Ռոբերտ Քոչարյանն ապօրինի որոշման արդյունքում արդեն նստել է, հիմա իր հերթն է․ Իշխան Սաղաթելյան

14 Մայիսի, 2026

 

«Ընտրարշավը սկսված է արդեն 7-րդ օրն է: Հայաստանի քաղաքական ուժերը հանդիպում են մեր ժողովրդին, ներկայացնում են իրենց ծրագրերը, իրենց դիրքորոշումները, իրենց պատկերացումները երկիրը ստեղծված իրավիճակից դուրս բերելու համար, բայց ընտրարշավի փոխարեն գլխավոր հոգեկան հիվանդի նոպաները սկսվել են և հայհոյախառն ելույթներ, մարդկանց ընտանիքներին թիրախավորել, համատարած հիստերիա։ Հիմա հարց՝ ինչի՞ եք կրկին ընկել հիստերիայի մեջ, ի՞նչն է այս ամեն ինչի պատճառը: Այսօր, ժողովուրդ ջան, կրկին հիշել է մարտի 1-ը, ութը տարի է ու դրանից առաջ ևս 10 տարի անընդհատ մարտի մեկ, մարտի մեկ։ Եկավ իշխանության, ութը տարի է իշխանության է, մի քանի անգամ ասել է գործը բացահայտված է, ամեն ինչ որոշված է ու որևէ արդյունք չկա, գիտե՞ք ինչի, որովհետև ամեն անգամ, երբ քննությունը շարունակվում է, դուրս են գալիս իրենց հետքի վրա, դրա համար էլ առաջընթաց չկա, այդ սադրիչն ու կազմակերպիչը ինքն է եղել։ Այսօր հայտարարում է, որ Ռոբերտ Քոչարյանը պետք է նստի, Ռոբերտ Քոչարյանն իր ապօրինի որոշման արդյունքում նստել է, հիմա իր հերթն է»,- այս մասին Աջափնյակ վարչական շրջանում «Հայաստան» դաշինքի հանրահավաքի ժամանակ ասաց պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Ձերբակալվել է 8 անձ, այդ թվում՝ Գյումրու պետական երաժշտական քոլեջի ընդունելության հանձնաժողովի փոխնախագահը․ Հակակոռուպցիոն

Ձերբակալվել է 8 անձ, այդ թվում՝ Գյումրու պետական երաժշտական քոլեջի ընդունելության հանձնաժողովի փոխնախագահը․ Հակակոռուպցիոն

Կաշառք տալու և ստանալու դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է 8 անձ, այդ թվում՝ Գյումրու Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջի ընդունելության հանձնաժողովի նախագահի տեղակալը: Այս մասին լրատվամիջոցներին...

Սիմոնյանը մեծ ժառանգություն է թողել․ բրազիլական ֆուտբոլի լեգենդը՝ հայ լեգենդի մասին

Սիմոնյանը մեծ ժառանգություն է թողել․ բրազիլական ֆուտբոլի լեգենդը՝ հայ լեգենդի մասին

Բրազիլական ֆուտբոլի լեգենդ Ռիվալդոն խոսել է խորհրդային և հայկական ֆուտբոլի անվանի վետերան Նիկիտա Սիմոնյանի մասին։ Երեկ՝ 2026 թվականի հոկտեմբերի 12-ին, լրացավ 1956 թվականի օլիմպիական չեմպիոն, Մոսկվայի «Սպարտակի» լեգենդ Նիկիտա Սիմոնյանի ծննդյան 100-ամյակը։ «Կցանկանայի...

6-ամյա երեխային ապտակելու դեպքով հանրային քրեական հետապնդում է հարուցվել 1 անձի նկատմամբ

6-ամյա երեխային ապտակելու դեպքով հանրային քրեական հետապնդում է հարուցվել 1 անձի նկատմամբ

Սիսիանում դասապատրաստման ժամանակ 6-ամյա տղային ապտակած կնոջ նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը և նրա պաշտոնավարումը կասեցվել է, հայտնում են Քննչական կոմիտեից: Նշենք, որ հոկտեմբերի 8-ին ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության Սիսիանի...

ՀՀ ԱՆ-ն պահանջում է պատասխանատվության ենթարկել դատավոր Գևորգ Մանուկյանին՝ Արշակ սրբազանի գործով ինքնաբացարկի համար․ «Փաստինֆո»

ՀՀ ԱՆ-ն պահանջում է պատասխանատվության ենթարկել դատավոր Գևորգ Մանուկյանին՝ Արշակ սրբազանի գործով ինքնաբացարկի համար․ «Փաստինֆո»

Վեհափառ Հայրապետի եղբոր և եղբորորդու գործը քննող դատավոր Գևորգ Մանուկյանի նկատմամբ կարգապահական վարույթը հարուցվել է Արշակ սրբազանի գործով ինքնաբացարկ հայտնելու համար, գրում է «Փաստինֆո»-ն։ Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ ՀՀ արդարադատության նախարարությունը կարգապահական...

ՊՆ-ն հաստատեց՝ վիրավոր զինվոր ունենք

ՊՆ-ն հաստատեց՝ վիրավոր զինվոր ունենք

Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակը քիչ առաջ ֆեյսբուքյան էջում հաստատեց վիրավոր զինվորի մասին լուրը։   «Նախնական տվյալներով՝ զինծառայողը վնասվածք է ստացել զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով։ Զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում», - հայտնում են...