Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Նյու Յորքի քաղաքապետի հայտարարությունը Հայերի ցեղաuպանnւթյան մասին

25 Ապրիլի, 2026

Այսօր լրանում է Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցը։ Մենք հարգանքի տուրք ենք մատուցում Օսմանյան կայսրության կողմից ժամանակակից Թուրքիայի, Սիրիայի և Հայաստանի տարածքում սպանված 1.5 միլիոն հայերի հիշատակին, և մենք պետք է թույլ չտանք, որ պատմությունը կրկնվի։ Այս մասին գրել է Նյու Յորքի քաղաքապետ Զոհրան Մամդանին։

«2020 թվականին Ադրբեջանի և Թուրքիայի զինված ուժերը հարձակվեցին Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության վրա։ 2023 թվականին Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղից վտարեց ավելի քան 100,000 հայի՝ շարունակելով ցեղասպանական արշավը, որը սկսվել էր ավելի քան 100 տարի առաջ։

Այս հիշատակի օրը մենք վերահաստատում ենք հայ ժողովրդի՝ և բոլոր ժողովուրդների՝ ազատության, անվտանգության և ինքնորոշման իրավունքը»,-գրել է նա։

Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Նյու Յորքի քաղաքապետ Զոհրան Մամդանիի հայտարարությունը «մտացածին» հայերի ցեղասպանության մասին։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

Այխան Հաջիզադեն նշել է, որ հասարակական գործիչները պետք է իրենց պատասխանատու պահեն, զերծ մնան ապատեղեկատվություն տարածելուց և քաղաքականապես դրդապատճառված ու պատմականորեն կեղծ հայտարարություններով պառակտումը խորացնելու փոխարեն՝ նպաստեն հաշտեցմանը։

«Մենք մերժում ենք Ձեր սադրիչ հայտարարությունը։ Նման արտահայտությունները վկայում են «տարածաշրջանի պատմության և իրողությունների անբավարար ըմբռնման մասին և խեղաթյուրում են փաստերը քաղաքական նպատակներով»: 2020 թվականին Ադրբեջանը գործել է իր «միջազգայնորեն ճանաչված ինքնիշխան տարածքների սահմաններում՝ միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի համաձայն»:

2023 թվականին իրականացված հակաահաբեկչական միջոցառումներն «ավարտվեցին 30 տարվա ապօրինի օկուպացիայից հետո Ադրբեջանի սահմանադրական կարգի վերականգնմամբ»: Տեղահանման մասին պնդումներն անտեսում են այն փաստը, որ հայ բնակիչներին առաջարկվել է վերաինտեգրում, լիակատար իրավահավասարություն և անվտանգության երաշխիքներ։

Նմանատիպ նյութեր

Թրամփը խոսել է Իրանի հետ գործարքի հնարավորության մասին

Թրամփը խոսել է Իրանի հետ գործարքի հնարավորության մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները տեսնում է Իրանի՝ խաղաղություն հաստատելու ցանկությունը, բայց ցանկանում է երաշխիքներ, որ Թեհրանը երբեք միջուկային զենք չի ձեռք բերի։ «Նրանք ցանկանում են գործարք։ Գիտեք, նրանք պետք է գործարք կնքեն, բայց մեզ...

Մենք երբեք չենք հավատալու Փաշինյան-Ալիև տանդեմի ձևակերպած «ազնիվ խոսքին»․ Աննա Գրիգորյան

  «Ես ուզում եմ մի բանի վրա ձեր ուշադրությունը հրավիրել։ Ինքը հարց է տալիս, ինքը չի պնդում, ասում է՝ պետք է հասկանալ՝ արդյո՞ք դա է վերջին նախապայմանը, որովհետև կարող է պարզվել՝ անկլավների նախապայման կա, որ վերադարձի պայման կա...

«Կանաչ» էներգետիկան կարող է դառնալ Հայաստանի հետ խաղաղության ռազմավարության մաս․  Հիքմեթ Հաջիև

«Կանաչ» էներգետիկան կարող է դառնալ Հայաստանի հետ խաղաղության ռազմավարության մաս․ Հիքմեթ Հաջիև

«Կանաչ» էներգետիկան կարող է դառնալ Հայաստանի հետ խաղաղության ռազմավարության մաս: Այս մասին ամերիկացի տնտեսագետ, Կոլումբիայի համալսարանի պրոֆեսոր Ջեֆրի Սաքսին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական  Հիքմեթ Հաջիևը: «Մենք սա դիտարկում ենք նաև...

Ապօրինի պահվող զենք-զինամթերք է հայտնաբերվել․ ձերբակալված կա

Ապօրինի պահվող զենք-զինամթերք է հայտնաբերվել․ ձերբակալված կա

Զենք-զինամթերքի ապօրինի շրջանառության դեմ պայքարի շրջանակում ՆԳՆ ոստիկանության ծառայողները հետևողականորեն շարունակում են բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերման և առգրավման միջոցառումները՝ միաժամանակ իրականացնելով նաև բացատրական աշխատանքներ։...

Փաշինյանն Ալեն Սիմոնյանին գործուղում է Մոսկվա

Փաշինյանն Ալեն Սիմոնյանին գործուղում է Մոսկվա

Ալեն Սիմոնյանը նոյեմբերի 8–9-ն աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա։ Նա կմասնակցի ԱՊՀ մասնակից պետությունների անվտանգության խորհրդի քարտուղարների 14-րդ հանդիպմանը։ Համապատասխան որոշումը ստորագրել է...