Հունիսի 8-ից ոչինչ չի կարգավորվելու, եթե Նիկոլ Փաշինյանը մնա վարչապետ. Բենիամին Մաթևոսյան

27 Մայիսի, 2026

Քաղաքական վերլուծաբան Բենիամին Մաթևոսյանը տեսանյութ է տարածել, որտեղ ասում է. «Ընկերներ, ի՞նչ է ասում իշխանական քարոզչական մեքենան։ Ասում են՝ ժողովուրդ ջան, մի 10, 15, 18 օր դիմացեք, ընտրությունները անցնեն, և ամեն ինչ իր տեղը կընկնի։ Մինչ այդ՝ ոչինչ։ Չգիտեմ՝ ծաղիկները կթոռոմեն, ելակը կփչանա, ջերմուկը չի վաճառվի։ Նորմալ է, մի քիչ սպասեք։

Հենց Նիկոլ Փաշինյանը վերահաստատում է քաղաքական մոնոպոլիան, Ռուսաստանի հետ հարաբերությունները կարգավորվում են, և դրանից հետո ամեն ինչ ընկնում է իր տեղը։

Նաև իշխանական քարոզչական մեքենան ընդունում է, որ այս լարվածությունը հայ-ռուսական հարաբերություններում պայմանավորված է այն հանգամանքով, որ ընտրությունները մոտենում են, և Ռուսաստանը սրանով իր վերաբերմունքն է ցույց տալիս Հայաստանի Հանրապետության իշխանությունների նկատմամբ։

Այստեղ տրամաբանական հակասություն է առաջանում։ Տեսեք՝ եթե դուք ընդունում եք, որ Ռուսաստանի համար անընդունելի իշխանություն եք, և նրանք դրանով պայմանավորված գործողություններ են իրականացնում՝ ցույց տալու համար հայ հասարակությանը, որ դուք անընդունելի եք, դա նշանակում է հետևյալը՝

հունիսի 8-ից խնդիրները չեն լուծվելու, դրանք շարունակվելու են և կարող են խորանալ՝ պայմանավորված ձեր գործոնով, եթե դուք շարունակեք պահպանել քաղաքական մոնոպոլիան։

Իսկ ի՞նչ է դա նշանակում շարքային քաղաքացիների համար։

Պետդումայում լսումներ են եղել, կլոր սեղան է անցկացվել Հայաստանի և Ռուսաստանի միջև առկա խնդիրների վերաբերյալ։ Պետդումայի փոխնախագահը, խոսելով հայ-ռուսական հարաբերությունների վատթարացման հետևանքների մասին, նշել է հետևյալը.

Եթե իրավիճակը շարունակի նույնը մնալ, Հայաստանի Հանրապետության քաղաքացիները կարող են զրկվել, օրինակ, Ռուսաստանի տարածքում արտոնյալ հնարավորություններից՝ երկարաժամկետ մնալու, առանց գրանցման գտնվելու, ինչպես նաև աշխատանքային հնարավորությունների սահմանափակումներից։

Այսինքն՝ տեսեք, կա հստակ արձանագրում, որ Ռուսաստանի իշխանությունները ցույց են տալիս՝ ներկայիս Հայաստանի իշխանությունները իրենց համար անընդունելի են, և այդ հիմքով կարող են քայլեր ձեռնարկել՝ ցույց տալու հայ հասարակությանը, որպեսզի մարդիկ հետևություններ անեն։

Իշխանությունները, ըստ այս տեսակետի, փորձում են ներկայացնել, թե ամեն ինչ հունիսի 7–8-ից հետո կկարգավորվի, սակայն նշվում է, որ Ռուսաստանի Դաշնության իշխանությունների համար այս իրավիճակը կապված է անձերի և քաղաքական մոտեցումների հետ, և դա կարող է ազդել ապագա համագործակցության վրա։

Այս ամենի մասին պետք է մտածեն բոլոր քաղաքացիները, որոնք պատրաստվում են գնալ ընտրատեղամաս, քանի որ դրանից կարող են կախված լինել մանրից մինչև խոշոր բիզնեսի եկամուտները, սպառման և ներկրման շուկաների վիճակը, ինչպես նաև քաղաքացիների հնարավորությունը՝ աշխատելու Ռուսաստանում»։

Նմանատիպ նյութեր

Իվանովոյում կօծվի նորակառույց հայկական եկեղեցին․ Մոսկվայի հայկական եկեղեցի

Իվանովոյում կօծվի նորակառույց հայկական եկեղեցին․ Մոսկվայի հայկական եկեղեցի

ՌԴ Իվանովո քաղաքի հայ համայնքն աղուհացով է դիմավորում թեմակալ առաջնորդ Տեր Եզրաս արք. Ներսիսյանին։ Այս մասին տեղեկանում ենք Մոսկվայի հայկական եկեղեցու ֆեյսբուքյան էջից։ Տեղաբնակ հայերի համար օրը տոնական է, քանի որ օծվելու է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցին, որի...

Մենք դատապարտում ենք այս լռությունը. Արցախի Հանրային խորհուրդը դիմել է Գուտերեշին

Մենք դատապարտում ենք այս լռությունը. Արցախի Հանրային խորհուրդը դիմել է Գուտերեշին

Արցախի Հանրապետության Հանրային խորհուրդը խորը մտահոգություն և վրդովմունք է հայտնում Հայաստանում COP17-ի շրջանակում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հայտարարությունների կապակցությամբ։ Խոսելով բնիկ ժողովուրդների իրավունքների, կենսաբազմազանության պահպանության և...

Մոսկվայում չվերթներ են հետաձգվել

Մոսկվայում չվերթներ են հետաձգվել

Ուկրաինական ԱԹՍ-ների սպառնալիքի պատճառով Մոսկվայի չորս օդանավակայաններում չեղարկվել է ավելի քան 200 չվերթ, ևս 200-ը՝ հետաձգվել, այդ թվում՝ դեպի Երևան։ Այս մասին հայտնել է ռուսական «Դոժդ» հեռուստաալիքը՝ հղում անելով Airports.Ru ագրեգատորի տվյալներին։ Նշվում է, որ...

Վրաստանի իշխանությունները կրկին խստորեն քննադատել են ԵՄ-ին

Վրաստանի իշխանությունները կրկին խստորեն քննադատել են ԵՄ-ին

Վրաստանի իշխանությունները կրկին խստորեն քննադատել են ԵՄ-ին։ Այս մասին հայտնում է Sputnik Գրուզիան։ Վրաստանում ԵՄ ներկայացուցչությունը հայտարարել է, որ երկրում «ժողովրդավարական գործընթացների վատթարացման պատճառով» այլևս չի ֆինանսավորում Վրաստանի կառավարությանը, սակայն...

Երևանի Մոսկովյան փողոցում տեղադրվել է բարերար Լևոն Հայրապետյանի հուշատախտակը

Երևանի Մոսկովյան փողոցում տեղադրվել է բարերար Լևոն Հայրապետյանի հուշատախտակը

Երևանի Մոսկովյան 31 հասցեում տեղադրվել է հայ մեծանուն բարերար, ծնունդով արցախցի Լևոն Հայրապետյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակ։ Հուշատախտակի հեղինակը քանդակագործ Ալեքսան Բաբայանն է, որը և այն փակցնելու միջնորդություն էր...