Իրավիճակի մեղավորը և պատասխանատուն վարորդները չեն, այլ ապօրինի հրահանգ իջեցնողները. Գառնիկ Դանիելյան

22 Ապրիլի, 2026

Օրերս անդրադարձել էի Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի ապօրինի հրահանգի հնարավոր վատ հետևանքներին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

«Հիշեցնեմ, որ Ավինյանը սպառնալիքի լեզվով կոչ էր արել վարորդներին անձամբ պահանջել ուղևորդներից կատարել վճարում, հակառակ դեպքում՝ կզրկվեն աշխատավարձից։

Նկատել էի, որ օրինականությունից դուրս այսպիսի պահանջը ստեղծելու է լարվածություն վարորդի և ուղևորների միջև։ Ցավոք, չսխալվեցի։

Արդեն տեղի են ունեցել դեպքեր, երբ վեճերը ուղեկցվել են դանակահարությամբ։ Երեկ էլ այդպիսի դեպք է արձանագրել, ինչը խստորեն դատապարտում եմ։

Պետք է հասկանալ, որ իրավիճակի մեղավորը և պատասխանատուն վարորդները չեն, այլ ապօրինի հրահանգ իջեցնողները։ Հորդորում եմ մեր հայրենակիցներին՝ զերծ մնալ վարորդների հետ վեճի բռնվելուց։ Միաժամանակ, ուղևորներին ոչ ոք չի կարող պարտադրել կատարել վճարում․ դա դուրս է վարորդի աշխատանքային պարտականություններից։

Մեր հայրենակիցներից ամեն օր ստանում եմ ահազանգեր՝ կապված հանրային տրանսպորտում տիրող խայտառակ իրավիճակի հետ․ ամեն օր տհաճ խոսակցություններ, փոխադարձ վիրավորանքներ և լարվածություն։

Վարորդներին հրահանգել են նաև կանգառներում չբացել ետևի դռներն այնքան ժամանակ, քանի դեռ դիմացի դռնով չեն բարձրանում և վճարում չեն կատարում նոր ուղևորները։ Սա ավելի է լարել իրավիճակը։

Տպավորություն է, որ այս իշխանությունների գերնպատակը հանրային պառակտումն է, ատելության սերմանումը։

Իշխանափոխությունից հետո մեր քայլերը պետք է ուղղվեն հանրային համերաշխության վերականգնմանը»,-գրել է նա:

Նմանատիպ նյութեր

8 տարում ընդամենը 23 ընտանիքի են բնակարանի փող տվել. «Հրապարակ»

8 տարում ընդամենը 23 ընտանիքի են բնակարանի փող տվել. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ Տավուշի մարզպետի աշխատակազմում գործում է մարզի զոհված, մահացած, հաշմանդամ դարձած զինծառայողների, ազատամարտիկների ընտանիքների բնակարանային պայմաններն ուսումնասիրող, ստուգող հանձնաժողով։ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին հարցում եմ արել․ «Տավուշում...

Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել․ «Հրապարակ»

Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.  Հայ առաքելական եկեղեցու վերաբերյալ կառավարության ֆեյքերի ՊՈԱԿ-ի զեկույցն ասեկոսեների թեմա է դարձել նաեւ ներիշխանական տիրույթում։ Չփաստարկված, մամուլի ու այլոց պատմածների հիման վրա կազմված եւ Վեհափառին դարի հանցագործ ներկայացնող 70 էջանոց...

Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»

Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Աշխատանքից ազատվել են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի բաժնի պետեր, որոնք, մեր աղբյուրների փոխանցմամբ, ընդդիմադիր հայացքներ են ունեցել ու չնայած հրապարակավ չեն արտահայտել դրանք, բայց հնարավոր չի եղել ընդհանրապես թաքցնել։ Խոսքը համակարգչային...

ՀՀ երկրորդ նախագահի կալանքի պայմանները չեն համապատասխանում անգամ օրենքի նվազագույն չափանիշներին. «Փաստ»

ՀՀ երկրորդ նախագահի կալանքի պայմանները չեն համապատասխանում անգամ օրենքի նվազագույն չափանիշներին. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Երեկ հերթական դատական նիստին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ներկայացավ բավականին բարձր տրամադրությամբ, իրեն բնորոշ ձիգ կեցվածքով, կարծես կալանավայրից եկած չլիներ, որտեղ պահվում է արդեն 1 ամիս: Սակայն, մեզ հասած տեղեկություններով, որքան էլ...

Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»

Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայ-ռուսական հարաբերություններում առաջիկայում կարող է հերթական ուշագրավ զարգացումը լինել։ «Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրների փոխանցմամբ՝ Երևանն ու Մոսկվան զուգահեռաբար քննարկում են միմյանց երկրներում իրենց դեսպանների փոխարինման...