Երբ կառավարությունը սկսում է խաղալ կրակի հետ, այրվում է ժողովուրդը․ Ռոբերտ Քոչարյան 

23 Մայիսի, 2026

«Մի պահ է գալու, որ մի քիչ անհարմար է լինելու մարդկանց համար, հատկապես քաղաքականությամբ զբաղվողների, եթե պարզվի, որ գոնե մի քանի օր չեն նստել։ Այդ վիճակին են հասցրել, ըստ էության, երկիրը, բայց միշտ խոսում են ժողովրդավարության մասին։

Եթե նայենք գրեթե բոլոր խոշոր քաղաքական ուժերի ցուցակներին, ապա կտեսնենք, թե քանի հոգի են քրեական գործերի տակ, քանի հոգի են այսօր բանտերում կամ տնային կալանքի տակ։ Մենք հիմա արդեն եկեղեցու հետ ենք մրցում՝ ով ավելի շատ կալանավորված ունի՝ քաղաքականությո՞ւնը, թե՞ եկեղեցին։

Այս վիճակում ենք հայտնվել, և այս վիճակից ձեր օգնությամբ պետք է ազատվենք։

Այսօր ավելի շատ կկենտրոնանամ տնտեսական հարցերի վրա՝ հաշվի առնելով հատկապես վերջին օրերին հնչող հայտարարությունները, որոնք գալիս են նաև Ռուսաստանից։

Ընդհանրապես, ի՞նչ տնտեսական մոդել պետք է ունենա փոքր երկիրը։ Պետք է միշտ ձգտի մեծ շուկաների նկատմամբ հասանելիություն ունենալուն։ Հայաստանը իր մոտ 3 միլիոն բնակչությամբ և իր տարածքով չի կարող բոլոր ուղղություններով ինքնաբավ լինել՝ ունենալ արդյունավետ գյուղատնտեսություն կամ արդյունաբերություն։ Դա ուղղակի հնարավոր չէ։

Մոդելը մեծ շուկան է։ Եվ այսօր այդ մեծ շուկան Հայաստանը ունի՝ ԵԱՏՄ շուկան, Ռուսաստանի հսկայական շուկան։ Մեր գյուղատնտեսական ապրանքների ավելի քան 90 տոկոսը գնում է Ռուսաստան։ Սա այն մոդելն է, որը հնարավորություն է տալիս զարգացնել երկիրը։ Հնարավորություն է տալիս նաև զարգացնել արդյունաբերությունը, քանի որ արտադրված ապրանքները հնարավոր է արտահանել այդ մեծ շուկա։

Հիմա ի՞նչ է անում այս իշխանությունը։ Ամեն ինչ անում է այդ մոդելը քայքայելու համար»,- այս մասին այսօր՝ մայիսի 23-ին, Դալարիկում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Փաշինյանն այժմ ստիպված է անձամբ ստանձնել ադրբեջանցու «պաշտպանությունը»․ Գառնիկ Դանիելյան

Փաշինյանն այժմ ստիպված է անձամբ ստանձնել ադրբեջանցու «պաշտպանությունը»․ Գառնիկ Դանիելյան

ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, ՀՅԴ Տավուշի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ, նախկին պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրում է․ «Վարչապետի աթոռը զբաղեցնողը և նրա կուսակիցները լծվել են Սյունիքի Շաքի գյուղ ներխուժած, հայ կնոջը հրազենային վիրավորում հասցրած և վերջինիս երեխաներին...

Չեխիայի խորհրդարանականներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Չեխիայի խորհրդարանականներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Չեխիայի խորհրդարանի Սենատի սոցիալական քաղաքականության հանձնաժողովի նախագահ Լումիր Կանտորի գլխավորած պատվիրակությունն այսօր այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Պատվիրակությանը ներկայացվել  է Հայոց ցեղասպանության հուշահամալիրի կառուցման պատմությունը,...

«Ռոսատոմ»-ը հաստատել է ՀԱԷԿ-ի անվտանգ շահագործման հնարավորությունը մինչև 2031 թվականը

«Ռոսատոմ»-ը հաստատել է ՀԱԷԿ-ի անվտանգ շահագործման հնարավորությունը մինչև 2031 թվականը

Ռուսաստանի պետական «Ռոսատոմ» կորպորացիան և Հայկական ատոմային էլեկտրակայանի ներկայացուցիչները հաստատել են ՀԱԷԿ-ի անվտանգ շահագործման հնարավորությունը մինչև 2031 թվականը։ Այս մասին հայտնել է «Ռոսատոմ»-ը։ «Երևանում կայացել է Համատեղ համակարգող կոմիտեի հինգերորդ նիստը,...

«Ի դեպ»․ Քննությունը դեռ չի սկսվել, բայց Փաշինյանն արդեն վարկած ունի

«Ի դեպ»․ Քննությունը դեռ չի սկսվել, բայց Փաշինյանն արդեն վարկած ունի

Ի դեպ, Նիկոլ Փաշինյանը վերջապես մեկնաբանել է Շաքիում օրեր առաջ ադրբեջանցի զինծառայողի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպը և սովորության համաձայն՝ դեպքի իր վարկածն է ներկայացրել: Հետաքրքիր է, որ Փաշինյանն ինքն է նույն հարցազրույցում նշում, որ դեռ քննություն պետք է...