Հանրային հեռուստաընկերությունը Մարզահամերգային համալիրում կանցկացնի բանավեճերը. «Հրապարակ»

13 Մայիսի, 2026

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Տեղեկացանք, որ Հանրային հեռուստաընկերությունը ցանկանում է հունիսի 1-5-ը վարձակալել Մարզահամերգային համալիրի դահլիճներից մեկը․ մտադիր են այստեղ կազմակերպել օրենքով սահմանված նախընտրական բանավեճերը։

Ընդ որում, քննարկվում է, որ բանավեճեր անցկացնելու են ոչ միայն 19 քաղաքական ուժերի առաջին համարների մասնակցությամբ, այլ նաեւ՝ տարբեր ոլորտների շուրջ ու անգամ կին թեկնածուների միջեւ։

Մեզ հետ զրույցում Մարզահամերգային համալիրի տնօրեն Կարեն Ղազարյանը հայտնեց, որ այս պահին Հանրային հեռուստաընկերության հետ բանակցություններ են գնում, դեռ վերջնական որոշում եւ կնքված պայմանագիր չկան, սակայն հարցը քննարկումների փուլում է։

Նմանատիպ նյութեր

Մոսկվան այլևս չի հավատում Ուկրաինայի հարցով Արևմուտքից հնչող բանակցությունների ցանկությանը․ Լավրով

Մոսկվան այլևս չի հավատում Ուկրաինայի հարցով Արևմուտքից հնչող բանակցությունների ցանկությանը․ Լավրով

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան այլևս չի վստահի Արևմտյան երկրների՝ Ուկրաինայի հարցով բանակցություններ վարելու ցանկությանը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները՝ մեջբերելով...

Բաքվում հայ գերիների «դատավարության» նոր նիստ է անցկացվել

Բաքվում հայ գերիների «դատավարության» նոր նիստ է անցկացվել

Բաքվում հայ գերիների «դատավարության» նոր նիստ է անցկացվել, որի ընթացքում Արցախի նախկին ղեկավարները կրկին հայտարարել են իրենց անմեղության մասին։ ԼՂ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը շարունակել է նախորդ նիստում սկսված իր ելույթը: Ելույթ են ունեցել նաև Վասիլի Բեգլարյանի և...

Եղեգնաձորում բախվել են «Ford Focus»-ն ու «ՎԱԶ 2121»-ը․ կան վիրավորներ

Եղեգնաձորում բախվել են «Ford Focus»-ն ու «ՎԱԶ 2121»-ը․ կան վիրավորներ

Այսօր՝ հուլիսի 10–ին ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 17։00–ի սահմաններում Երևան–Երասխ–Մեղրի ավտոճանապարհի Մ–2 119 կմ հատվածում բախվել են «Ford Focus» և «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 3 հոգի մարմնական...

Արեն Հայրապետյանը հաղթել է ադրբեջանցի ըմբիշին ու դուրս եկել եզրափակիչ

Արեն Հայրապետյանը հաղթել է ադրբեջանցի ըմբիշին ու դուրս եկել եզրափակիչ

Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում ընթացող մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնությունում պայքարի մեջ են մտել ազատ ոճայինները։ Այսօր գորգ դուրս եկած ըմբիշներից եզրափակիչ է դուրս եկել 65 կգ քաշային Արեն Հայրապետյանը: Վերջինս կիսաեզրափակչում 6-5 հաշվով...

Եվս մի մարզպետ չի վերցնի մանդատը

Եվս մի մարզպետ չի վերցնի մանդատը

ՔՊ-ական Արեն Մկրտչյանը հրաժարվում է պատգամավորական մանդատից։ «Հրաժարվել եմ Ազգային Ժողովի պատգամավորի մանդատից և շարունակում եմ աշխատանքը որպես Լոռու մարզպետ»,- հայտարարել է...