Թրամփի որդին պատրաստվում է կառուցել Վրաստանի ամենաբարձր շինությունը: Այս մասին X-ի իր էջում գրել է Էրիկ Թրամփը:
«Ես անչափ ոգևորված եմ կիսվել Trump Tower Tbilisi-ի պաշտոնական էսքիզով:
Գտնվելով լավագույն դիրքում՝ Թբիլիսիի սրտում, այս աշտարակը շուտով կդառնա տեսարժան վայր՝ որպես Վրաստանի ամենաբարձր շենքը։ Սա մեր առաջին նախագիծն է տարածաշրջանում, և մենք շատ ոգևորված ենք այն կյանքի կոչելու համար»,- գրել է նա ։



