ԵՄ-Հայաստան գագաթնաժողովի օրերին Երևանում զանգվածային բողոքի ակցիաներ են ծրագրվում․ «Հրապարակ»

2 Մայիսի, 2026

«Հրապարակ»․ թերթը գրում է․  Երեւանում մայիսի 4-5-ին կայանալիք ԵՄ-Հայաստան գագաթնաժողովի օրերին Երեւանում զանգվածային բողոքի ակցիաներ են ծրագրվում։

Մայիսի 4-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի տարածքում, որտեղ կայանալու է գագաթնաժողովը, ակցիաներ կկայանան՝ ի պաշտպանություն հայ գերիների, արցախահայերի վերադարձի իրավունքի։

Բողոքի ակցիան ծրագրել են իրականացնել անհետ կորածների, գերիների հարազատները, արցախցիներ, հասարակական կազմակերպությունների եւ տարբեր ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչներ։

Ակցիա է նախատեսվում նաեւ Գյումրիում, ուր մայիսի 5-ին այցելելու է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Բողոքի ակցիայի մասնակիցները փորձելու են հանդիպումներ ունենալ եվրոպացի հյուրերի հետ, նրանց նամակներ փոխանցել։

Եվրոպական պաշտոնյաներին արդեն իսկ բազմաթիվ նամակներ են ուղղվել՝ հորդորով, որ ՀՀ իշխանություններին պարտադրեն՝ ազատ արձակել քաղբանտարկյալներին, դադարեցնել Հայ առաքելական եկեղեցու դեմ արշավը եւ ազատ ու արդար ընտրություններ կազմակերպել։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ»․  թերթի՝ 02․ 05․ 26

Նմանատիպ նյութեր

ԿԿՀ-ն 200 հազար դրամով տուգանել է Սամվել Կարապետյանին

ԿԿՀ-ն 200 հազար դրամով տուգանել է Սամվել Կարապետյանին

ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը տուգանել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանին 200 հազար դրամով։ Այս մասին հայտնում է Iravaban.net՝ հղում անելով ԿԿՀ-ին։ Ըստ որոշման՝ Կարապետյանին տուգանել են կուսակցության նախագահի պարտականություններն...

ԲԴԽ-ն կարգապահական նախազգուշացում է հայտարարել դատավոր Կարեն Ֆարխոյանին

ԲԴԽ-ն կարգապահական նախազգուշացում է հայտարարել դատավոր Կարեն Ֆարխոյանին

Բարձրագույն դատական խորհուրդը կարգապահական նախազգուշացում է հայտարարել առաջին ատյանի դատավոր Կարեն Ֆարխոյանին։ Նախազգուշացման պատճառ է դարձել այն փաստը, որ նա շուրջ մեկ տարի ձգձգել է դատական ակտի հրապարակումը, այսինքն՝ խախտել է օրենքով սահմանված ժամկետները։...

Մի խումբ աղջիկներ ծեծի են ենթարկել մեկ այլ աղջկա․ նրանք ներկայացվել են ՔԿ․ News.am

Մի խումբ աղջիկներ ծեծի են ենթարկել մեկ այլ աղջկա․ նրանք ներկայացվել են ՔԿ․ News.am

Համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ երևում է, թե ինչպես են մի խումբ երիտասարդ աղջիկներ ծեծի ենթարկում մեկ այլ աղջկա։ Տեսանյութում աղջիկներից մեկը հեռախոսային նամակագրություն է կարդում և նամակագրության վերաբերյալ պարզաբանում պահանջում մյուսից, ապա սկսում հարվածել...

Հրապարակվել է «Հայաստան» դաշինքի՝ ԱԺ մանդատ ստացած պատգամավորների ցանկը

Հրապարակվել է «Հայաստան» դաշինքի՝ ԱԺ մանդատ ստացած պատգամավորների ցանկը

«Հայաստան» դաշինքի՝ ԱԺ մանդատ ստացած պատգամավորներն են` Սաղաթելյան Իշխան Վաչիկի, Գրիգորյան Աննա Արամի, Խաչատրյան Սևակ Սասունի, Խաչատրյան Արթուր Լեվոնի, Վարդանյան Քրիստինե Մարտինի, Վարդանյան Աղվան Արշավիրի, Մանուկյան Գեղամ Ազատի, Խամոյան Ագնեսա Պողոսի, Քոչարյան Լևոն...

Մակար սրբազանի նկատմամբ քրեական հետապնդումը  ենթակա է դադարեցման․ փաստաբան

Մակար սրբազանի նկատմամբ քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման․ փաստաբան

Մակար եպիսկոպոս Հակոբյանի նկատմամբ քրեական հետապնդումը ևս ենթակա է դադարեցման։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է փաստաբան Արմինե Ֆանյանը։ Այս անգամ որոշումը կայացրել է դատավոր Էմմա Ավագյանը, որով հաստատվել է Մակար եպիսկոպոս Հակոբյանի իրավունքների խախտումը։...