Ինչ է սպասվում մայիսի 7-ից սկսած. ժամանակագրություն. «Ժողովուրդ»

5 Մայիսի, 2026

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԿԸՀ-ն հրապարակել է ԱԺ 2026 թ. ընտրությունների ժամանակացույցը․ սահմանվել են հիմնական փուլերն ու վերջնաժամկետները:

Հայաստանի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք Ազգային ժողովի հերթական ընտրությունների նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցը՝ հստակեցնելով ընտրական գործընթացի բոլոր փուլերը և կարևոր վերջնաժամկետները։

Ըստ հրապարակված ժամանակացույցի՝ ընտրական գործընթացը մտնում է ակտիվ փուլ։

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակները ԿԸՀ պաշտոնական կայքում կհրապարակվեն ընտրական ցուցակների գրանցման ժամկետի ավարտից հետո՝ եռօրյա ժամկետում, մինչև 2026 թվականի մայիսի 6-ը։

Ֆինանսական թափանցիկության ապահովման նպատակով սահմանվել է, որ ընտրություններին մասնակցող կուսակցությունների և դաշինքների կազմում ընդգրկված կուսակցությունների բանկային հաշիվների միջոցների շարժի վերաբերյալ տվյալները համապատասխան բանկերը պարբերաբար՝ յուրաքանչյուր երեք աշխատանքային օրը մեկ, կներկայացնեն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով։ Վերջինս այդ տվյալները կամփոփի և կհրապարակի իր կայքում՝ սկսած մայիսի 7-ից մինչև քվեարկությունից հետո երրորդ օրը։Ժամանակացույցով նախատեսվում է նաև էլեկտրոնային քվեարկության կազմակերպման փուլը․ էլեկտրոնային եղանակով քվեարկող ընտրողների համար նախատեսված անհատական ծածկագրեր պարունակող ծրարները կտրամադրվեն արտաքին գործերի և պաշտպանության նախարարություններին՝ համապատասխան ցուցակները ստանալուց հետո ոչ ուշ, քան 10 օրվա ընթացքում՝ մինչև մայիսի 7-ը։ 

Մինչև մայիսի 8-ը կկատարվի տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնների բաշխումը՝ ըստ ընտրական տեղամասերի։ Նույն օրը վերջնաժամկետ է նաև կուսակցությունների և դաշինքների համար՝ նախընտրական հիմնադրամներ բացելու առումով, որոնք պետք է գործեն Երևանում և բոլոր մարզերում մասնաճյուղ ունեցող որևէ առևտրային բանկում։

Նախընտրական քարոզչության պաշտոնական փուլը կմեկնարկի մայիսի 8-ին և կշարունակվի մինչև հունիսի 5-ը՝ ժամը 24:00-ը։ Այս ընթացքում ընտրողներն ու քաղաքական ուժերը հնարավորություն կունենան իրականացնել ակտիվ քարոզչություն։

Մայիսի 8-ից մինչև մայիսի 13-ը՝ ժամը 18:00-ը, ԿԸՀ-ին կներկայացվեն տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների նշանակման հայտերը։ Միևնույն ժամանակ, մինչև մայիսի 13-ը կուսակցությունները, դաշինքները և նրանց ցուցակներում ընդգրկված պատգամավորի թեկնածուները պարտավոր են ներկայացնել իրենց գույքի և եկամուտների հայտարարագրերը։

Տեղամասային ընտրական հանձնաժողովների առաջին նիստերը նախատեսված են մայիսի 16-ին՝ ժամը 12:00-ին, ինչը կարևոր փուլ է ընտրական գործընթացի կազմակերպման տեսանկյունից։

Բացի այդ, ժամանակացույցը ներառում է նաև վերահսկողական և հաշվառման մի շարք միջոցառումներ։ Մասնավորապես՝ մինչև մայիսի 23-ը համապատասխան մարմինները պետք է ԿԸՀ ներկայացնեն զորամասերում, ազգային անվտանգության և ոստիկանության զորքերում, ինչպես նաև քրեակատարողական հիմնարկներում հաշվառված ընտրողների թվերը։

Նշվում է նաև, որ ընտրական գործընթացում ներգրավված անձինք՝ տեղամասային հանձնաժողովների անդամներն ու տեխնիկական մասնագետները, կարող են մինչև մայիսի 24-ը դիմել՝ իրենց հաշվառման վայրի ցուցակից ժամանակավորապես դուրս գալու և գտնվելու վայրի ընտրական տեղամասի ցուցակում ընդգրկվելու համար։

Ընդհանուր առմամբ, ԿԸՀ-ի հրապարակած ժամանակացույցը նպատակ ունի ապահովել ընտրական գործընթացի կազմակերպված, թափանցիկ և վերահսկելի իրականացումը՝ սահմանելով հստակ փուլեր և պատասխանատու մարմիններ։

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հերթական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին»։

Նմանատիպ նյութեր

Եղել են օրեր, որ ես անիծել եմ այն օրը, երբ դարձա վարչապետ․ Նիկոլ Փաշինյան

Եղել են օրեր, որ ես անիծել եմ այն օրը, երբ դարձա վարչապետ․ Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը, ելույթ ունենալով Ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանի «Քայլ արա — մերժիր Սերժին» գրքի շնորհանդեսին, հայտարարել է, որ հեղափոխությունից ութ տարի անց էլ այն շարունակում է ընկալել ոչ թե որպես ավարտված իրադարձություն, այլ որպես...

Մինչև հեղափոխությունն ավելի չաղ ու բախտավոր էի. Ալեն Սիմոնյան

Մինչև հեղափոխությունն ավելի չաղ ու բախտավոր էի. Ալեն Սիմոնյան

Հայաստանի ԱԽ նորանշանակ քարտուղար Ալեն Սիմոնյանը սեփական հարսանիքի օրը եկել էր այդ պաշտոնում իր նախորդ Արմեն Գրիգորյանի «Քայլ արա՝ մերժիր Սերժին» գրքի շնորհանդեսին։ Խոսելով 2018 թվականի հեղափոխությունից հետո անցած ութ տարիների մասին՝ Սիմոնյանը մերժել է մեղադրանքները,...

Ադրբեջանն ընդլայնել և ամրապնդել է ռազմական դիրքը Հայաստանի տարածքում. Սպուտնիկ Արմենիա

Ադրբեջանն ընդլայնել և ամրապնդել է ռազմական դիրքը Հայաստանի տարածքում. Սպուտնիկ Արմենիա

Ադրբեջանն ընդլայնել և ամրապնդել է Հայաստանի տարածքի խորքում իր հենակետը։ Այդ մասին վկայում են Sputnik Արմենիան հետազոտած արբանյակային լուսանկարները։ Խոսքը 2021թ․ներխուժումից հետո Սյունիքում տեղակայված ադրբեջանական ռազմական հենակետի մասին է։ Sputnik Արմենիան...

Իրանը կոչ է արել ամերիկացիներին, պարտքերի ներման դիմաց, Իրանի դեմ պատերազմում «թնդանոթի միս» չդառնալ

Իրանը կոչ է արել ամերիկացիներին, պարտքերի ներման դիմաց, Իրանի դեմ պատերազմում «թնդանոթի միս» չդառնալ

Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային կոչ է արել ամերիկացիներին մերժել ԱՄՆ քաղաքացիներին Իրանի դեմ պատերազմին ներգրավելու համար ուսանողական վարկերի և կրեդիտային քարտերի պարտքերը օգտագործելու առաջարկը։ «Ինքներդ ձեզ հարց տվեք. ինչո՞ւ ձեր որդիներին ու...

Սևանավանքի եկեղեցու գմբեթին ու խաչին կայծակի հարվածը՝ հատկապես երեկոյան ժամերգության պահին, խորհելու առիթ է տալիս. Սամվել դպիր Գրիգորյան

Սևանավանքի եկեղեցու գմբեթին ու խաչին կայծակի հարվածը՝ հատկապես երեկոյան ժամերգության պահին, խորհելու առիթ է տալիս. Սամվել դպիր Գրիգորյան

Սամվել դպիր Գրիգորյանի ֆեյսբուքյան գրառումը. «Սևանավանքի Սուրբ Կարապետ եկեղեցու գմբեթին ու խաչին կայծակի հարվածը՝ հատկապես երեկոյան ժամերգության պահին, խորհելու առիթ է տալիս։ Մենք չենք կարող պնդել, թե այս դեպքը Աստծուց տրված հատուկ պատիժ կամ մեզ ուղղված միանշանակ...