Թուրքիան ձգտում է ստեղծել սեփական «Հորմուզի նեղուցը»․ Արա Պողոսյան

21 Ապրիլի, 2026

Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է․

«Վերջին ժամանակներս ակտիվացել են խոսակցությունները՝ բնականաբար նաև գործնական քայլերը, Քաթարից Սաուդյան Արաբիայի, Հորդանանի, Սիրիայի տարածքով բնական գազը դեպի Թուրքիա հասցնելու և Թուրքիայից Եվրոպա արտահանելու մասին։

Սա Թուրքիայի համար ռազմավարական նշանակության քայլ է, էներգետիկ հաբ դառնալու իր ռազմավարության շրջանակներում։

Այս պրոեկտի շրջանակում բախվում են Թուրքիայի և Իսրայելի շահերը։ Իսրայելը տարածաշրջանային նման նախագծից դուրս մնալով կարող է հայտնվել ինչպես մեկուսացման, այնպես էլ ազդեցության առումով նեղ վիճակում, իսկ դա իսրայելական քաղաքական էլիտաները թույլ չեն տա։ Իսկ Թուրքիայի համար կարևոր է այս նախագիծը, քանի որ այն Թուրքիային կդարձնի տարածաշրջանային էներգետիկ և լոգիստիկ գերտերություն, առանց որի կարգելափակվեն տարածաշրջանից էներգետիկ ռեսուրսների արտահանումը դեպի վճարունակ շուկաներ։

ԱՄՆ–Իրան հակամարտության ակտիվ փուլը ցույց տվեց, որ Հորմուզի նեղուցը Իրանի համար դարձավ ռազմավարական ազդեցության լծակ, որից առավելագույնս փորձեց օգտվել Իրանը։ Թուրքիան ձգտում է ստեղծել սեփական «Հորմուզի նեղուցը», որը ապագայում կհամալրի Թուրքիայի անվտանգային համակարգի գործիքակազմը։

Ինչպես արդեն նշեցի, այս գործիքը մարտահրավեր է Իսրայելի համար, հետևաբար Թուրքիա-Իսրայել հնարավոր դիմակայության խորքում ազդեցություններն ու հակազդեցություններն են, որոնք ապագայում կապահովեն որևէ պետության հեգեմոնիան տարածաշրջանում։

Դիմակայությունը կշարունակվի երկու հնարավոր սցենարով՝ մեկի բացարձակ գերիշխանության հաստատմամբ, կամ ռազմավարական բալանսի հաստատմամբ»։

Նմանատիպ նյութեր

Նախատեսվում է 2026 թ.-ին առանց մաքսատուրքի ՀՀ ներմուծել ևս 5,000 հատ էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոց

Նախատեսվում է 2026 թ.-ին առանց մաքսատուրքի ՀՀ ներմուծել ևս 5,000 հատ էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոց

Կառավարության որոշմամբ առաջարկվում է ապահովել ՀՀ-ին 2026 թ. համար հատկացված էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների ներմուծման սակագնային քվոտայի շրջանակում ևս 5000 հատ քանակով տրանսպորտային միջոցի ներմուծումը մաքսատուրքի 0 տոկոս դրույքաչափի կիրառմամբ: Ոչ...

Իշխանության հաշվարկով Վեհափառին դատվածության պիտակ վերագրելով` կհաջողվի ապահովել նրա հեռացումը. Ղամբարյան

Իշխանության հաշվարկով Վեհափառին դատվածության պիտակ վերագրելով` կհաջողվի ապահովել նրա հեռացումը. Ղամբարյան

Իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արթուր Ղամբարյանը մեջբերումներ է արել Հայաստանի Հանրապետության կառավարության 2026–2031 թվականների ծրագրի «Հոգևոր անվտանգություն»  ենթավերնագրից, որտեղ գրված է. «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին բարենորոգելու նպատակով...

«Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուները չեն ընտրվել ԱԺ հանձնաժողովների նախագահներ

«Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուները չեն ընտրվել ԱԺ հանձնաժողովների նախագահներ

«Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուները չեն ընտրվել ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային (Հայկ Ֆարմանյան), Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի (Դավիթ Ղազինյան) ու Եվրոպական ինտեգրման (Արեգա Հովսեփյան) հանձնաժողովների նախագահներ: «Հայաստան» դաշինքից Լիլիթ Գալստյանն ընտրվել...

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով

Երևանում օգոստոսի 20-ին կեսօրից հետո քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 17-20մ/վրկ։ Օգոստոսի 21-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հանրապետության տարածքում օգոստոսի 20-ին և 25-ին կեսօրից հետո առանձին...

Քյարքին Հայաստանի տարածք չէ. Փաշինյանը՝ Տիգրանաշենի մասին

«Հայաստանի և Ադրբեջանի տարածքներն արտահայտող քարտեզներ կան, և այդ քարտեզներով է, որ մենք Կիրանցի հատվածում իրականացրել ենք սահմանազատում։ Այդ քարտեզներով Արծվաշենը Հայաստանի տարածք է, Քյարքին, Բարխուդարլուն, Յուխարի Ասկիպարան՝ ոչ»,- նշել է...