Սրանք միայն զբաղված են «հիբրիդային պատերազմի» ուրվականներով՝ չնկատելով սեփական «աչքի գերանը». Դանիելյան

22 Ապրիլի, 2026

«Այն, ինչ ներկայումս կատարվում է Արցախում հայկական պատմամշակութային սրբավայրերի հետ, աներկբա վկայում է ցեղասպանությունը անարգել ավարտին հասցնելուն ուղղված միջազգային հանցագործության մասին, ինչը և ճիշտ նույն ձեռագրով տեղի է ունեցել Թուրքիայում»,- գրել է իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր, Մայր Աթոռի Գերագույն հոգևոր խորհրդի անդամ Գևորգ Դանիելյանը։

Նա նշել է, որ այս եղկելի երևույթը կանխատեսել էր Ամենայն Հայոց Կաթողիկոսը և հստակ հնչեցրել աշխարհի շուրջ 400 բարձրաստիճան եկեղեցականների մասնակցությամբ մեկ տարի առաջ՝ 2025թ. ապրիլի 10-ին Շվեյցարիայում հրավիրված «Կրոնական ազատություն. հայկական հոգևոր, մշակութային և պատմական ժառանգության պահպանությունը ԼՂ-ում» խորագրով համաժողովում:

«Այդ խիստ հիմնավորված և համարժեք ելույթը նախ, արժանացավ ադրբեջանական հոգևոր առաջնորդի առնվազն անհարիր որակումներին, ապա երկրի ներսում զուգադիպեց նոր, առավել անթաքույց հակակեղեցական արշավի մեկնարկի հետ: Բայց Հայ Եկեղեցուն թիրախավորելու և ընդհանրապես հանրությունում հիշյալ ոճրագործությունները չնկատելու օրակարգ ներդնելու փորձերը, ինչպես և սպասվում էր, ոչ թե կանխեցին հայկական մշակույթի նկատմամբ բարբարոսությունները, այլ դարձան առավել լպիրշ, ադրբեջանցի զինվորական կոչվածներն արդեն չեն խորշում իրենց բարբարոսությունները համացանցում ցուցադրելուց, ինչ խոսք՝ «խաղաղության անգերազանցելի երաշխավոր են»:

Դե իսկ միջազգային կառույցների մասին խոսելը վաղուց է դարձել անիմաստ, սրանք միայն զբաղված են «հիբրիդային պատերազմի» ուրվականներով՝ չնկատելով սեփական «աչքի գերանը» …»,- գրել է Գևորգ Դանիելյանը։

Նմանատիպ նյութեր

Բագրատունյաց պողոտայում պատշգամբ է փլուզվել․ կան վիրավորներ

Բագրատունյաց պողոտայում պատշգամբ է փլուզվել․ կան վիրավորներ

Այսօր՝ օգոստոսի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։05-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բագրատունյաց պողոտայի թիվ 10 հասցեի 5-րդ հարկի պատշգամբը փլուզվել է և հայտնվել 4-րդ հարկում։...

«Վրաստան-Մոսկվա» ավտոբուսի և «ԿամԱԶ»- ի բախման հետևանքով 6 մարդ Է զոհվել, 38-ը՝ վիրավորվել

«Վրաստան-Մոսկվա» ավտոբուսի և «ԿամԱԶ»- ի բախման հետևանքով 6 մարդ Է զոհվել, 38-ը՝ վիրավորվել

Վրաստանից Մոսկվա ուղևորվող ավտոբուսի և «ԿԱՄԱԶ»-ի բախման հետևանքով զոհվել է հինգ մարդ, ևս 38-ը վիրավորվել են, հաղորում է РБК-ն։ Վթարը տեղի է ունեցել Ստավրոպոլի երկրամասում։ Վիրավորների թվում կա 10 երեխա: Ավելի ուշ հաղորդվեց, որ Ստավրոպոլում ավտովթարից տուժածներից մեկը...

Նեպալում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 734-ի

Նեպալում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 734-ի

Նեպալում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 734-ի, հաղորդում Է Reuters գործակալությունը՝ հղում անելով տարերային աղետների ռիսկի նվազեցման և դրանց հետևանքների վերացման ազգային վարչությանը: Ավելի վաղ հաղորդվել էր 675 զոհի...

ԱԳՆ ղեկավար կազմը և արտերկրում ՀՀ դեսպաններն այցելել են Հայաստան-Թուրքիա սահմանի «Մարգարա» անցակետ

ԱԳՆ ղեկավար կազմը և արտերկրում ՀՀ դեսպաններն այցելել են Հայաստան-Թուրքիա սահմանի «Մարգարա» անցակետ

Հայաստան-Թուրքիա սահմանի «Մարգարա» անցակետ են այցելել ԱԳՆ ղեկավար կազմը և արտերկրում ՀՀ դեսպանները: Այս մասին տեղեկանում ենք ԱԳՆ-ից: ՊԵԿ-ի նախագահ Էդուարդ Հակոբյանը ներկայացրել է անցակետի վերանորոգման և վերազինման ուղղությամբ իրականացված աշխատանքներն ու նշել, որ...

Երևանի թիվ 60 մանկապարտեզի տարածքում քամու հետևանքով ծառ է կոտրվել․ տուժածներ չկան

Երևանի թիվ 60 մանկապարտեզի տարածքում քամու հետևանքով ծառ է կոտրվել․ տուժածներ չկան

Այսօր՝ օգոստոսի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20:30-ի սահմաններում ուժեղ քամու հետևանքով Դավթաշեն 3-րդ թաղամասի թիվ 60 մանկապարտեզի տարածքում արմատից չորացած հսկայական ծառը տապալվել է, բարեբախտաբար էլեկտրալարերի վրա է հայտնվել ու գետնին չի ընկել։...