Պատմական ու աննախադեպ ամոթ․ «Կարճ ասած»

30 Ապրիլի, 2026

 

Մենք սովոր ենք, որ լիքը իրադարձությունների Հայաստանի այսօրվա իշխանության ներկայացուցիչները տան պատմական բնորոշումը։ Ընդհանրապես, մեծ իմաստ ունեցող շատ բառեր կան, որոնք Փաշինյանի՝ անիմաստ, անտեղի, սխալ ու սուտ օգտագործելուց հետո կորցրեոլ են իմաստը։ «Աննախադեպ», «դուխով», «բացարձակ ռեկորդ» և այլն։ Դրանցից է նաև «պատմական» բառը։ Ըստ Նիկոլի, պատմական իրադարձություն էր Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի այցը Հայաստան։ Թող այդպես լինի, դեմ, չեմ․ բայց չմոռանանք, որ պատմական իրադարձություններն էլ կարող են լինել և՛ հպարտանալու, և՛ ամոթալի։ Հայոց ցեղասպանությունը, Հոլոքոստը, Ռուանդայի ցեղասպանությունը, ճապոնական քաղաքների վրա ամերիկյան ատոմային ռումբերի նետումը պատմնական իրադարձություններ են, բայց՝ մարդկության պատմության համար ամոթ։ Բեռլինյան պատի փլուզումն էլ է պատմական իրադարձություն, Ապոլոն 11-ի վայրէջքը Լուսնի վրա՝ ևս․ Պենիցիլինի հայտնագործումն էլ է պատմական իրադարձություն, բայց դրանք էլ մեծ արժեք ունեցող են։ Սարդարապատի ճակատամարտը պատմական իրադարձություն էր, հպարտանալու արժանի, 1994թ․ արցախյան առաջին պատերազմում հաղթանակն էլ։ Պատմական իրադարձություն էր նաև 44-օրյա պատերազմը և նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, բայց՝ ամոթալի։ Արցախի բռնագաղթը, այո՛, պատմական իրադարձություն է, բայց՝ ամոթալի։ Հիմա Ադրբեջանի փոխվարչապետի այցը պատմական իրադարձություն է, Մհեր Գրիգորյանն էլ որ գնա Բաքու, էլի պատմական է, բայց պատմական հպարտանալո՞ւ իրադարձություն է, թե՞ ամոթալի։ Մուստաֆաևի այցը, տարբեր լուրերի համաձայն, «Արևմտյան Ադրբեջան» վտանգավոր թեզի քննարկման համար էր։ Նիկոլի համար հպարտանալո՞ւ թեմա է։

Այսօր երկու դատական նիստ կար մեր երկրում, երկուսն էլ պատմական էին․ մեկով դատում էին Հայ Առաքելական սուրբ եկեղեցու արքեպիսկոպոս Բագրատ սրբազանին, մյուսով՝ Հայաստանի պատմության ամենամեծ բարերարներից Սամվել Կարապետյանին։ Պատմական իրադարձություններ էին երկուսն էլ, բայց՝ ամոթալի։ Բոլոր ժողովուրդներն էլ ունեն պատմական հպարտանալու էջեր էլ, ամոթի էջեր էլ, բայց մեր պատմության մեջ չեք հիշի այդպիսի ժամանակահատված, ընդ որում՝ ոչ թե 10-20 տարի, այլ դարեր, որ մի քանի դարում լիներ այնքան ամոթալի իրադարձություն, որքան այս 8 տարում, 1 իշխանության օրոք։ Երբ հայկական պետություն ղեկավարողը դեմ չէ, չի ընդդիմանում, հնարավոր է՝ նաև ողջունում է հայկական եկեղեցու քանդումը, դա էլ է պատմական իրադարձություն և՝ խորապես ամոթալի։

Մեր ժողովուրդը հոգնել է այդ ամոթալի իրավիճակներից, ամեն օր պատմության ամոթալի էջեր գրելուց։ Այսօր, նշեցի, երկու դատական նիստ կար, երկուսն էլ շինծու քրեական գործերով։ Արդեն երկար ժամանակ լուսաբանում ենք հակասահմանադրական գործով դատական նիստը՝ Երկրորդ նախագահի վերաբերյալ։ Լուսաբանում ենք դարձյալ շինծու քրգործեր՝ Լևոն Քոչարյանի վերաբերյալ, Արշակ սրբազանի վերաբերյալ, Մկրտիչ սրբազանի վերաբերյալ, Միքայել սրբազանի վերաբերյալ։ Լուսաբանում ենք Կաթողիկոսի կալանավորված եղբոր և նրա որդու նկատմամբ շինծու գործով դատական նիստը։ Լուսաբանում ենք Գյումրու քաղաքապետի նկատմամբ շինծու գործով դատական նիստը։ Ընդհանրապես, հարյուրաբվոր նման շինծու քրգործեր ենք լուսաբանել։ Պատկերացնո՞ւմ եք ինչքան մեծ ծավալ է։ Դատական համակարգը նստած է շինծու քրգործերի, քաղաքական երանգով քրեական գործեր վարելու վրա։ Սա միայն մեկ ուղղությամբ եմ ասում․ բայց ամենուր շինծու, կեղծ օրակարգեր են, որոնց վրա գնում է պետական ռեսուրսը։ Ուղղակի վատնվում են ժամանակ, միջոցներ, մաշվում է երկիրը։

Մարդիկ ասում են՝ հոգնել ենք շոուներից, նորմալ ղեկավարություն ենք ուզում, ադեկվատ։ Սրանք մեզ զբաղեցնում են ու տակից իրենց սև, ամոթալի գործն են անում։ Երեկ այսպես ասած՝ պատմական այց կատարեց Ադրբեջանի փոխվարչապետը Հայաստան, և թատերական այց կատարեց Նիկոլը Սարուխան գյուղ․ իր շոուներով ծածկեց դաշտը, ու ստվերվեց կարևոր հարց՝ ինչո՞ւ էր եկել Ադրբեջանի փոխվարչապետը։ Քարոզարշավի մեկնարկից մի քանի օր առաջ, Հայաստանում ԵՄ գագաթնաժողովից երկու օր առաջ եկել էր Ադրբեջանի ներկայացուցիչը ի՞նչ ինստրուկտաժ անելու։ Եթե էն ժամանակ Նիկոլն ու Ալիևը նյու-յորքներում, վաշինգտոններում, մյունխեններում ու պրահաներում էին մեր թիկունքի հետևից բաներ անում, հիմա անում են հենց մեր երկրում։ Մուստաֆաևի երեկվա հանդիպման գինը ի՞նչ է լինելու, ժողովուրդ, Տիգրանաշե՞նը, ադրբեջանցիների գա՞լը։ Էսօր Հայաստան եկած ադրբեջանական պարարտանյութի գինը ո՞րն է։

Մարդիկ հոգնել են դավաճանվելուց։ Ընդհանրապես, մարդիկ իշխանափոխություն են ուզում, հոգնել են։ 8 տարի է՝ մատերի վրա կարելի է թվարկել էն օրերը, որ մենք՝ երկիրն ու ժողովուրդը չրի եղել լարվածության, սթրեսների մեջ։ Երկիրը 8 տարի մշտական ցնցումների է ենթարկվում Հայաստանի իշխանության ձեռքով՝ արտաքին, սահմանային, ներքին, ներքաղաքական, տնտեսական, սոցիալական, կրթական, ազգային, հոգևոր։ Մարդիկ հոգնել են իրար նկատմամբվ ատելության այս անսահման մեծ դոզայից։

Վարորդներն ասում են, որ հոգնել են ամեն ամսվա կեսը հեղուկ գազի քաշքշուկներից․ հասել ենք այնտեղ, որ հեղուկ գազի Հայաստան մտնելը դառնում է իրադարձություն։ Թոշակառուն ասում է՝ հոգնել եմ քարտային համակարգից, հոգնել եմ ամեն անգամ ծախսերը գրելուց, որ թոշակը հերիքացնեմ, հոգնել եմ ամենօրյա գնաճից։ Բիզնեսմենն ասում է, որ հոգնել է հարկային անհիմն ստուգումներից ու ոչնչի համար տուգանքներից։ Քաղաքացին հոգնել է հարկերի, տուրքերի բարձրացումից։ Երևանում ապրողներս հոգնել ենք Ավինյանի հետ ի հայտ եկած կեղտոտ օդից, փոսերից, անտանելի աղմուկից  ու խցանումներից։ Բանակ որդի ուղարկած ծնողն ասում է՝ հոգնում եմ ՊՆ-ից շատ ինքը փող ծախսելուց։ Նալբանդյան գյուղի բնակիչն ասում է՝ էլի տարին սկսեց, էլի պետք է սաղ տարին բողոքի ակցիա անենք էս՝ ջրի համար, էս՝ մթերման համար, էս՝ մթերածի գումարը ստանալու համար։ Վատ կառավարումից հոգնել են մարդիկ։

Մարդիկ պարզապես հոգնել են մարդամեկի կառավարումից, նրա տեսքից, տոնից, շոուներից, կառավարությունում անիմաստ ելույթներից, ԱԺ-ում հիստերիկ գոռգոռոցներից, ստերից ու կրուտիտներից։ Անադեկվատ ղեկավար ունենալուց հոգնել են։ Հոգնել են սրա ամենօրյա թուրքական թեզերից, եկեղեցի ու պետություն քանդումից, մի օր Արարատն ուրանալուց, մի օր Ցեղասպանությունն ուրանալուց, մի օր Շուշին ուրանալուց, Սփյուռքն ուրանալուց, պատերազմով շանտաժներից ու սպառնսալիքներով հանձնումներից։

Այս տարիների ընթացքը ցույց տվեց, որ մի բանից, կարծես, չենք հոգնել՝ էս ընթացքը փոխելու հսամար պայքարից։ Հոգնողներ էլ են եղել, բայց նաև եղել են նրանց տեղը լիքը լրացնողներ։ Մենք, ցավոք, այն պատմական վիճակում ենք, որ պետք է քաղաքացին իր երկրի իշխանությանը բացատրի, համոզի, որ չի կարելի հարձակվել եկեղեցու վրա, չի կարելի հողեր հանձնել, չի կարելի դավաճանել, չի կարելի մարդկանց անտուն թողնել ու լիքը «չի կարելի»-ներ։ Բայց մենք տեսնում ենք, որ ռեալ հնարավորություն կա փոխելու այս ամենը, բերելու այնպիսի իշխանություն, որի դեմ եթե անգամ պայքարես, դա կլինի արագ զարգացման, բարեփոխումների պահանջով, ոչ թե՝ որ երկիրը չհանձնի։

Կարճ ասած՝ մեր խնդիրները արդեն մի քանի տարի է, որ կապված են ընդամենը մեկ խմբակի հետ։ Աշխարհն առաջ է գնում, մենք դոփում ենք իշխանության վտանգավոր ու կեղծ օրակարգերի մեջ։ Պատկերացնո՞ւմ եք՝ որքան կարող է թեթևանալ մեր կյանքը հունիսի 7-ից հետո․ դա ձեզանից է կախված․ պետք է չնստել տանը, գնալ ընտրության և տոտալ մերժել։ Մեր ազգը, մեր պետությունն անհամատեղելի է այս իշխանության հետ, ժողովուրդ ջան։ Հայաստանը և հայ ժողովուրդը պետք է հանգստանա Նիկոլից։ Օգնեք ինքներդ ձեզ՝ ազատ շունչ քաշել։

Սևակ Հակոբյան

Նմանատիպ նյութեր

Վաղը կսկսվի ընտրությունների արդյունքների բողոքարկման քննությունը. ՍԴ շենքի առջև ցույց տեղի կունենա

Վաղը կսկսվի ընտրությունների արդյունքների բողոքարկման քննությունը. ՍԴ շենքի առջև ցույց տեղի կունենա

ՀՅԴ ՀԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հայտարարություն է տարածել․ «Հունիսի 26-ին Սահմանադրական դատարանը մեկնարկելու է ընտրությունների վերաբերյալ ՍԴ ներկայացված ընդդիմադիր ուժերի բողոքների քննությունը։ Հունիսի 26-ին, ժամը...

ՀՀ-ում կալանքի կիրառման պրակտիկան համակարգային առումով խնդրահարույց է․ ՄԻՊ

ՀՀ-ում կալանքի կիրառման պրակտիկան համակարգային առումով խնդրահարույց է․ ՄԻՊ

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը հայտնում է․ «Կալանքի կիրառման համակարգային խնդիրների լուծման կարևորության մասին։ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը բազմիցս է հրապարակայնորեն անդրադարձել կալանքի կիրառման պրակտիկային՝ ընդգծելով, որ համակարգային առումով այն...

ՀՀ-ում գրեթե չկա մարդ, ում չեն գաղտնալսել․ մեղադրյալ է 258 անձ. Արամ Վարդևանյան

  «Հունիսի 7-ին Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած ընտրությունները չեն եղել ո՛չ ազատ, ո՛չ էլ հավասար, քանի որ երկրում ձևավորվում է կուսակցապետություն, որտեղ իշխող կուսակցության գործունեությունը լիովին միաձուլվել է գործադիր...

Միքայել Աջապահյանի խափանման միջոց տնային կալանքը վերացվեց

Միքայել Աջապահյանի խափանման միջոց տնային կալանքը վերացվեց

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում տեղի է ունեցել դատական նիստ՝ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի վերաբերյալ քրգործով։ Սա Աջապահյանի գործով վերջին դատական նիստն էր, որից հետո դատարանը հայտարարեց, որ հեռանում է խորհրդակցական սենյակ՝ վճիռ կայացնելու...

Աչքին «թոզ փչել» չի լինի. հունիսի 1-18-ը ՀՀ-ից ԵՄ անդամ երկրներ պտուղ-բանջարեղեն չի արտահանվել

Աչքին «թոզ փչել» չի լինի. հունիսի 1-18-ը ՀՀ-ից ԵՄ անդամ երկրներ պտուղ-բանջարեղեն չի արտահանվել

Հունիսի 1-ից մինչև 18-ը Հայաստանի Հանրապետությունից ԵՄ անդամ երկրներ պտուղ-բանջարեղեն չի արտահանվել․ հարցմանս ի պատասխան տեղեկացնում են էկոնոմիկայի նախարարությունից՝ հղում անելով ՍԱՏՄ-ին, այս մասին գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Գառնիկ Դանիելյանը։ «Նույն...