Ճանաչի՛ր և հատուցի՛ր․ Թուրքիայի «Մարդու իրավունքների միություն»

24 Ապրիլի, 2026

Թուրքիայի «Մարդու իրավունքների միության» (ՄԻՄ-İHD) Ռասիզմի և խտրականության դեմ պայքարի հանձնաժողովը Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ հանդես է եկել հայտարարությամբ՝ վերահաստատելով իր պահանջները։ «İHD»-ի հայտարարության մեջ շեշտվում է, որ Հայոց ցեղասպանության ժխտումը նշանակում է շարունակել հանցագործությունը, հայտնում է Ermenihaber.am-ը։

«Քանի դեռ Հայոց ցեղասպանությունը ժխտվում է, իսկ մեղավորները մնում՝ անպատիժ, այդ հանցանքը շարունակվում է իրագործվել հենց ժխտման միջոցով։ Չպատժված հանցագործությունը միշտ կրկնվում է»:

İHD-ը նշում է, որ ժխտողականությունը միայն անցյալի անցյալի մերժում չէ, այն նաև հարված է զոհերի սերունդներին, որոնք ամեն օր ստիպված են լինում վերապրել այդ ողբերգությունը։ Բացի այդ ասվում է, որ ժխտման հետևանքով ոճրագործները (Էնվեր, Թալեաթ և Ջեմալ փաշաներ) «հերոսացվում են», ինչն էլ հասարակության մեջ սնում է ռասիզմի դրսևորումներ:

Միության տարածած հայտարարության մեջ հիշեցվում է, որ İHD-ը եղել է առաջին կազմակերպություը Թուրքիայում, որը դեռևս 2005-ին բացահայտ կերպով օգտագործեց «Ցեղասպանություն» եզրույթը և սկսեց ոգեկոչման միջոցառումներ իրականացնել։ Իրենց միությունը նաև հարգանքի տուրք է մատուցել թուրքական բանակի հայ զինվոր Սևակ Շահին Բալըքչըի հիշատակին, ով սպանվել էր 2011թ. ապրիլի 24-ին զինծառայության ժամանակ։

Հայտարարության ավարտին միությունը կրկնել է իր հիմնական կարգախոսը. «Ճանաչի՛ր, ներողություն խնդրի՛ր և հատուցի՛ր»։

Նմանատիպ նյութեր

Եթե ԱՄՆ-ը սկսի նոր պատերազմ, Իրանը կկիրառի զենք, որը դեռ չի օգտագործել․ ԻՀՊԿ

Եթե ԱՄՆ-ը սկսի նոր պատերազմ, Իրանը կկիրառի զենք, որը դեռ չի օգտագործել․ ԻՀՊԿ

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) նախազգուշացրել է ԱՄՆ-ին, որ նոր պատերազմի դեպքում Թեհրանը կկիրառի ավելի կործանարար զենք, քան նախորդ հակամարտության ընթացքում, հաղորդում է Mehr-ը։ ԻՀՊԿ-ի ներկայացուցիչ, բրիգադային գեներալ Մոհսեն Մոհեբբիի խոսքով՝...

Նախատեսվում է 2026 թ.-ին առանց մաքսատուրքի ՀՀ ներմուծել ևս 5,000 հատ էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոց

Նախատեսվում է 2026 թ.-ին առանց մաքսատուրքի ՀՀ ներմուծել ևս 5,000 հատ էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոց

Կառավարության որոշմամբ առաջարկվում է ապահովել ՀՀ-ին 2026 թ. համար հատկացված էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների ներմուծման սակագնային քվոտայի շրջանակում ևս 5000 հատ քանակով տրանսպորտային միջոցի ներմուծումը մաքսատուրքի 0 տոկոս դրույքաչափի կիրառմամբ: Ոչ...

Իշխանության հաշվարկով Վեհափառին դատվածության պիտակ վերագրելով` կհաջողվի ապահովել նրա հեռացումը. Ղամբարյան

Իշխանության հաշվարկով Վեհափառին դատվածության պիտակ վերագրելով` կհաջողվի ապահովել նրա հեռացումը. Ղամբարյան

Իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արթուր Ղամբարյանը մեջբերումներ է արել Հայաստանի Հանրապետության կառավարության 2026–2031 թվականների ծրագրի «Հոգևոր անվտանգություն»  ենթավերնագրից, որտեղ գրված է. «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին բարենորոգելու նպատակով...

«Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուները չեն ընտրվել ԱԺ հանձնաժողովների նախագահներ

«Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուները չեն ընտրվել ԱԺ հանձնաժողովների նախագահներ

«Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուները չեն ընտրվել ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային (Հայկ Ֆարմանյան), Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի (Դավիթ Ղազինյան) ու Եվրոպական ինտեգրման (Արեգա Հովսեփյան) հանձնաժողովների նախագահներ: «Հայաստան» դաշինքից Լիլիթ Գալստյանն ընտրվել...

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով

Երևանում օգոստոսի 20-ին կեսօրից հետո քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 17-20մ/վրկ։ Օգոստոսի 21-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հանրապետության տարածքում օգոստոսի 20-ին և 25-ին կեսօրից հետո առանձին...