Արամ Ա-ն Վատիկանին կոչ է արել օգնել հայ գերիների ազատ արձակման հարցում

19 Մայիսի, 2026

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն Վատիկանի պետական քարտուղար (վարչապետ), կարդինալ Պիետրո Պարոլինի հետ քննարկել է արցախցիների հարցն ու գերիների ազատ արձակումը։ Այս մասին հայտնում է կաթողիկոսության մամուլի գրասենյակը։

Վեհափառ հայրապետը շեշտել է, որ արցախահայության վերադարձը, նրանց իրավունքների վերահաստատումը, պատմամշակութային ու հոգևոր ժառանգության պաշտպանությունն ու Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության շուտափույթ ազատ արձակումը հայ եկեղեցու և ժողովրդի համար հրամայական են, և նա այս կապակցությամբ հայցել է Սուրբ աթոռի աջակցությունը։

«Արամ Ա.-ն բարձր է գնահատել Հայոց ցեղասպանության ճանաչման և հայ ժողովրդի իրավունքների պաշտպանության հարցում Սուրբ աթոռի անփոփոխ դիրքորոշումը», — ասված է հայտարարությունում։

Կարդինալ Պարոլինն իր հերթին հայտնել է, թե ինչ քայլեր է ձեռնարկում Վատիկանը ընդհանուր առմամբ Արցախի և հատկապես բանտարկյալների ազատ արձակման ուղղությամբ։

Հանդիպման ընթացքում կաթողիկոսը մանրամասն անդրադարձել է Լիբանանում տիրող իրավիճակին։ Նա բարձր է գնահատել երկրի նախագահի ու վարչապետի գլխավորությամբ կառավարության կողմից տարվող հետևողական աշխատանքը։

Անդրադառնալով հարավային Լիբանանի ճգնաժամին՝ Արամ Ա-ն հստակ դիրքորոշում է հայտնել ռազմական ներկայության վերաբերյալ։

«Իսրայելը պետք է իր զինվորական ուժերը քաշի հարավային Լիբանանից, երկրի բանակը ստանձնի ընդհանուր ապահովությունը, և Լիբանանի պետությունը վերահաստատի իր գերիշխանությունը բոլոր շրջաններում», — նշված է հաղորդագրությունում։

Նա շեշտել է ներքին միասնականության ամրապնդման կարևորությունը բոլոր համայնքների միջև և Վատիկանին շնորհակալություն է հայտնել ցուցաբերած շարունակական զորակցության համար։

Նմանատիպ նյութեր

Իրավունքն այն ոլորտը չէ, որտեղ հեղափոխություններն են բերում իրավիճակի բարելավում. Սողոյան 

«Իրավունքն այն ոլորտը չէ, որտեղ հեղափոխություններն են բերում բարեկեցություն, բարելավում իրավիճակը»,- «Հայաստան 2026. իրավունքի վախճանը». խորագրով քննարկմանն ասաց փաստաբան Տաթև Սողոյանը։ Նրա ներկայացմամբ, իրավապահ համակարգն այն տիրույթն է,...

Բաքուն առաջ է մղում «Արևմտյան Ադրբեջանի» թեզը. Պրահայի կենտրոնում բացօթյա ցուցահանդես է կազմակերպել

Բաքուն առաջ է մղում «Արևմտյան Ադրբեջանի» թեզը. Պրահայի կենտրոնում բացօթյա ցուցահանդես է կազմակերպել

Պրահայի կենտրոնում Ադրբեջանը բացօթյա ցուցահանդես է կազմակերպել՝ առաջ մղելով այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան»-ին և Արցախին վերաբերող պատմական ու քաղաքական թեզերի ներկայացմամբ։ Միջոցառումն անցկացվել է Ադրբեջանի Սփյուռքի հետ աշխատանքի պետական կոմիտեի աջակցությամբ։...

500 000-ին տանես նստացնես, 500 000 երեխա կանգնելու է քո դիմաց․ Վահագն Մելիքյան

«Վարչախումբը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, չի հաղթել անցած Ազգային ժողովի ընտրություններում։ Ուզում ենք դա, թե չենք ուզում, դրա մասին ինքը շատ է խոսում, բանաձևերն են բերում, կապ չունի․ ինքը չի հաղթել այդ ընտրություններում։ Ուզում եմ...

Խաղաղություն է խոստանում, բայց շարունակում է խոսել պատերազմի սպառնալիքի և հնարավոր զիջումների մասին. պատգամավոր

Խաղաղություն է խոստանում, բայց շարունակում է խոսել պատերազմի սպառնալիքի և հնարավոր զիջումների մասին. պատգամավոր

«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Մարիաննա Ղահրամանյանը գրել է. «Նիկոլ Փաշինյանն այսօր փաստացի վերահաստատեց Տիգրանաշենի վերաբերյալ օրեր առաջ արած իր հայտարարությունը՝ միաժամանակ կրկին մեր ժողովրդին վախեցնելով պատերազմի և էսկալացիայի վտանգով։ Խաղաղություն է...

Հայաստանը զարգացել է ԵԱՏՄ-ի շնորհիվ. Լավրով

Հայաստանը զարգացել է ԵԱՏՄ-ի շնորհիվ. Լավրով

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որ ԵՄ-ին Հայաստանի անդամակցության վերաբերյալ հանրաքվեն կարող է լինել միայն այն բանից հետո, երբ երկիրը ներկայացնի դիմում և պատրաստի «ճանապարհային քարտեզ», ցույց են տալիս նրա «ոչ այնքան բարձր վստահությունը» սեփական...