Վտանգված է Հայ առաքելական եկեղեցու ապագան. ICC

28 Ապրիլի, 2026

Հունիսյան ընտրություններից առաջ Հայաստանի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հրապարակել է քաղաքական ծրագիրը, որը կոչ է անում հեռացնել Ամենայն հայոց կաթողիկոսին և ուրվագծում է Հայ առաքելական եկեղեցու վերակառուցման քաղաքականացված «ճանապարհային քարտեզ»։ Քննադատների կարծիքով՝ այս աննախադեպ քայլը երկրի սահմանադրության ուղղակի խախտում է և պետության կտրուկ միջամտություն կրոնական գործերին․ գրում է Միջազգային քրիստոնեական կոնցեռնը (International Christian Concern, ICC)։

Առաջիկա ընտրություններից առաջ հրապարակված ծրագիրը որպես իր 10-րդ քաղաքական նպատակ նշում է Հայ առաքելական եկեղեցու «փաստացի ղեկավարի» հեռացումը՝ հղում անելով Գարեգին Բ կաթողիկոսին։ Հատկանշական է, որ փաստաթուղթը խուսափում է նրա եկեղեցական տիտղոսն օգտագործելուց, ինչն, ըստ դիտորդների, արտացոլում է ինչպես պաշտոնը, այնպես էլ ինստիտուտը խաթարելու ավելի լայն ջանքեր։

Ղեկավարության փոփոխությունից զատ՝ կուսակցության ծրագիրն առաջարկում է եկեղեցական մի շարք լայնածավալ բարեփոխումներ, այդ թվում՝ կաթողիկոսի տեղապահի նշանակումը, Եկեղեցու նոր կանոնադրության մշակումը և նոր կաթողիկոսի վերջնական ընտրությունը՝ վերանայված կառուցվածքների ներքո։ Առաջարկվող կանոնադրությունը կներդնի ֆինանսական վերահսկողության և հոգևորական կարգապահության մեխանիզմներ՝ ոլորտներ, որոնք ավանդաբար կառավարվում են Եկեղեցու կողմից։

Իրավական փորձագետներն ու կրոնական ազատության պաշտպանները զգուշացնում են, որ նման առաջարկները կրոնական մարմնի ներքին կառավարմանն ուղղակի քաղաքական միջամտություն են։ Հայաստանի սահմանադրությունը ճանաչում է Հայ առաքելական եկեղեցու բացառիկ դերն ազգային կյանքում և ամրագրում է Եկեղեցու և պետության միջև տարանջատման սկզբունքը։

Այս երկակի շրջանակն ավելի է ամրապնդվում 2007 թվականի եկեղեցի-պետություն հարաբերությունների մասին օրենքով, որը հստակորեն ճանաչում է Եկեղեցու ինքնակառավարման իրավունքը։ Քննադատները պնդում են, որ քաղաքական կուսակցության կողմից ղեկավարության փոփոխություններ կանխորոշելու կամ կառուցվածքային բարեփոխումներ պարտադրելու ցանկացած փորձ խախտում է այդ պաշտպանությունները։

Ինչպես նշվում է, անցած տարվա ընթացքում լարվածությունը զգալիորեն սրվել է, և կառավարությունն ավելի թշնամաբար է տրամադրված Եկեղեցու անկախությունը սահմանափակելու իր ջանքերում։

Բնակչության ավելի քան 90%-ն իրեն նույնականացնում է Հայ առաքելական եկեղեցու հետ, որը երկար ժամանակ ծառայել է որպես ազգային ինքնության անկյունաքար, մասնավորապես՝ օտարերկրյա տիրապետության և ցեղասպանության ժամանակաշրջաններում։

Պատմականորեն Եկեղեցու վրա քաղաքական վերահսկողություն սահմանելու փորձերը կապված են եղել արտաքին ուժերի, այդ թվում՝ խորհրդային իշխանությունների հետ, որոնք ձգտում էին սահմանափակել կրոնական ազդեցությունը։ Քննադատները զգուշացնում են, որ ներկայիս առաջարկները կրկնում են այդ նախկին ջանքերը՝ մտահոգություն առաջացնելով երկրում կրոնական ազատության ապագայի առնչությամբ։

Եթե իշխող կուսակցությունն ապահովի ընտրական հաղթանակ, այն հետագայում կարող է պահանջել հանրային մանդատ՝ առաջարկվող փոփոխություններն իրականացնելու համար, ներառյալ՝ Եկեղեցու կառավարմանը միջամտությունը՝ չնայած այս հարցի վերաբերյալ հստակ հանրային քննարկման բացակայությանը։

Նմանատիպ նյութեր

Պետաշխատողների սոցիալական փաթեթի տրամադրման ծրագիրը 2027 թվականից կդադարեցվի

Պետաշխատողների սոցիալական փաթեթի տրամադրման ծրագիրը 2027 թվականից կդադարեցվի

ՀՀ–ում պետաշխատողների սոցիալական փաթեթի տրամադրման ծրագիրը 2027 թվականից կդադարեցվի։ Այդ մասին այսօր ՀՀ կառավարության նիստից հետո հայտարարեց ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանը։ Սոցիալական փաթեթի ծրագիրը դադարեցնելու համար կառավարությունը օրենսդրական...

Բենզինի գինը հասավ ու սոսնձվեց 600 դրամին. տեղին է հիշել Փաշինյանի հրճվանքը, երբ կես դույլ ադրբեջանական բենզինը մտավ Հայաստան. Խաչատրյան

Բենզինի գինը հասավ ու սոսնձվեց 600 դրամին. տեղին է հիշել Փաշինյանի հրճվանքը, երբ կես դույլ ադրբեջանական բենզինը մտավ Հայաստան. Խաչատրյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «A-92 (ռեգուլյար) բենզինի գինը հասավ ու սոսնձվեց 600 դրամին: Իհարկե, սա ռուս-ուկրաինական ու իրան-ամերիկյան պատերազմների ուղիղ հետևանքն է: Չեմ կարծում, թե այստեղ որևէ քաղաքաքական...

Ճեպազրույցում Եկեղեցու հանդեպ հնչեցրած սպառնալքիներից հետո՝ Փաշինյանն ընդունել է հավատքի հարցերով Սպիտակ տան  ներկայացուցչին

Ճեպազրույցում Եկեղեցու հանդեպ հնչեցրած սպառնալքիներից հետո՝ Փաշինյանն ընդունել է հավատքի հարցերով Սպիտակ տան ներկայացուցչին

Փաշինյանն ընդունել է Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդական Ուայթ Քեյնին։ Նա  ողջունել է  այցը Հայաստան և կարևորել Սպիտակ տան հավատքի հարցերով զբաղվող գրասենյակի հետ ձևավորված երկխոսությունը։ Ուայթ Քեյնը շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության...

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | ՀՅԴ-ն սկսում է Արտաշատում քարոզարշավը

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | ՀՅԴ-ն սկսում է Արտաշատում քարոզարշավը

Արտաշատի համայնքապետի ՀՅԴ թեկնածու Գերասիմ Վարդանյանը սկսում է նախընտրական քարոզարշավը։ Նա հանդիպում է ունենում ընտրողների հետ։ Ընտրությունները, հիշեցնենք, տեղի կունենան հոկտեմբերի 25-ին։ Քարոզարշավն առաջարկում ենք դիտել ուղիղ...

Հայաստանում անցկացվում են Ռուսաստանի հոգևոր մշակույթի օրեր

Հայաստանում անցկացվում են Ռուսաստանի հոգևոր մշակույթի օրեր

Ռուսաստանի հոգևոր մշակույթի օրերի շրջանակում Հայաստանում հյուրընկալվել է «Օրփեոս» հեռուստառադիոկենտրոնի «Երգչախմբային երգեցողության վարպետներ» ակադեմիական մեծ երգչախումբը: Մշակույթի օրերն անցկացվում են Երևանում և Գյումրիում։ ՌԴ նախագահի միջազգային մշակութային...