Այս պայմաններում ՀՀ-ի իրավիճակը բնորոշել «ազատագրում» տրամաբանությամբ, ստորություն է․ Հակոբ Բադալյան

5 Մայիսի, 2026

Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը գրում է. «Ինչու՞ եմ Ֆրանսիայի նախագահի՝ երեկ բավականին ուշադրության արժանացած հայտարարությունը բնորոշել ստորություն: Շատերի համար կարող է հնչել շատ կոշտ եւ խիստ: Բացատրեմ, թե ինչու՞ եմ դա համարում ստորություն:

Դա ստորություն է առաջին հերթին այն պատճառով, որ՝ ով ով, սակայն Ֆրանսիայի նախագահը պարզապես չունի Հայաստանի «ռուսական արբանյակ» բնորոշելու որեւէ բարոյական իրավունք, առնվազն այն պարզ պատճառով, որ Ֆրանսիան մեծ հաշվով ինքն է աշխարհաքաղաքական իմաստով առաջնային սեղանի շուրջ տեղ ստացել հենց ռուսական-խորհրդային նախաձեռնության շնորհիվ:

Դրանից բացի, հենց Ֆրանսիայում լավագույնս գիտեն, կամ պետք է իմանան Հայաստանի հետխորհրդային անկախության բարդ, դժվարին, խրթին պատմությունն ու ընթացքը, ծանր գնով անկախ պետականություն կառուցելու ջանքը, կովկասյան իրողությունները, ռեգիոնալ աշխարհաքաղաքականությունը: Իմանալով այդ ամենը Հայաստանը բնորոշել «ռուսական արբանյակ», նշանակում է զբաղվել ստախոսությամբ եւ զազրախոսությամբ, իսկ դա միշտ էլ ստորություն է:

Դրանից զատ՝ Մակրոնը արդեն անձնապես հիանալի գիտե, որ Հայաստանը ոչ թե ինքնիշխանություն է ձեռք բերել, այլ կորցրել է՝ հազարավոր կյանքեր, Արցախ, մշակութային ժառանգություն, իրավունքներ, ու այդ ամենը դեռ շարունակվող գործընթաց է: Այդ պայմաններում Հայաստանի իրավիճակը բնորոշել «ազատագրում» եւ «ինքնիշխանություն» տրամաբանությամբ, կրկնեմ՝ ստորություն է:

Եվ ամենամեծ ստորությունն այն է, որ Մակրոնն այդ ամենը ասում է՝ ի վերջո Ռուսաստանի հետ պայմանավորվելու համար, եւ՝ Հայաստանի գնով պայմանավորվելու համար»:

 

 

Նմանատիպ նյութեր

Արամ Վարդևանյանը հանդիպել է Կատարի Պետության Շուրայի խորհրդի փոխնախագահի հետ

Արամ Վարդևանյանը հանդիպել է Կատարի Պետության Շուրայի խորհրդի փոխնախագահի հետ

ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ, Հայաստան-Կատար բարեկամական խմբի ղեկավար Արամ Վարդևանյանը հոկտեմբերի 20-ին Կատարի մայրաքաղաք Դոհայում հանդիպել է Կատարի Պետության Շուրայի խորհրդի փոխնախագահ Համդա բինթ Հասան Ալ Սուլայթիի հետ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԺ պաշտոնական...

Ադրբեջանը 2 պահանջ է ներկայացրել՝ անխոչընդոտ կապ և հայի երես չտեսնել, 2-ն էլ արել եք․ Վարդանյան

  «Դուք էդ դիրքում չեք, որ КВН-ի վերածեք, հեգնեք։ Հասկանում եք՝ դուք ինչ հեգնել եք, ինչ հումոր եք արել եք, վերջում վատ է դուրս եկել։ Օրինակ՝ 44-օրյա պատերազմից առաջ, երբ ասում էիք՝ «մենք մեր բաժին Կարսը չենք հանձնելու»՝ Արցախը նկատի...

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը չի բացառում, որ Հայաստանը կորոշի մնալ կառույցում

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը չի բացառում, որ Հայաստանը կորոշի մնալ կառույցում

Հայաստանի ղեկավարությունը ժամանակի ընթացքում իր համար ճիշտ որոշում կկայացնի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը մասնակցելու կամ չմասնակցելու վերաբերյալ։ Այս մասին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը հայտարարել է Մոսկվայում կայացած ճեպազրույցի...

Ուիթքոֆը Պուտինին մարդասեր է անվանել․ ավելի քան 3 ժամ տևած բանակցություններն ավարտվել են

Ուիթքոֆը Պուտինին մարդասեր է անվանել․ ավելի քան 3 ժամ տևած բանակցություններն ավարտվել են

Պուտինի և Ուիթքոֆի հանդիպումը Սանկտ Պետերբուրգում ավարտվել է, այն տևել է ավելի քան երեք ժամ։ Բանակցությունների հրապարակային հատվածում ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին մարդասեր է անվանել։ «Դուք հաճախ եք ասում, որ իմ նախագահը՝...

Ես ասում եմ՝ փաստաթուղթ, Արարատ Միրզոյանը՝ բառեր, բառեր, բառեր․ Արթուր Խաչատրյան 

«TRIPP-ը 43 կամ 42 կմ է՝ ոչ մի միլիմետր արևմուտք, ոչ մի միլիմետր արևելք։ Դա Հայաստանի տարածքին վերաբերվող ենթակառուցվածք է։ Եվ հետևաբար ասել, որ դրանով մենք կապ ենք հաստատում Իրանի հետ, ներողություն եմ խնդրում, դա ԹՐԻՓ-ի շատ յուրօրինակ,...