Բյուրեղավանում մեծ թվով բնակիչներ նմանատիպ ախտանիշներով դիմել են բուժհաստատություններ

22 Ապրիլի, 2026

Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքի բնակիչները SHAMSHYAN.com-ին հայտնել են, որ  խնդրում են պատկան մարմինների ուշադրությունը հրավիրել՝ հայտնելով, որ մի քանի օր է իրենց քաղաքում բնակիչները դիմում են շտապօգնություն, քանի որ ունեցել և ունենում են սրտխառնոց, փորլուծություն, փսխում, ջերմության բարձրացում։

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, թունավորման դեպքեր են գրանցվել Վարդանյան փողոցում գտնվող շենքերում ապրող մի քանի բնակիչների մոտ, ովքեր նման ախտանիշներով դիմել են Բյուրեղավան քաղաքում գործող Անդրանիկ Պետրոսյանի անվան պոլիկլինիկա։

Մի մասը նույնիսկ դիմել են «Աբովյան» բժշկական կենտրոն և բոլորը նշել են, որ իրենք հավանաբար թունավորվել են ջրից։

Բժիշկներին դիմած բոլոր տուժածները հայտնել են, որ իրենք ոչ գազից, ոչ էլ սննդից են թունավորվել, քանի որ բնակարաններում գազի արտահոսք տեղի չի ունեցել և կասկածելի սնունդ չեն օգտագործել։

Նմանատիպ նյութեր

Պուտինը և Լուկաշենկոն նախատեսում են հանդիպել մոտ ապագայում. Պեսկով

Պուտինը և Լուկաշենկոն նախատեսում են հանդիպել մոտ ապագայում. Պեսկով

Ռուսաստանի և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ալեքսանդր Լուկաշենկոն նախատեսում են հանդիպել մոտ ապագայում, այդ թվում՝ քննարկելու Վլադիմիր Զելենսկու՝ Մինսկի հասցեին հնչեցրած սպառնալիքները և այլ հարցեր։ Ըստ APA-ի մոսկովյան բյուրոյի՝ այս մասին լրագրողներին հայտնել...

Գյումրիից Մոսկվա թռիչք իրականացրած ինքնաթիռի տեխնիկական վիճակը ներկայումս ստուգվում է

Գյումրիից Մոսկվա թռիչք իրականացրած ինքնաթիռի տեխնիկական վիճակը ներկայումս ստուգվում է

Գյումրիից Մոսկվա թռիչք իրականացրած ինքնաթիռի տեխնիկական վիճակը ներկայումս ստուգվում է։ Այդ մասին հայտնում են «Պոբեդա» ավիաընկերությունից։ Ինչպես հայտնել ենք՝ Boeing 737-800 ինքնաթիռը տագնապի ազդանշան էր տվել, որը պատկանում «Պոբեդա» ավիաընկերությանը։ Այն Գյումրու...

Փամբակ գետում հայտնաբերվել է 13-ամյա աղջկա մարմինը

Փամբակ գետում հայտնաբերվել է 13-ամյա աղջկա մարմինը

Փամբակ գետում հայտնաբերվել է 13-ամյա աղջկա մարմինը: Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից: Այսօր՝ ժամը 14։25-ի սահմաններում, Փամբակ գետում՝ ենթադրյալ դեպքի վայրից շուրջ 550 հեռավորության վրա, ՆԳՆ փրկարար ծառայության ջրասուզակը հայտնաբերել է հունիսի 15-ից որոնվող 2013 թվականի...

Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Ուշադրություն․ Հունիսի 22-ին Արարատի և Արմավիրի մարզերում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ -ից։ Երևանում հունիսի 22-ի ցերեկը, 25-ին, 26-ի ցերեկը, 27-ի գիշերը սպասվում է առանց...

Դատարանը վարույթ է ընդունել Ռոբերտ Քոչարյանի հայցն՝ ընդդեմ ԿԸՀ-ի․ ապացույց է պահանջել. «Փաստինֆո»

Դատարանը վարույթ է ընդունել Ռոբերտ Քոչարյանի հայցն՝ ընդդեմ ԿԸՀ-ի․ ապացույց է պահանջել. «Փաստինֆո»

Վարչական դատարանը՝ դատավոր Գրիգոր Առաքելյանի նախագահությամբ, վարույթ է ընդունել Ռոբերտ Քոչարյանի հայցադիմումն՝ ընդդեմ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի։ Գրում է «Փաստինֆո»-ն: Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը հայցադիմում է...