Ի՞նչ նոր քարտեզ եք ստեղծում, եթե արդեն որոշվել էր, որ Սովետի քարտեզով եք առաջնորդվելու. Արթուր Խաչատրյան

30 Ապրիլի, 2026

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը գրում է. «Երեկ Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը դարձյալ հանդիպել են և ի շարս այլ հարցերի քննարկել են «սահմանազատման» գործընթացը․․․

Հանդիպման մասին կցկտուր հաղորդագրություն են տարածել, որն ավելի շատ հարցեր է առաջացրել, քան պատասխաններ տվել։ Համաձայն այդ հաղորդագրության` Կողմերը համաձայնեցրել և փոխանակել են սահմանազատման աշխատանքների իրականացման կարգի որոշ ուղեցույցների նախագծերի տեքստերը, ներառյալ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման քարտեզի ստեղծման կարգի մասին ուղեցույցը»․․․․

Հիշեցնեմ, որ նիկոլական իշխանությունները երդվում էին, որ սահմանազատումն իրականացվելու է Սովետի գլխավոր շտաբի 1975 թվականի կազմած քարտեզի հիման վրա։ Այս առումով երկու հարց ունեմ նիկոլալկան իշխանություններին։

1. Եթե արդեն որոշվել էր, որ Սովետի քարտեզով եք առաջնորդվելու, էլ ի՞նչ նոր քարտեզ եք ստեղծում։
2. Եթե նույնիսկ սահմանազատման քարտեզի ստեղծման կարգի մասին համաձայնեցված ուղեցույց չկար, ինչի՞ հիման վրա որոշեցիք թե Կիրանցի հատվածում սահմանը որտեղո՞վ է անցնում, կամ ինչու՞ Շուռնուխի հատվածում Գորիս — Կապան ճանապարհի կարևորագույն նշանակություն ունեցող կտորը հայտնվեց Ադրբեջանի վերահսկողության տակ։ Քարտեզը համաձայնացնեիք, հետո միաժամանակ սահմանազատեիք Կիրանցի ու Բերքաբերի հատվածները․․․»:

Նմանատիպ նյութեր

Դատական համակարգը լուծարեք, ՔՊ-ում որոշումները կայացրեք ու կալանքները տվեք․ Դավիթ Ղազինյան

«Ինձ մոտ շատ մեծ հարց է՝ օրինակ՝ ո՞ր ԵՄ երկրում է հնարավոր միանգամից նախագահներ Հակակոռուպցիոն դատարանում, ընտանիքներով կալանավորումներ, չգիտեմ՝ ինչ։ Ո՞ր ԵՄ երկրում է այսպիսի բան հնարավոր։ Իմ կարծիքով՝ ոչ մի։ Հաշվի առնելով, որ ԵՄ որևէ...

Հրդեհ է բռնկվել Նոր Գեղի բնակավայրում. 4 մարտական հաշվարկ է մեկնել

Հրդեհ է բռնկվել Նոր Գեղի բնակավայրում. 4 մարտական հաշվարկ է մեկնել

Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։14-ին, Կոտայքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Գեղի բնակավայրի Աղբյուրակի փողոցի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների...

Կենտրոնում ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան

Կենտրոնում ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը օգոստոսի 19-25-ը (2026թ․)․ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ Կենտրոնում՝ ամբողջ շաբաթ, Արաբկիրում՝ օգոստոսի 21-ին և 23-ին, Նոր...

74 տարեկան մորն ու աղջիկներին կալանավորել են. դատավորը երևի հիշել է՝ ոնց էր Փաշինյանը գոռում. Գեղամ Մանուկյան

  «Այս երկու-երեք օրվա կառավարության ծրագրի քննարկումը գործադիրի մասին չէր. իրականում սա բացահայտումն էր այս քաղաքական իշխանության ութ տարվա ռեպրեսիվ համակարգի, որը փաթեթավորվում է «ժողովրդավարություն», «ժողովրդավարության բաստիոն» ու...

Հայաստանը պետք է որոշի՝ դեպի Եվրոպա՞, թե՞ Ռուսաստանի հետ համագործակցություն. Վյաչեսլավ Վոլոդին

Հայաստանը պետք է որոշի՝ դեպի Եվրոպա՞, թե՞ Ռուսաստանի հետ համագործակցություն. Վյաչեսլավ Վոլոդին

Հայկական արտադրանքի գրեթե 90%-ը գնում է Ռուսաստանը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը։ «Մենք կարող ենք նույն գյուղատնտեսական արտադրանքը գնել նաև այլ երկրներից։ Նույն գինին՝ Ռուսաստանյան Դաշնությանը վաճառելու ցանկացողները շատ...