Փաշինյանի հայտարարությունները հայկական Արցախի ռետրոսպեկտիվ ապամոնտաժման փորձ են՝ ժխտման միջոցով. քաղաքագետ

11 Մայիսի, 2026

Երբ Նիկոլ Փաշինյանը նախընտրական էքստազի մեջ բղավում է, թե Արցախը «երբեք հայկական չի եղել», որովհետև «մենք այնտեղ ոչինչ չենք կառուցել՝ ոչ դպրոց, ոչ մանկապարտեզ, ոչ գործարան», դա պարզապես քաղաքական մանիպուլյացիա չէ։ Դա իրականության հսկայական շերտի ժխտում է։Այս մասին գրել է քաղաքագետ Վահե Դավթյանը.

Մի շարք սոցիալ-տնտեսական ցուցանիշներով Արցախը Հարավային Կովկասում ցուցադրում էր տնտեսական աճի ամենաբարձր տեմպերից մեկը։ Պատահական չէ, որ դեռևս 2014 թ. ռուսական РБК-ն բնութագրեց Արցախը որպես «անդրկովկասյան վագր»։ Արցախի տնտեսական աճը տարբեր տարիներին, հատկապես 2010 թ.-ից ի վեր հասնում էր 9-15,6%-ի։

Արցախում հետևողականորեն կառուցվում և արդիականացվում էին էներգետիկ ենթակառուցվածքները, զարգանում էին գազաֆիկացումը, հիդրոէներգետիկան, էլեկտրահաղորդման գծերը, տրանսպորտային և կոմունալ ցանցերը։ Արցախի ենթակառուցվածքային զարգացման ամենավառ դրսևորումներից էր Ստեփանակերտի օդանավակայանը:

Ձևավորվել էր էներգետիկ քաղաքականության օրենսդրական հիմք, որը միտված էր տնտեսական և էներգետիկ անկախության ամրապնդմանը։ 2018 թ.-ից սկսվել էին էլեկտրաէներգիայի մատակարարումները Հայաստան։

Արցախի տնտեսության ինստիտուցիոնալ զարգացման մակարդակի մասին կարելի է դատել 2009 թ. «Արցախ ՀԷԿ»-ի IPO անցկացման փաստով, ինչը նույնիսկ այն ժամանակվա Հայաստանի համար համարվում էր նորարարական քայլ։ Փաստացի դա առաջին հայկական IPO-ն էր:

Մինչև 2020 թ. Արցախում իրականացվում էր հիդրոէներգետիկայի զարգացման լայնածավալ ծրագիր։ Կառուցվել էին տասնյակ ՀԷԿ-եր, իսկ հանրապետությունը աստիճանաբար մոտենում էր էներգետիկ ավելցուկ ունեցող տնտեսության մոդելին․ էլեկտրաէներգիայի արտադրությունը գրեթե կրկնակի գերազանցում էր ներքին պահանջարկը։

Արցախի գազաֆիկացումը հասել էր 67,1%-ի, ընդ որում քաղաքների գազաֆիկացման մակարդակը կազմում էր 93%։

Սա՞ է «ոչինչ չկառուցելը»։

Արցախում ստեղծվում էին արտադրական հզորություններ, զարգանում էր առևտուրը, աճում էր արտահանումը, գործում էին վերամշակող ձեռնարկություններ, կառուցվում էին նոր սոցիալական օբյեկտներ, արդիականացվում էին հաղորդակցային ցանցերը։

Հետևաբար, նման հայտարարությունները հայկական Արցախի ռետրոսպեկտիվ ապամոնտաժման փորձ են՝ հսկայական աշխատանքի, ենթակառուցվածքների և զարգացման ամբողջ պատմության ժխտման միջոցով։

P.S. Լավ հիշում եմ 2015 թ. Արցախի պետական համալսարանում կարդացած իմ երկու դասախոսությունները։ Լսարանը կենդանի հայկական մտավոր և ազգային տարածություն էր՝ իր ուսանողներով, հետազոտողներով, դասախոսներով, որոնք կառուցում, զարգացնում և իմաստավորում էին Արցախի ապագան։

Նմանատիպ նյութեր

Կյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Դավիթ Մուրադյանը

Կյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Դավիթ Մուրադյանը

75 տարեկանում կյանքից հեռացել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի նախկին ռեկտոր, պրոֆեսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, գրող, կինոգետ Դավիթ Մուրադյանը։ Այս մասին տեղեկանում ենք Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ֆեյսբուքյան...

Մեկնարկել է Պուտինի և Ուիթքոֆի հանդիպումը

Մեկնարկել է Պուտինի և Ուիթքոֆի հանդիպումը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սանկտ Պետերբուրգում ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հետ հանդիպման ընթացքում անդրադարձել է Ուկրաինայի հակամարտության կարգավորմանը, Ռուսաստանի և ԱՄՆ-ի տնտեսական համագործակցության վերականգնմանը, ինչպես նաև Իրանի շուրջ...

Երկրորդ անգամ խուզարկել են «Սյունյաց երկիր» թերթի խմբագիր Սամվել Ալեքսանյանի բնակարանը

Երկրորդ անգամ խուզարկել են «Սյունյաց երկիր» թերթի խմբագիր Սամվել Ալեքսանյանի բնակարանը

Այսօր առավոտյան երկրորդ անգամ խուզարկել են «Սյունյաց երկիր» թերթի խմբագիր Սամվել Ալեքսանյանի բնակարանը։ Թերթը մասնավորապես նշել է. «Խուզարկության ընթացքում ոչինչ չի հայտնաբերվել, սակայն նրա որդուն՝ Կարեն Լազարյանին բերման են ենթարկել Երևան՝ Հակակոռուպցիոն կոմիտե։...

TRIPP-ի լայնությունը հայտնի չէ՞․ Ի՞նչ տարածքի մասին է խոսքը․ Վարդանյանը՝ Միրզոյանին 

«Փաստաթղթում հնարավորինս հստակ, պարզ ներկայացված է՝ «անխոչընդոտ» ինչ է նշանակում։ Այսինքն՝ դրա դիմաց, դուք էլ նշեցիք, որ Հայաստանը ստանում է փոխադարձ առավելություններ։ Այս փոխադարձ առավելությունների նկարագրությունը որևէ տեղ՝ ձեր ստորագրած...