Քննարկվել է Ուկրաինայում, Մերձավոր Արևելքում և Կորեական թերակղզում տիրող իրավիճակը

14 Մայիսի, 2026

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծզինփինը Պեկին ժամանած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ քննարկել է Ուկրաինայում, Մերձավոր Արևելքում և Կորեական թերակղզում տիրող իրավիճակը։

«Երկու երկրների ղեկավարները մտքեր են փոխանակել միջազգային և տարածաշրջանային կարևորագույն խնդիրների շուրջ, ինչպիսիք են Մերձավոր Արևելքի իրավիճակը, ուկրաինական ճգնաժամը և Կորեական թերակղզին»,- հայտնում է «Սինհուա» լրատվական գործակալությունը։

Զրույցի ընթացքում Սի Ծզինփինը նաև ընդգծել է, որ Վաշինգտոնի հետ հարաբերություններում Պեկինի համար առանցքային նշանակություն ունի Թայվանի հարցը։ Նա պարզաբանել է, որ եթե այս հարցում կողմերի փոխգործակցությունը կառուցվի «ճիշտ հիմքերի վրա», ապա չին-ամերիկյան հարաբերությունները «ընդհանուր առմամբ կայուն» կմնան։

Դոնալդ Թրամփն իր հերթին հայտարարել է, որ իր վարչակազմը պատրաստ է շարունակել աշխատանքը Պեկինի հետ հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ, և ամերիկացի գործարարներին կոչ է արել ընդլայնել Չինաստանի հետ համագործակցությունը։

Երկրների առաջնորդները պայմանավորվել են աջակցել միմյանց և այս տարի անցկացնել Ասիական-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱԽՏՀ) անդամ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումը, ինչպես նաև G20-ի գագաթնաժողովը։

Նմանատիպ նյութեր

COP-երից լավ միջոցառում՝ զանգվածային աչքակապության համար, դժվար էլ գտնվի. Գևորգ Դանիելյան

COP-երից լավ միջոցառում՝ զանգվածային աչքակապության համար, դժվար էլ գտնվի. Գևորգ Դանիելյան

ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը. «Եթե «քաղաքակիրթ» մարդկությունը չսթափվի և չհրաժարվի իր սերունդների համար կենսատարածքը, իր տունը բարբարոսաբար ոչնչացնելու մոլուցքից, գուցե հաջողվի մի քանի տարի անց մեկ այլ մեգապոլիսում հրավիրել...

Քոչարյանների ապօրինի կալանքը իրավական գործընթաց չէ, այլ քաղաքական հաշվեհարդարի հերթական դրսևորում. Մանթաշյան

Քոչարյանների ապօրինի կալանքը իրավական գործընթաց չէ, այլ քաղաքական հաշվեհարդարի հերթական դրսևորում. Մանթաշյան

«Առաջ» աջակենտրոն կուսակցության անդամ Նարեկ Մանթաշյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Քոչարյանների ապօրինի կալանքը իրավական գործընթաց չէ, այլ քաղաքական հաշվեհարդարի հերթական դրսևորում։ Երբ իրավական փաստարկները չեն բավարարում, իշխանությունը փորձում է կալանքով կոտրել...

Փեզեշքիանը Ռուսաստան կմեկնի

Փեզեշքիանը Ռուսաստան կմեկնի

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը նախատեսում է հաջորդ շաբաթ այցելել Ռուսաստան, որտեղ մտադիր է հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս...

9 ամսում առանց վարորդական վկայականի վարելու դեպքերով կազմվել է 20 հազարից ավելի արձանագրություն

9 ամսում առանց վարորդական վկայականի վարելու դեպքերով կազմվել է 20 հազարից ավելի արձանագրություն

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայողների հետևողական աշխատանքի արդյունքում 15,360-ով նվազել է առանց վարորդական իրավունքի վկայականի տրանսպորտային միջոց վարելու դեպքերի թիվը։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։ 2026 թվականի 9 ամիսների ընթացքում առանց վարորդական իրավունքի...

Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին

Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին

Եթե ​​ցանկանայինք, կարող էինք պարզապես վերցնել ամբողջ նավթը։ Կարող էինք վերցնել ամբողջ երկիրը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Ինչպես գիտեք, Հորմուզի նեղուցն ամբողջությամբ մերն է»,-նշել է նա։...