Թուրքիան մանրամասներ է հայտնել «Զանգեզուրի միջանցքի» աշխատանքներից

8 Մայիսի, 2026

Թուրքիան նախատեսում է 4-5 տարվա ընթացքում ավարտել ալիևյան խոսույթով ասված «Զանգեզուրի միջանցքի» այն հատվածի աշխատանքները, որն անցնում է իր տարածքով։

Report-ի տվյալներով՝ այս մասին հայտարարել է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն «SAHA 2026» 5-րդ միջազգային պաշտպանական և ավիատիեզերական ցուցահանդեսի ժամանակ։

Նրա խոսքով՝ նախագծի աշխատանքներն արդեն սկսվել են։

«Վերջերս Գերմանիայում հանդիպել եմ իմ ադրբեջանցի գործընկեր Ռաշադ Նաբիևի հետ, որտեղ քննարկել ենք մի շարք հարցեր։ Ադրբեջանը նույնպես սկսել է աշխատանքները Նախիջևանի միջանցքի հատվածում։ Երբ բոլոր փուլերն ավարտվեն, մենք կկարողանանք լիարժեք օգտագործել այս տրանսպորտային գիծը։ Դա կտևի 4-5 տարի», — նշել է նախարարը։

Նմանատիպ նյութեր

Ամեն ինչ հանձնելուց հետո քո հրաժարականը ո՞ւմ է պետք. Սաղաթելյանը՝ Փաշինյանին

Ամեն ինչ հանձնելուց հետո քո հրաժարականը ո՞ւմ է պետք. Սաղաթելյանը՝ Փաշինյանին

ՀՀ ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Իշխանությանը հեռացնելու համար ընդդիմությանը ոչ թե իշխանության հետ գործարքի գնալ է հարկավոր, այլ նրա հետ որևէ գործարքի բացառում։ Հետևաբար՝ ընդդիմությանն առաջարկված գործարքը. համաձայնեք Ալիևի բոլոր...

Գրիբոյեդով գյուղում «Merceders»-ը վթարի է ենթարկվել․ 22-ամյա 2 ուղևոր տեղափոխվել է հիվանդանոց

Գրիբոյեդով գյուղում «Merceders»-ը վթարի է ենթարկվել․ 22-ամյա 2 ուղևոր տեղափոխվել է հիվանդանոց

Նոյեմբերի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 00։05-ի սահմաններում Գրիբոյեդով գյուղի սկզբնամասում Արմավիրի մարզի բնակիչ 24-ամյա Մելիք Հ․-ն իր վարած «Merceders» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել...

ՊՆ-ն հաստատեց. զինծառայող է մահացել

ՊՆ-ն հաստատեց. զինծառայող է մահացել

Նոյեմբերի 18-ին հայտնաբերվել է ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող Ն. Բ.-ի դին՝ հրազենային վնասվածքով: Այս մասին տեղեկանում ենք ՊՆ-ից: Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է...

Սոթքի զորամասում պայմանագրային զինծառայող է մահացել․ Factor

Սոթքի զորամասում պայմանագրային զինծառայող է մահացել․ Factor

Factor TV-ի տեղեկություններով՝ Սոթքի զորամասում պայմանագրային զինծառայող Ն. Բ.-ն մահացել է: Նախնական տեղեկություններով՝ զինծառայողը կրակել է իր գլխին։ Կայքի տեղեկություններով` զինծառայողը Գավառից էր, հայրը երկրում չէ: Պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ քիչ...

Ուզում եք Քինգ Քոնգի նման դոշ ծեծեք, հոխորտաք, իրավապահներ ուղարկեք մեր տները, մեր պատասխանն է՝ ոչ. Աննա Գրիգորյանը՝ Փաշինյանին

Այո՛, Ալիևի սահմանադրությունը Հայաստանում չի անցնելու։ Ուզում եք՝ այսօր Քինգ Քոնգի նման դոշ ծեծեք, հոխորտաք, իրավապահներ ուղարկեք մեր տները։ Մեր պատասխանը ոչ է, Нет, No, NEIN,ո՞ր լեզվով ասենք՝ Ալիևի սահմանադրությունը չի’...