Մակրոնի հայտարարությունն անհիմն է. ֆրանսիացի պետական այրերը 1996-ից այցելում են Հայաստան. «Հետք»

4 Մայիսի, 2026

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն այսօր Երեւանում՝ Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովում, հայտարարել է. «Եկեք ազնիվ լինենք, 8 տարի առաջ ոչ ոք այստեղ չէր գա, եւ այն փաստը, որ մենք այսքան շատ առաջին այցեր ունենք ձեր երկիր, իսկապես լավ ցուցանիշ է, որովհետեւ 8 տարի առաջ այս երկիրը սեղանի շուրջ նստած բազմաթիվ երկրների կողմից դիտարկվում էր որպես դե ֆակտո Ռուսաստանի արբանյակ»: Այս մասին գրել է Հետքը։

2017-ից Ֆրանսիայի նախագահի պաշտոնը զբաղեցնող Մակրոնի հայտարարությունը հիմնազուրկ է թեկուզ միայն իր երկրի բարձրաստիճան պաշտոնյաների կողմից մինչեւ 2018 թ. իշխանափոխությունը Հայաստան կատարած այցերի առումով:

ՀՀ ԱԳՆ պաշտոնական կայքի համաձայն՝ 1996-ից Ֆրանսիայի բարձրաստիճան պաշտոնյաներն այցելում են Հայաստան:

Այսպես՝ 1996-ի հունիսին Հայաստան է ժամանել Ֆրանսիայի խորհրդարանի վերին պալատի՝ Սենատի նախագահ Ռընե Մոնորին (René Monory): Դրանից 4 ամիս անց՝ հոկտեմբերին, մեր երկիր է այցելել Ֆրանսիայի արտգործնախարար Էրվե դե Շարեթը (Hervé de Charette): 1997-ի ապրիլին դե Շարեթը կրկին այցելել է Հայաստան: Այս այցերը եղել են առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի իշխանության տարիներին:

Ռոբերտ Քոչարյանի օրոք՝ 1999-ի հուլիսին, Հայաստան է այցելել ֆրանսիական Սենատի նախագահ Քրիստիան Պոնսլեն (Christian Poncelet): 2006-ի սեպտեմբերին առաջին անգամ Հայաստան է ժամանել Ֆրանսիայի նախագահը, տվյալ դեպքում՝ Ժակ Շիրակը (Jacques Chirac):

Սերժ Սարգսյանի նախագահության շրջանում՝ 2011-ի հոկտեմբերին, Հայաստան է ժամանել Շիրակին հաջորդած նախագահը՝ Նիկոլա Սարկոզին (Nicolas Sarközy): Վերջինիս հաջորդը՝ Ֆրանսուա Օլանդը (François Hollande), երկու անգամ է այցելել Հայաստան՝ 2014-ի մայիսին ու 2015-ի ապրիլին (Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին մասնակցելու):

Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք՝ 2018-ի մայիսից մինչ օրս, ֆրանսիացի պետական այրերի այցերը Հայաստան հաճախակիացել են (մեր երկիր են այցելել Ֆրանսիայի նախագահը, Սենատի ու Ազգային ժողովի նախագահները, արտաքին գործերի ու Եվրոպայի հարցերի նախարարը, զինված ուժերի նախարարը եւ այլն), սակայն դա որեւէ կերպ չի հիմնավորում Էմանուել Մակրոնի՝ «8 տարի առաջ ոչ ոք այստեղ չէր գա» հայտարարությունը:

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր

Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները. Պուտին

Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները. Պուտին

Ուկրաինայի կորցրած հողերը «նրանց տարածքը» չեն, դրանք պատմականորեն ռուսական հողեր են, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Կիևի համար անտեղի է խոսել որևէ տարածքային կորստի մասին։ Դոնբասի և Նովոռոսիայի բնակիչները քվեարկել են Ռուսաստանի հետ վերամիավորման...

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները հստակ են․ ժամանակն է ընտրություն կատարել. Արթուր Խաչիկյան

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները հստակ են․ ժամանակն է ընտրություն կատարել. Արթուր Խաչիկյան

Քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երկու կարևոր իրադարձություն, որոնց պետք է հետևել Հայաստանում։ Առաջինը՝ ԵԱՏՄ-ի վերջերս հրապարակած շատ հստակ զեկույցն է, որտեղ մանրամասն ներկայացված են Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները։...

Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան

Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան

Թրամփն այսօր սոցիալական ցանցում հայտարարել է, որ Իրանը ամեն ինչ անում է՝ ԱՄՆ-ում վառելիքի գները բարձրացնելու համար՝ միջանկյալ ընտրություններին ընդառաջ: Այս մասին գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։ «Այս մասին ես գրել էի դեռ երկու օր առաջ՝ ընդգծելով, որ վառելիքի...

Քոչարյանների կալանավորումը Փաշինյանի վրեժխնդրությունն է․ Իշխան Սաղաթելյան

Քոչարյանների կալանավորումը Փաշինյանի վրեժխնդրությունն է, նրա հերթական ապօրինի, կեղտոտ, կարած գործը։ Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝...

Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մասիսի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուի կողմից բարեգործության արգելքը խախտելու առերևույթ հանցագործության դեպքի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել։ Կոմիտեից հայտնում են, որ վարույթը նախաձեռնվել է հանրաքվեի կամ ընտրության ժամանակ բարեգործության...