Հորմուզի նեղուցի խնդրի չափերը հասկացել ենք հենց մարտական գործողությունների ընթացքում. Նեթանյահու

11 Մայիսի, 2026

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն փաստացի խոստովանել է, որ Իրանի դեմ պատերազմից առաջ Իսրայելն ու ԱՄՆ-ն ամբողջությամբ չէին պատկերացնում, թե որքան ծանր հետևանքներ կարող է ունենալ իրավիճակը Հորմուզի նեղուցի համար։ Այս մասին նա հայտարարել է կիրակի օրը CBS News հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Իսրայելի վարչապետին խնդրել են մեկնաբանել մամուլում տարածված այն տեղեկությունները, թե Իրանի դեմ ռազմական գործողությունից առաջ նա ամերիկյան կողմի հետ զրույցներում պնդել է, իբր հանրապետության ղեկավարությունն այնքան կթուլանա, որ չի կարողանա փակել Հորմուզի նեղուցը։ «Չեմ կարծում, թե մենք կարող էինք դա հստակ հաշվարկել, բայց կարծում եմ, որ Հորմուզի նեղուցի խնդրի չափերը հասկացել ենք հենց մարտական գործողությունների ընթացքում», — նշել է Նեթանյահուն։

«Չէի ասի, թե մենք սխալ ենք գնահատել իրավիճակը», — պարզաբանել է Նեթանյահուն՝ պնդելով, որ ներկայիս դրությունը «ահռելի ռիսկեր է պարունակում հենց Իրանի համար»։ «Ես չեմ ասում, թե կարող եմ կատարյալ ձևով կանխատեսել իրադարձությունների զարգացումը. ոչ ոք չի կարող անել դա, այդ թվում նաև իրանցիները», — հավելել է նա։

Նմանատիպ նյութեր

Մոսկվայում հայտարարվել է եղանակային վտանգի «նարնջագույն» մակարդակ

Մոսկվայում հայտարարվել է եղանակային վտանգի «նարնջագույն» մակարդակ

Մոսկվայում մինչև երկուշաբթի երեկո կգործի եղանակային վտանգի «նարնջագույն» մակարդակը։ Պատճառը մինչև 30°C հասնող ուժեղ շոգն է: Ռիա Նովոստիի փոխանցմամբ այս մասին հայտնել են Ռուսաստանի Հիդրոօդերևութաբանական կենտրոնից։ Միաժամանակ Մոսկվայի մարզում հուլիսի 20-ին և 21-ին...

Ալափարսում բախվել են «ՈւԱԶ»-ն ու «Hyundai»-ն, կա 2 զոհ և 3 վիրավոր

Ալափարսում բախվել են «ՈւԱԶ»-ն ու «Hyundai»-ն, կա 2 զոհ և 3 վիրավոր

Այսօր՝ հուլիսի 19-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 19:30-ի սահմաններում Ալափարս գյուղի վարչական տարածքում բախվել են «ՈւԱԶ»-ը և Hyundai մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի...

Գողթանիկի ջրվեժում հայտնաբերվել է 21-ամյա ջրահեղձ եղած տղայի մարմին

Գողթանիկի ջրվեժում հայտնաբերվել է 21-ամյա ջրահեղձ եղած տղայի մարմին

Վայոց ձորի մարզում փրկարարներն ու հատուկ ջրասուզակը Գողթանիկի ջրվեժում հայտնաբերել են 21-ամյա ջրահեղձ եղած տղայի մարմինը։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ այսօր ողբերգական դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 16:40-ի...

Իրանի գերագույն առաջնորդի սպանnւթյունը հնարավոր է դարձել հետախուզական արտահոսքի պատճառով. Արաղչի

Իրանի գերագույն առաջնորդի սպանnւթյունը հնարավոր է դարձել հետախուզական արտահոսքի պատճառով. Արաղչի

Իրանի գերագույն առաջնորդի սպանnւթյունը հնարավոր է դարձել հետախուզական արտահոսքի պատճառով, որի աղբյուրը մինչ օրս չի գտնվել։ Այս մասին տեղական պարբերականներից մեկին տված հարցազրույցում հայտնել է Իրանի ԱԳՆ ղեկավար Աբբաս Արաղչին։ Հարվածի ճշգրտությունը վկայում է այն մասին,...

Իսպանիա հասած հայկական ծիրանի ամբողջ խմբաքանակը փչացել է

Իսպանիա հասած հայկական ծիրանի ամբողջ խմբաքանակը փչացել է

Հայաստանից դեպի Իսպանիա արտահանված ծիրանի խմբաքանակը ճանապարհին փչացել է։  Armat Media-ի տեղեկություններով՝ կրած վնասը բավականին մեծ է․ Եվրոպա հասած հայկական ծիրանը պիտանի չէ իրացման համար։ Հիշեցնենք՝ Ռուսաստանի կողմից Հայաստանի նկատմամբ կիրառված տնտեսական...