Եթե Նիկոլը ընտրվի, իր մոտ ԱԳ նախարար աշխատողի անունը երևի փոխի Արագած․ Իշխան Սաղաթելյան

10 Մայիսի, 2026

«Հայաստան» դաշինքի անդամ, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխանն Սաղաթելյանի ելույթը՝ Մարտունի քաղաքում քարոզարշավի ժամանակ․

«Վերջին հինգ տարիներին մենք երևի տարին նվազագույն երկու անգամ հանդիպել ենք, խոսել ենք մեր հարցերից, խնդիրներից, բայց այսօր եկել է այն պահը, որ առաջիկա ընտրություններն այդ բոլոր հարցերին լուծում տալու ժամանակն են: Սա պարզ, ընթացիկ, հերթական ընտրությունը չի: Սա մեր երկրի, պետականության լինել-չլինելու հարցն է: Այն իշխանությունը, որ մեր երկրին մենակ դժբախտություն, մահ ու ողբերգություն է բերել, այսօր կրկին ընկել է դռնեդուռ, ձեզանից քվե է խնդրում, որպեսզի վերարտադրվի: Եվ իրականում ի՞նչ է ասում մեր ժողովրդին: Այսօր Նիկոլը և ՔՊ-ն մեր ժողովրդին ասում են՝ մեզ քվեարկեք, որ Արցախի էջը փակենք: Եկեք մեզ քվեարկեք, որ անկախության հռչակագրից հրաժարվենք: Ասում են՝ եկեք մեզ քվեարկեք, որ հարձակվենք եկեղեցու վրա: Ասում են՝ եկեք մեզ քվեարկեք, որ ցեղասպանությունը ուրանանք: Եվ ամենավերջում ասում են՝ եկեք մեզ քվեարկեք, որ Հայաստանից նոր տարածքներ տանք Ադրբեջանին:

Երեկ այդ մասին մեկ անգամ ևս Նիկոլի մոտ արտաքին գործերի նախարար աշխատող Արարատ Միրզոյանը, որի անունը Եթե Նիկոլը ընտրվի, հավանաբար կփոխի՝ դնելով Արագած կամ չգիտեմ ինչ, Սյունիքում շատ հստակ հայտարարեց, որ Հայաստանի տիրապետության տակ կան ադրբեջանական տարածքներ, որը ենթադրում է, որ պետք է վերադարձվի: Այսինքն, աս չարիքի իշխանությունը, այսքան ողբերգություն, մահ բերելուց հետո, կրկին ձայն է խնդրում՝ իմ նշած այս գործողությունները կատարելու համար:

Ժողովուրդ ջան, մենք ի՞նչ ենք ասում: Մենք ասում ենք, որ եկեք մերժենք սրանք, մենք առաջարկում ենք և հստակ հայտարարում, որ այո, արցախահայերը Արցախ վերադառնալու իրավունք ունեն և մենք ամեն ինչ անելու ենք, որ Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքը միջազգայնացնենք և ասում ենք, որ պետք է պայմաններ ստեղծվի՝ արցախահայերը ապրեն Հայաստանում, որպեսզի նաև պահպանվի այդ վերադարձի իրավունքը: Մենք ասում ենք, որ թույլ չենք տալու թշնամու պահանջով փոխել մեր սահմանա դրությունը և հրաժարվել անկախության հռչակագրից:

Մենք ասում ենք՝ այո, հայ-թուրքական հարաբերությունները պետք է կարգավորվեն, բայց դա պետք է լինի առանց նախապայմանների: Եվ ցեղասպանության միջազգային ճանաչումն այլընտրանք չունի և սակարկման ենթակա չի: Նաև ավելացնում ենք, որ Ցեղասպանության միջազգային ճանաչումը դա միայն պատմության պատմության և անցյալի գնահատականը չի: Դա նաև շատ անհրաժեշտ է Հայաստանի անվտանգության և վաղվա համար:

Մենք շատ հստակ ասում ենք, որ Հայաստանի տիրապետության տակ ոչ միայն ադրբեջանական տարածքներ չկան, այլ Ադրբեջանի զորքերը Հայաստանի ինքնիշխան տարածքից պետք է դուրս գան:

Ժողովուրդ ջան, ես պարզ մի քանի կետերով ասացի՝ իրենք ինչ են ասում ու այդ հարցերի վերաբերյալ մենք ինչ ենք ասում: Սրանք վերընտրվելով՝ խաղաղության անվան տակ փորձելու են մեր պետականությունը և լինելիությունը առհասարակ դնել հարցականի տակ:

Ուրեմն եկեք այս հրապարակից սկսած՝ մերժենք ՔՊ-ին, մերժենք այս չարիքի իշխանությանը, ընտրենք Հայաստանը»։

Ելույթը՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Խաղաղության որևէ եվրոպական նախաձեռնություն գոյություն չունի․ Ռոբերտ Ֆիցո

Խաղաղության որևէ եվրոպական նախաձեռնություն գոյություն չունի․ Ռոբերտ Ֆիցո

Խաղաղության որևէ եվրոպական նախաձեռնություն գոյություն չունի։   Եվրամիությունը շարունակում է հրահրել ու խորացնել ուկրաինական հակամարտությունը, քանի որ եվրոպացիներն այնտեղ իրենց արյունը չեն թափում։ Այս մասին տեսաուղերձում Ռիա նովոստիի փոխանցմամբ հայտարարել է Սլովակիայի...

Եթե ցույցեր չանենք, մեզ չեն լսի․ Ֆրանսիայում բողոքի ակցիաները շարունակվում են

Եթե ցույցեր չանենք, մեզ չեն լսի․ Ֆրանսիայում բողոքի ակցիաները շարունակվում են

Ֆրանսիայում համազգային գործադուլը վերածվել է զանգվածային անկարգությունների ու բախումների․ երկրի տարբեր քաղաքներում փողոց է դուրս եկել ավելի քան 100 հազար ցուցարար։ Այս մասին հայտնում են ԶԼՄ-ները։ Մարսելում ցուցարարների խումբը ներխուժել է քաղաքապետարանի շենք, իսկ...

Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները

Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները

«ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտադրությունը լուրջ մտահոգության տեղիք է տալիս»,- հայտարարել է ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը։ «Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտման, ինչպես նաև Հայաստանի և Արցախի դեմ...

Իվանովոյում կօծվի նորակառույց հայկական եկեղեցին․ Մոսկվայի հայկական եկեղեցի

Իվանովոյում կօծվի նորակառույց հայկական եկեղեցին․ Մոսկվայի հայկական եկեղեցի

ՌԴ Իվանովո քաղաքի հայ համայնքն աղուհացով է դիմավորում թեմակալ առաջնորդ Տեր Եզրաս արք. Ներսիսյանին։ Այս մասին տեղեկանում ենք Մոսկվայի հայկական եկեղեցու ֆեյսբուքյան էջից։ Տեղաբնակ հայերի համար օրը տոնական է, քանի որ օծվելու է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցին, որի...

Մենք դատապարտում ենք այս լռությունը. Արցախի Հանրային խորհուրդը դիմել է Գուտերեշին

Մենք դատապարտում ենք այս լռությունը. Արցախի Հանրային խորհուրդը դիմել է Գուտերեշին

Արցախի Հանրապետության Հանրային խորհուրդը խորը մտահոգություն և վրդովմունք է հայտնում Հայաստանում COP17-ի շրջանակում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հայտարարությունների կապակցությամբ։ Խոսելով բնիկ ժողովուրդների իրավունքների, կենսաբազմազանության պահպանության և...