Թրամփը հրաժարվել է հարվածել Իրանին

23 Մայիսի, 2026

Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփը որոշել է առայժմ ձեռնպահ մնալ Իրանին նոր հարվածներ հասցնելուց։ Այս մասին գրում է «The Wall Street Journal»-ը՝ վկայակոչելով ամերիկացի պաշտոնյաներին։

«Նախագահ Թրամփը հանդիպում է ունեցել ազգային անվտանգության հարցերով բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ քննարկելու Իրանի նկատմամբ հետագա քայլերը։ Նախագահը պաշտոնական որոշում չի կայացրել, սակայն օգնականներին հայտնել է, որ ցանկանում է դիվանագիտական գործընթացին ավելի շատ ժամանակ տրամադրել՝ արդյունքների հասնելու համար», ասվում է հոդվածում։

Այնուամենայնիվ, ինչպես հաղորդում են «CBS» հեռուստաալիքը և «Axios» պորտալը, Սպիտակ տան ղեկավարը լրջորեն դիտարկում է ԻԻՀ-ի ուղղությամբ նոր հարվածներ հասցնելու հնարավորությունը, իսկ ամերիկացի պաշտոնյաներն ու զինվորականներն արդեն սկսել են չեղարկել երկար հանգստյան օրերի իրենց պլանները՝։

Նմանատիպ նյութեր

Եվս մի ՔՊ-ական է հրաժարվել մանդատից

Եվս մի ՔՊ-ական է հրաժարվել մանդատից

Ցանկանում եմ ձեզ տեղեկացնել, որ հրաժարվել եմ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի մանդատից և շարունակելու եմ աշխատանքս՝ որպես Թալին համայնքի ղեկավար։ Այս մասին գրել է Տավրոս Սափեյանը։ «Այս որոշումը կայացրել եմ՝ առաջնորդվելով իմ համաքաղաքացիների...

Դիլիջանի ոլորաններում վթար է եղել. կան վիրավորներ

Դիլիջանի ոլորաններում վթար է եղել. կան վիրավորներ

Այսօր՝ հուլիսի 9–ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 16.50–ի սահմաններում «Tesla» մակնիշի ավտոմեքենան Երևան–Սևան–Իջևան ավտոճանապարհին՝ դեպի Դիլիջան ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում 4–րդ ոլորանից գլորվելով ու բախվելով ծառերին, հայտնվել է 5–րդ...

Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը, ԱԱԾ մեկուսարանից ազատ արձակվեց. «Փաստինֆո»

Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը, ԱԱԾ մեկուսարանից ազատ արձակվեց. «Փաստինֆո»

Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդուն՝ Սպարտակ Ղուկասյանին ԱԱԾ մեկուսարանից ազատ արձակեցին։ Նա կալանքը կկրի տանը։ «Փաստինֆոյի» հետ զրույցում Ղուկասյանի պաշտպան Հովհաննես Ղարաքեշիշյանն հայտնել է, որ Վերքննիչ դատարանը բեկանել է ընդհանուր իրավասության առաջաին...

Ռուսաստանն այլևս չի հավատա, որ Արևմուտքը ցանկանում է Ուկրաինայի հարցի բանակցային լուծում․ Լավրով

Ռուսաստանն այլևս չի հավատա, որ Արևմուտքը ցանկանում է Ուկրաինայի հարցի բանակցային լուծում․ Լավրով

Ռուսաստանն այլևս չի հավատա, որ Արևմուտքը ցանկանում է Ուկրաինայի հարցի բանակցային լուծում, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: Նրա խոսքով՝ Արևմուտքը ձևացնում է, թե պատրաստ է բանակցել Ուկրաինայի հարցում, բայց այժմ բացահայտ սկսել է Ռուսաստանին վերջնագրեր...

ՔՊ-ական Վաղարշակ Հակոբյանը հրաժարվում է պատգամավորական մանդատից

ՔՊ-ական Վաղարշակ Հակոբյանը հրաժարվում է պատգամավորական մանդատից

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը հայտարարություն է տարածել․ «Սիրելի՛ հայրենակիցներ, Ցանկանում եմ ձեզ տեղեկացնել, որ կյանքի այս փուլում որոշում եմ կայացրել գործունեությունս շարունակել մասնավոր ոլորտում։ Այդ նպատակով...