Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորել է Վրաց Ուղղափառ Եկեղեցու նորընտիր Կաթողիկոս-Պատրիարքին

12 Մայիսի, 2026

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Վրաց Ուղղափառ Եկեղեցու նորընտիր Պետ՝ Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Շիո Երրորդին։

Վեհափառ Հայրապետի շնորհավորական նամակում մասնավորապես ասվում է. «Ձեր ընտրությունը վառ վկայությունն է Վրաց Եկեղեցուն ու ժողովրդին բերած Ձեր տարիների նվիրյալ սպասավորության։ Մեր աղոթքն է, որ Ամենակալ Տերն Իր առատ շնորհներով մշտապես զորավիգ լինի Ձեզ հայրապետական բարձր առաքելության մեջ՝ խաղաղության ու օրհնության շավիղներով առաջնորդելու բարեպաշտ վրաց ժողովրդին։

Ձերդ Սրբություն, սիրեցյալ եղբայր ի Քրիստոս, Հայոց և Վրաց Եկեղեցիների միջև դարավոր եղբայրական կապերը՝ խարսխված մեր Տեր Հիսուս Քրիստոսի սիրո և հարուստ հոգևոր ու պատմական ժառանգության վրա, վստահ ենք, Ձեր Պատրիարքության օրոք ևս կշարունակեն ամուր հիմք ծառայել մեր Եկեղեցիների, ժողովուրդների և պետությունների գործակցության համար»։

Նորին Սրբությունը Շիո Երրորդ Կաթողիկոս-Պատրիարքին մաղթել է քաջառողջություն, երկար տարիների արգասաբեր հովվապետական ծառայություն՝ ի փառս Աստծո, և ի բարօրություն Վրաց Եկեղեցու ու հավատավոր վրաց ժողովրդի։

 

Նմանատիպ նյութեր

Իրանը պատերազմ չի ցանկանում, սակայն ցանկացած հարձակման դեպքում «վճռական» պատասխան կտա. Փեզեշքիան

Իրանը պատերազմ չի ցանկանում, սակայն ցանկացած հարձակման դեպքում «վճռական» պատասխան կտա. Փեզեշքիան

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ Իրանը պատերազմ չի ցանկանում, սակայն ցանկացած հարձակման դեպքում «վճռական» պատասխան կտա։ Նրա խոսքերը մեջբերում է Iran International-ը։ «Մենք պատերազմի չենք ձգտում, և սա հստակ ուղերձ է, որը փոխանցել ենք աշխարհին», —...

Ամերիկյան ուժերը հարվածել են Իրանի հարավում գտնվող Լարակ կղզու երկու հրթիռային կայանքներին

Ամերիկյան ուժերը հարվածել են Իրանի հարավում գտնվող Լարակ կղզու երկու հրթիռային կայանքներին

Ամերիկյան ուժերը հարվածել են Իրանի հարավում գտնվող Լարակ կղզու երկու հրթիռային կայանքներին: Իրանական կողմից նշել են, որ հարվածների հետևանքով կան զոհեր և վիրավորներ։ Իրանի ԶՈւ-ն իր հերթին հրթիռներ է արձակել Հորմուզի նեղուցում գտնվող ամերիկյան նավերի և Հորդանանում...

Գագարինում բախվել են «Toyota Alphard»-ը և «KamAZ» բեռնատարը. «Toyota»-ն կողաշրջված հայտնվել է ծառերի մեջ. կա 1 զոհ, 4 վիրավոր

Գագարինում բախվել են «Toyota Alphard»-ը և «KamAZ» բեռնատարը. «Toyota»-ն կողաշրջված հայտնվել է ծառերի մեջ. կա 1 զոհ, 4 վիրավոր

Երեկ՝ օգոստոսի 30-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 22:05-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 56 կմ հատվածում՝ Գագարին բնակավայրի վարչական տարածքում, բախվել են «Toyota Alphard» մակնիշի ավտոմեքենան և «KamAZ» մակնիշի բեռնատարը։...

Ոչ սթափ վիճակում գտնվող 28-ամյա կինը դանակաhարել և uպանել է իր հետ բնակվող 43-ամյա տղամարդուն. ՆԳՆ

Ոչ սթափ վիճակում գտնվող 28-ամյա կինը դանակաhարել և uպանել է իր հետ բնակվող 43-ամյա տղամարդուն. ՆԳՆ

Օգոստոսի 30-ին՝ ժամը 20։40-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բժշկական կենտրոն է տեղափոխվել մի 43-ամյա մի տղամարդ, որը մահացել է։ Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից։ Քրեական ոստիկանության Արմավիրի...

Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան

Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան

Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստանի Հանրապետություն: Նա Բիշքեկում կմասնակցի Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի ՇՀԿ+ ձևաչափի հանդիպմանը և դրա շրջանակում կայանալիք միջոցառումներին, հայտնում են Կառավարությունից։ Այցի...