու նավթարդյունաբերական համալիրը։ Այդպիսի զենք չցուցադրվեց։ Կարևոր է նաև ձեռքբերված զենքի և ռազմամթերքի քանակը։ Անհրաժեշտ է ունենալ հարյուր հազարավոր արկեր, հրթիռներ և ԱԹՍ-ներ, այլապես ցուցադրված նմուշները հարց չեն լուծելու, մանավանդ որ Ադրբեջանի ռազմական ներուժը զգալիորեն ավելի մեծ է, զինանոցը՝ ավելի արդիական, իսկ բանակը գիշեր-ցերեկ համատեղ զորավարժություններ է անցկացնում իր դաշնակից Թուրքիայի, ինչպես նաև բազմաթիվ այլ գործընկերների հետ։

Կարճ ասած՝ զորահանդեսը թշնամիների վրա մեծ տպավորություն չի թողնելու։ Իսկ քանի դեռ իշխանության ղեկին փաշինյանական կոլաբորանտներն են, մեր բանակի մարտունակության և բարոյահոգեբանական վիճակի, սպայական կազմի գաղափարաբարոյական պատրաստվածության, ինչպես նաև հնարավոր պատերազմի դեպքում Հայաստանի որդեգրելիք ռազմավարության խնդիրները չեն կարող ստանալ իրենց իրական ու որակական լուծումը։

Այսպիսով, թշնամուն զսպելու գլխավոր խնդրի տեսանկյունից զորահանդեսը, ցավոք, ոչինչ չլուծեց և առկա քաղաքական պայմաններում չէր էլ կարող լուծել»։

Նմանատիպ նյութեր

Այն, ինչ այսօր անում է Նիկոլ Փաշինյանը, Սահակաշվիլու կրկնօրինակն է. Ռոբերտ Քոչարյան

Այն, ինչ այսօր անում է Նիկոլ Փաշինյանը, Սահակաշվիլու կրկնօրինակն է. Ռոբերտ Քոչարյան

Այն, ինչ այսօր անում է Նիկոլ Փաշինյանը, Սահակաշվիլու կրկնօրինակն է: Այս մասին Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: «Նա էլ նման քայլերով հրահրում էր պրոբլեմներ Ռուսաստանի հետ, ապա փորձում էր Արևմուտքում աջակցություն...

Թրամփը հետաձգել է Իրանի շուրջ վերջնական որոշումը

Թրամփը հետաձգել է Իրանի շուրջ վերջնական որոշումը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հետաձգել է Իրանի հետ համաձայնագրի վերաբերյալ որոշումը, գրում է The New York Times-ը։ Թերթի աղբյուրի տվյալներով՝ Թրամփը Սպիտակ տանը երկու ժամ տևած խորհրդակցություն է անցկացրել Իրանի հետ հրադադարի հնարավոր երկարաձգման հարցով, սակայն վերջնական...

Իշխանական ֆեյքային հարթակները շրջանառում են բացարձակ սուտ, թե իբր Կաթողիկոսը «անիծել է զորահանդեսը»

Իշխանական ֆեյքային հարթակները շրջանառում են բացարձակ սուտ, թե իբր Կաթողիկոսը «անիծել է զորահանդեսը»

«Հերթական անգամ իշխանական քարոզչամեքենայի ֆեյքային հարթակները շրջանառում են բացարձակ սուտ և կեղծ տեղեկություններ, թե իբր Ամենայն Հայոց Կաթողիկոսը «անիծել է զորահանդեսը»»,-գրում է Արթուր սարկավագ Գևորգյանը՝ շարունակելով.։ «Սա պարզապես հերթական կեղծիքը չէ․ սա գիտակցված...

Թույլ խաղաղությունը Փաշինյանի խաղաղությունն է՝ համեմված ադրբեջանցիներով․ Նարեկ Կարապետյան

Թույլ խաղաղությունը Փաշինյանի խաղաղությունն է՝ համեմված ադրբեջանցիներով․ Նարեկ Կարապետյան

Մենք հասկանում ենք, որ այս վարորդը, որ 2018 թվին նստել է ավտոբուսը, մեքենա վարել չի իմացել։ Այս վարորդին պետք է քշել, նայև, որ վարել չգիտի, հետո էլ մուննաթ է գալիս բոլորի վրա, երրորդ՝ քշելու ժամանակ հաց է ուտում, չորրորդ՝ ավտոբուսի կեսը չկա, տանիքը բաց է։ Պետք է...