Պետականության հիմքերը խարխլում են նրանք, ովքեր մշտապես խոսում են «ինքնիշխանությունից», բայց անպատիժ խախտում են օրենքները. Հայր Ռուբեն

21 Ապրիլի, 2026

Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյանը «Օրենքից վեր՝ հանուն օրենքի» վերտառությամբ հրապարակում է արել։

Հայր Սուրբն ընդգծել է՝ երբ գործադիր իշխանությունն իրեն վեր է դասում Սահմանադրությունից և օրենքներից, ճեղքվածք է առաջանում իշխանության և օրինականության միջև։

«Ամենավտանգավոր երևույթներից մեկը «պետություն» և «կառավարություն» հասկացությունների խառնուրդն է։ Երբ իշխանավորները խոսում են այնպես, ասես իրենք են մարմնավորում պետությունը, ցանկացած քննադատություն ընկալվում է որպես հարձակում պետության վրա, որով խեղդվում է բազմակարծությունը, իսկ ընդդիմադիր հայացքները համարվում են կասկածելի՝ ճնշման կամ լռեցման ենթակա։

Գործադիր իշխանության կողմից Սահմանադրության շարունակական խախտումներն աստիճանաբար ունայնացնում են վերահսկող հաստատությունների բովանդակությունը (դատարաններ, խորհրդարան, անկախ մարմիններ)։ Երբ վերջիններս այլևս ի զորու չեն իրական հավասարակշռություն ապահովելու, ձևավորվում է իշխանության կենտրոնացման վտանգավոր միտում, որը միշտ սպառնալիք է պետության կայունության համար։

Պետականության հիմքերը, ըստ էության, խարխլում են նրանք, ովքեր մշտապես խոսում են «ինքնիշխանությունից», բայց անպատիժ խախտում են օրենքներն ու ներքին կանոնները։ Պետությունը, որ չի երաշխավորում իր իրավական կարգը, դառնում է ավելի խոցելի արտաքին և ներքին ճնշումների հանդեպ, որովհետև կորցնում է իր վստահելիությունն ու հետևողականությունը։

Այս գործընթացները խորապես բաժանում են հասարակությունը․ մի կողմում հայտնվում են իշխանությանը սատարողները, մյուս կողմում այն անօրինական համարողները։ Այդ բևեռացումը կարող է վերածվել ինստիտուցիոնալ կամ սոցիալական ճգնաժամերի՝ անկանխատեսելի հետևանքներով։

Գլխավոր վտանգը ոչ թե առանձին քաղաքական սխալն է, այլ որ իշխանությունը կտրվում է օրենքից և պատասխանատվությունից։ Այդ պահին պետությունը դադարում է իրավունքի վրա հիմնված համայնք լինելուց և վերածվում է գործիքի՝ իշխանավորների ձեռքում»։

Նմանատիպ նյութեր

Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները. Պուտին

Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները. Պուտին

Ուկրաինայի կորցրած հողերը «նրանց տարածքը» չեն, դրանք պատմականորեն ռուսական հողեր են, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Կիևի համար անտեղի է խոսել որևէ տարածքային կորստի մասին։ Դոնբասի և Նովոռոսիայի բնակիչները քվեարկել են Ռուսաստանի հետ վերամիավորման...

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները հստակ են․ ժամանակն է ընտրություն կատարել. Արթուր Խաչիկյան

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները հստակ են․ ժամանակն է ընտրություն կատարել. Արթուր Խաչիկյան

Քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երկու կարևոր իրադարձություն, որոնց պետք է հետևել Հայաստանում։ Առաջինը՝ ԵԱՏՄ-ի վերջերս հրապարակած շատ հստակ զեկույցն է, որտեղ մանրամասն ներկայացված են Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները։...

Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան

Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան

Թրամփն այսօր սոցիալական ցանցում հայտարարել է, որ Իրանը ամեն ինչ անում է՝ ԱՄՆ-ում վառելիքի գները բարձրացնելու համար՝ միջանկյալ ընտրություններին ընդառաջ: Այս մասին գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։ «Այս մասին ես գրել էի դեռ երկու օր առաջ՝ ընդգծելով, որ վառելիքի...

Քոչարյանների կալանավորումը Փաշինյանի վրեժխնդրությունն է․ Իշխան Սաղաթելյան

Քոչարյանների կալանավորումը Փաշինյանի վրեժխնդրությունն է, նրա հերթական ապօրինի, կեղտոտ, կարած գործը։ Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝...

Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մասիսի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուի կողմից բարեգործության արգելքը խախտելու առերևույթ հանցագործության դեպքի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել։ Կոմիտեից հայտնում են, որ վարույթը նախաձեռնվել է հանրաքվեի կամ ընտրության ժամանակ բարեգործության...