Ուժեղ բանակ չի լինում թույլ իշխանությամբ․ Սամվել Կարապետյանի ուղերձը

28 Մայիսի, 2026

«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը ուղերձ է հղել Մայիս 28-ի առիթով․

Սիրելի հայրենակիցներ, այսօր մայիսի 28-ն է՝ մայիսյան հերոսամարտերում մեր հաղթանակի օրը։ Այն օրը, երբ հայ ժողովուրդը որոշեց ապրել ոչ թե ուրիշների ողորմությամբ, այլ՝ իր պետությամբ։

1918 թվականին Հայաստանը չուներ բանակ, չուներ ռեսուրս, չուներ տնտեսություն, բայց ուներ ամենակարևորը՝ կամք։

Այսօր մենք խոնարհվում ենք նրանց առաջ, ովքեր կռվեցին, որպեսզի Հայաստանը գոյություն ունենա քարտեզի վրա։ Բայց մայիսի 28-ը միայն անցյալի մասին չէ, այն մեր այսօրվա քննությունն է։ Այսօր կրկին մեր առջև նույն հարցն է՝ կլինե՞նք ուժեղ պետություն, թե՞ թույլ տարածք, որի ճակատագիրը որոշում են ուրիշները։

Այսօր Երևանում անցկացվում է ռազմական շքերթ, և, իհարկե, յուրաքանչյուր հայ հպարտանում է իր զինվորով։ Բայց մենք պարտավոր ենք ասել ճշմարտությունը։ Բանակը քայլերթի մասին չէ, ոչ էլ՝ փիառի։ Ոչ մի ռազմական շքերթ մեզ չի պաշտպանելու, երբ գան 300 հազար ադրբեջանցիները։

Փոքրիկ խմբակի կողմից նման միջոցառումների իրականացումն ունի միայն մեկ նպատակ՝ թաքցնել ձեզանից իրականությունը՝ ադրբեջանցիների՝ Հայաստան բնակեցնելու ծրագիրը։

Այսօրվա իշխանությունների օրոք յուրաքանչյուր քայլ արվում է բացառապես ցուցադրության համար։ Փաշինյանին չի հուզում մեր երկրի, մեր զինվորի անվտանգությունը։ Նրան միայն հուզում է իր աթոռը, որը նա պատրաստ է պահել ամեն գնով։

Ուժեղ բանակ չի լինում թույլ իշխանությամբ։ Ուժեղ բանակ չի լինում, երբ պետությունը կորցնում է արժանապատվությունը, երբ հերոսների անունները մոռացվում են, իսկ պարտությունները ներկայացվում են որպես խաղաղություն։

Եվ այսօր, երբ Բաքվի բանտում դեռ պահվում են հայ գերիներ միայն նրա համար, որ հայ են, մենք իրավունք չունենք լռելու։

Թույլ պետության հետ հաշվի չեն նստում։ Թույլ պետությունից պահանջում են նոր զիջումներ։ Թույլ պետությանը պարտադրում են ապրել վախով՝ վախով, որ 300 հազար ադրբեջանցիներ բնակեցվելու են մեր հողերում և մեր տներում։

Բայց մայիսի 28-ը վախի օր չէ։ Մայիսի 28-ը պետական կամքի օր է։

Սիրելի հայրենակիցներ, այսօր Հայաստանը մտնում է որոշիչ ժամանակաշրջան։ Առաջիկա ընտրությունները պարզապես քաղաքական գործընթաց չեն լինելու։ Դրանք լինելու են պատասխան մի հարցի՝ արդյոք հայ ժողովուրդը պատրա՞ստ է նորից վերցնել իր պետության պատասխանատվությունը։

Եթե դուք չեք գնում ընտրության, ձեր փոխարեն որոշում են ուրիշները։ Եթե դուք լռում եք, ձեր երեխաների ապագան գրում են ուրիշները։

Մենք պետք է վերադարձնենք հավատը պետության նկատմամբ, վերադարձնենք ուժը բանակին, վերադարձնենք արժանապատվությունը դիվանագիտությանը, վերադարձնենք վստահությունը հայ մարդուն։

Համոզված եղեք, որ միայն ժամանակակից տեխնոլոգիաներով, խելացի սահմաններով, պաշտպանված օդով, տեղական ռազմական արդյունաբերությամբ և արժանապատիվ զինծառայությամբ մենք կկարողանանք կառուցել ուժեղ բանակ և մնայուն խաղաղություն։

Երեք միլիոն հայ Հայաստանում և միլիոնավոր հայեր աշխարհում սպասում են մի բանի՝ ուժեղ Հայաստանի ստեղծմանը։ Եվ այդ Հայաստանը հնարավոր է կառուցել, եթե ժողովուրդը որոշի ոտքի կանգնել, որոշի չվախենալ, որոշի ընտրել պետությունը։

Դու արժանի ես ավելին։ Ուրեմն դու կգնաս ընտրության, և ադրբեջանցիները չեն գա։

Նմանատիպ նյութեր

Խաղաղության որևէ եվրոպական նախաձեռնություն գոյություն չունի․ Ռոբերտ Ֆիցո

Խաղաղության որևէ եվրոպական նախաձեռնություն գոյություն չունի․ Ռոբերտ Ֆիցո

Խաղաղության որևէ եվրոպական նախաձեռնություն գոյություն չունի։   Եվրամիությունը շարունակում է հրահրել ու խորացնել ուկրաինական հակամարտությունը, քանի որ եվրոպացիներն այնտեղ իրենց արյունը չեն թափում։ Այս մասին տեսաուղերձում Ռիա նովոստիի փոխանցմամբ հայտարարել է Սլովակիայի...

Եթե ցույցեր չանենք, մեզ չեն լսի․ Ֆրանսիայում բողոքի ակցիաները շարունակվում են

Եթե ցույցեր չանենք, մեզ չեն լսի․ Ֆրանսիայում բողոքի ակցիաները շարունակվում են

Ֆրանսիայում համազգային գործադուլը վերածվել է զանգվածային անկարգությունների ու բախումների․ երկրի տարբեր քաղաքներում փողոց է դուրս եկել ավելի քան 100 հազար ցուցարար։ Այս մասին հայտնում են ԶԼՄ-ները։ Մարսելում ցուցարարների խումբը ներխուժել է քաղաքապետարանի շենք, իսկ...

Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները

Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները

«ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտադրությունը լուրջ մտահոգության տեղիք է տալիս»,- հայտարարել է ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը։ «Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտման, ինչպես նաև Հայաստանի և Արցախի դեմ...

Իվանովոյում կօծվի նորակառույց հայկական եկեղեցին․ Մոսկվայի հայկական եկեղեցի

Իվանովոյում կօծվի նորակառույց հայկական եկեղեցին․ Մոսկվայի հայկական եկեղեցի

ՌԴ Իվանովո քաղաքի հայ համայնքն աղուհացով է դիմավորում թեմակալ առաջնորդ Տեր Եզրաս արք. Ներսիսյանին։ Այս մասին տեղեկանում ենք Մոսկվայի հայկական եկեղեցու ֆեյսբուքյան էջից։ Տեղաբնակ հայերի համար օրը տոնական է, քանի որ օծվելու է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցին, որի...

Մենք դատապարտում ենք այս լռությունը. Արցախի Հանրային խորհուրդը դիմել է Գուտերեշին

Մենք դատապարտում ենք այս լռությունը. Արցախի Հանրային խորհուրդը դիմել է Գուտերեշին

Արցախի Հանրապետության Հանրային խորհուրդը խորը մտահոգություն և վրդովմունք է հայտնում Հայաստանում COP17-ի շրջանակում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հայտարարությունների կապակցությամբ։ Խոսելով բնիկ ժողովուրդների իրավունքների, կենսաբազմազանության պահպանության և...