Հերթական անմարդկային ու ստոր քայլը արցախցի զինվորականի նկատմամբ. փաստաբան

27 Մայիսի, 2026

Հերթական անմարդկային ու ստոր քայլը արցախցի զինվորականի նկատմամբ։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է արցախցի փաստաբան Ռոման Երիցյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «2007 թվականին հատկացված 45․5 քառ․մետր մակերեսով ծառայողական բնակարանը ազատելու ծանուցում է ուղարկվել Արցախյան պատերազմի ակտիվ մասնակից, 2000-ական թվականներին ԱՀ պաշտպանության նախարարի տեղակալ, 2004 թվականից գեներալ-մայոր զինվորական կոչում ունեցող, ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի, «Վարդան Մամիկոնյան» շքանշանակիր, ՀՀ «Արիության համար» և «Մարտական ծառայություն» մեդալակիր, 2007-2012 թթ․ Արցախի կրթության և գիտության նախարար, 2012-2017 թթ․ Մարտակերտի վարչակազմի ղեկավար, 2017-2020թթ․ Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն, 2020-2021 թթ․ ԱՀ գլխավոր հարկադիր կատարող Վլադիկ Խաչատրյանին։

Վլադիկ Խաչատրյանն այս պահին ունի 2-րդ կարգի անժամկետ հաշմանդամություն, իսկ բնակարանն էլ հանդիսանում է իր և ընտանիքի անդամների միակ կեցավայրը Հայաստանի Հանրապետությունում։

Վլադիկ Խաչատրյանը նաև Նիկոլ Փաշինյանի հետ մետրոյում տեղի ունեցած միջադեպի զոհի՝ Արմինե Մոսիյանի հորաքրոջ ամուսինն է։

Պաշտպանության նախարարությանը նշված գործողության կատարումից ձեռնպահ մնալու հայց է ներկայացվել ՀՀ վարչական դատարան։

Նմանատիպ նյութեր

Խոշոր վթար Մամիկոնյանց և Տիգրանյան փողոցների խաչմերուկում. կան վիրավորներ

Խոշոր վթար Մամիկոնյանց և Տիգրանյան փողոցների խաչմերուկում. կան վիրավորներ

Այսօր՝ նոյեմբերի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21:10-ի սահմաններում Մամիկոնյանց և Տիգրանյան փողոցների խաչմերուկում բախվել են «BMW X6», «BMW 640I» և «Toyota Prado» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը բախվել է շենքի պատին։ Ինչպես դեպքի...

ԱԳՄԱ նախարարությունը ցավակցnւթյուն է հայտնել Եգիպտոսում տեղի ունեցած nղբերգական հրդեհի կապակցությամբ

ԱԳՄԱ նախարարությունը ցավակցnւթյուն է հայտնել Եգիպտոսում տեղի ունեցած nղբերգական հրդեհի կապակցությամբ

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարությունը ցավակցություն է հայտնել Եգիպտոսի Գիզա քաղաքում տեղի ունեցած ողբերգական հրդեհի հետևանքով զոհվածների ընտանիքներին։ «Մեր անկեղծ ցավակցություններն ենք հայտնում Գիզայում տեղի ունեցած ողբերգական...

Թրամփն ու Ռյուտեն քննարկել են ռուս-ուկրաինական պատերազմը

Թրամփն ու Ռյուտեն քննարկել են ռուս-ուկրաինական պատերազմը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն քննարկել են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը, Իրանի շուրջ հակամարտությունը, դաշինքի երկրների ռազմական ծախսերը և սպառազինության արտադրության ծավալների ավելացումը։ Դրա մասին ասվում է համատեղ...

Քննարկվել են Սահմանապահ ծառայության վերափոխմանն առնչվող հարցեր

Քննարկվել են Սահմանապահ ծառայության վերափոխմանն առնչվող հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Սահմանապահ ծառայության վերափոխմանն առնչվող հայեցակարգային հարցեր: Անդրադարձ է կատարվել Սահմանապահ ծառայության գործունեությանը, հաշվի առնելով միջազգային փորձը՝ վերջնիս...

Ճանապարհը չեն վերանորոգել, փոխարենը ծաղրել են խնդրի մասին բարձրաձայնողներին․ Լիա Սարգսյան

Ճանապարհը չեն վերանորոգել, փոխարենը ծաղրել են խնդրի մասին բարձրաձայնողներին․ Լիա Սարգսյան

Լրագրող Լիա Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Տիկին Հակոբյան, այցելե՛ք նախարարական կաբինետներ եւ կրթե՛ք Դավիթ Խուդաթյանին «Իշխանություն» լրատվականը օրեր առաջ քաղաքացիների խնդրանքով անդրադարձել էր Վաղարշապատի Զվարթնոց թաղամասի կարեւոր ճանապարհահատվածի անմխիթար...