Հայաստանն Ադրբեջանի վիլայեթը չէ, որտեղ Բաքուն պետք է դատավճիռներ թելադրի. Իշխան Սաղաթելյան

24 Ապրիլի, 2026

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի հրապարակումը՝ Ջահերով երթի ժամանակ Թուրքիայի դրոշն այրելուն հաջորդած զարգացումների կապակցությամբ.

«Ադրբեջանի ԱԳՆ-ն իրեն թույլ է տալիս բացահայտ միջամտել մեր երկրի ներքին գործերին և պահանջել պատասխանատվության ենթարկել ՀՀ քաղաքացիներին՝ Ջահերով երթի ժամանակ տեղի ունեցած ակցիայի համար։

Հասկանալի է, որ Բաքվի երազանքների կառավարիչն այժմ ՀՀ-ում իշխանության է և թշնամու հետ զուգահեռ դատապարտում է սեփական երկրում անցկացվող ազգային ակցիաները։ Բայց անգամ այս պայմաններում սանձարձակությունն ու լկտիությունը պետք է չափ ունենան։

Միայն պատկերացնել կարելի է, թե ինչ աղետալի մակարդակում է գտնվում Հայաստանի ինքնիշխանությունը, երբ հարևան ագրեսոր պետությունն ԱԳՆ մակարդակով հրահանգներ է տալիս ՀՀ պետական համակարգին։ Սա ուղղակի ապացույցն է այն բանի, որ Բաքուն Հայաստանն այլևս չի դիտարկում որպես ինքնուրույն սուբյեկտ։

Հասկանալի է, որ Ադրբեջանի համար Ցեղասպանության ցանկացած հիշատակում տրավմատիկ է, քանի որ այն հայելու պես հիշեցնում է իրենց իսկ նմանատիպ հանցանքները։

Սակայն Թուրքիայի հետ այն աստիճան նույնանալը, որ ստանձնեն նաև Հայոց Ցեղասպանության պատասխանատվությունը՝ պահանջելով պատժել ոգեկոչման ակցիայի մասնակիցներին, չափազանց է անգամ Ադրբեջանի նման պետության համար։

Սա այլևս միայն դրոշի հարց չէ։ Սա հարց է այն մասին, թե ով է որոշում մեր երկրում՝ ինչն է թույլատրելի և ինչը՝ ոչ։

Բայց Բաքվի և Անկարայի որոշումները Նիկոլի ռեժիմի համար են, ոչ երբեք՝ մեր ժողովրդի և ազգային ուժերի»:

Նմանատիպ նյութեր

Ինչու է Սամվել Կարապետյանին կալանքի տարած քննչական խմբի ղեկավարը լքել Քննչական կոմիտեն. «Ժողովուրդ»

Ինչու է Սամվել Կարապետյանին կալանքի տարած քննչական խմբի ղեկավարը լքել Քննչական կոմիտեն. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Գործարար Սամվել Կարապետյանի դեմ քրեական գործը քննող, գործարարին կալանքի տարած, 53 հոգանոց քննչական խմբի ղեկավար, քննիչ Սպարտակ Պողոսյանն ազատվել է աշխատանքից: «Ժողովուրդ» օրաթերթին Քննչական կոմիտեից ի պատասխան հաստատեցին լուրը՝...

Նրան երկու ճնշող կա՝ Փաշինյանն ու Ֆրանկլինը… Գեղամ Մանուկյան

Նրան երկու ճնշող կա՝ Փաշինյանն ու Ֆրանկլինը… Գեղամ Մանուկյան

ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է․ «Մանվել Շահվերդյան. դատավոր, որը հայտնի է քաղաքական կալանքներ տալու իր «պարտաճանաչությամբ»։ (Ավարտել է «Հայբուսակ» ինստիտուտի տնտեսա-իրավագիտական ֆակուլտետը)։ Նրա որոշմամբ ու Նիկոլ Փաշինյանի ու իր վարչակարգի հրահանգով կալանքի...

ՀՀ-ն ղեկավարող զույգի քարոզած բարքերը վտանգավոր են պետության ապագայի համար․ Վահե Սարգսյան

ՀՀ-ն ղեկավարող զույգի քարոզած բարքերը վտանգավոր են պետության ապագայի համար․ Վահե Սարգսյան

Պատմաբան, Yerkir.am կայքի գլխավոր խմբագիր Վահե Սարգսյանի գրառումը․ «Արդեն ոչ միայն նյարդայնացնող է ՀՀ-ն ղեկավարող ամուսինների (համատարած խաբեությունների պայմաններում՝ դուք ասեք՝ նախկի՞ն, թե՞ ներկա ամուսինների) քարոզած բարքերն ու կարգախոսները, այլև պետության հարատև...

Ովքե՞ր են հայր և որդի Քոչարյանների գործերը քննող դատավորները

Ովքե՞ր են հայր և որդի Քոչարյանների գործերը քննող դատավորները

Հոկտեմբերի 20-ին Հակակոռուպցիոն դատարանը կքննի Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների նկատմամբ կալանքի ժամկետը երկու ամսով երկարաձգելու վերաբերյալ դատախազության միջնորդությունները։ Այս մասին հայտնել է «Հայաստան» դաշինքը։ Ժամը 18։00-ին կքննվի Սեդրակ Քոչարյանի խափանման միջոցի...

Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են

Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հանդիպել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։ Կողմերը քննարկել են Ռուսաստանի և Իրանի միջև համագործակցության...