Վեդիում բունտ է հասունանում. համայնքային իշխանություններն անգործության են մատնված

21 Ապրիլի, 2026

Այն, որ Արարատի մարզի մեծ թվով բնակավայրեր ունեն ջրի խնդիր, գաղտնիք չէ ու դրա հիմնական պատասխանատուն առաջին հերթին «Վեոլիա ջուր» ընկերությունն է։ Ընկերություն, որը վերջին տարիներին Հայաստանի ցանկացած մարզում խնդիրներ է ստեղծում սպառողների համար։ Սպառողներ, որոնց տված գումարներով է «Վեոլիա ջուրը» աշխատավարձ ստանում։

Այսօր՝ ապրիլի 21-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում Վեդի քաղաքի Կասյան փողոցի մի քանի շենքերի բնակիչներ արդարացիորեն իրենց զայրույթն էին ուղղում «Վեոլիա ջուր» ընկերությանը, Վեդի խոշորացված համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանին՝ ասելով.«20 օրից ավելի է՝ խմելու ջրի խողովակի վնասման պատճառով ջուրը տոննաներով կորչում է։ 20 օր է՝ մեռանք քաղաքապետարան ու «Վեոլիա ջուր» զանգելով, ոչ մի օգուտ։ Նախկին տարիներին էլ նման խնդիր եղել է ու միայն Վեդիի քաղաքապետի տեղակալն է, որ ինչ հնարավոր է, արել է, բայց հիմա զանգում ենք մեր քաղաքապետ Գարիկ Սարգսյանի աշխատավայր, ոչ մի պատասխան։ Զանգում ենք «Վեոլիա ջուր», այնտեղից էլ միայն ասում են թե «տեղյակ ենք, շնորհակալություն, տեսնենք ինչ է հնարավոր, կանենք» ու արդեն 20 օր է՝ ջուրը կորչում է, իսկ «Վեոլիա»-ն դեռ անում է։Էլ ոչ «Վեոլիա ջրին» ենք հավատում, ոչ էլ Վեդիի քաղաքապետին։ Էդ քաղաքապետը երևի ուզում է էս ամբողջ տարածքը վերածվի ճահճի, որ իր սրտի երազանքն իրականություն դարձնի, Վեդիում վերջապես ստեղծի կոկորդիլոսների հավաքատեղի։

Դրա համար դիմում ենք Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանին, Ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանին, Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանին, որ գոնե նրանց միջամտության արդյունքում «Վեոլիա ջրի» Արարատի մասնաճյուղի աշխատակիցները վերացնեն էս ջրի  կորուստը։Իսկ եթե խնդիրը հրատապ չլուծվի և «Վեոլիան» ու Վեդիի քաղաքապետարանը շարունակեն ցուցաբերել քար անտարբերություն, դիմելու ենք ավելի կտրուկ միջոցների, ընդհուպ՝ դատարկ դույլերով ու խաղալիք կոկորդիլոսներով բողոքի ակցիաներ ենք իրականացնելու Վեդիի քաղաքապետարանի և «Վեոլիա ջուր» ընկերության Արարատի մասնաճյուղի դիմաց»։Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի:

Նմանատիպ նյութեր

Խունդկարյանը ՍԴ-ում փոխել է իրավիճակը. գերլարված վիճակ նախագահի ընտրությունների ժամանակ․ «Ժողովուրդ»

Խունդկարյանը ՍԴ-ում փոխել է իրավիճակը. գերլարված վիճակ նախագահի ընտրությունների ժամանակ․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկություններով՝ ՍԴ նախագահի ընտրության վճռորոշ պահին անակնկալ շրջադարձ է տեղի ունեցել․ մասնավորապես, Էդգար Շաթիրյանի օգտին տրամադրված դատավորներից մեկի քվեարկությունը փոխել է ամբողջ պատկերը: Մասնավորապես,...

Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»

Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Եթե իշխող թիմում սկզբում չէին հավատում, որ Նիկոլ Փաշինյանն արտահերթ ընտրությունների կգնա՝ սահմանադրական մեծամասնություն զավթելու եւ սահմանադրությունը փոխելու նպատակով, եւ կարծում էին, որ այդ հայտարարությունն ընդամենը ընդդիմությանը...

«Արդարադատության» նոր ստանդարտը. ինչպես բանտարկել բոլորին և ապրել «երջանիկ». «Փաստ»

«Արդարադատության» նոր ստանդարտը. ինչպես բանտարկել բոլորին և ապրել «երջանիկ». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Եթե ինչ-որ մեկին դեռ թվում է, թե Հայաստանում իրավապահ համակարգը գոյություն ունի օրենքի գերակայություն իրականացնելու համար, ուրեմն նա հիմնավորապես մնացել է նախորդ դարում։ Ժամանակակից Հայաստանում իրավապահ մարմինները շատ ավելի «պրակտիկ» և...

Արամ Ա–ն և Լիբանանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանը քննարկել են Հայաստանի ներքին իրավիճակը

Արամ Ա–ն և Լիբանանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանը քննարկել են Հայաստանի ներքին իրավիճակը

Մեծ Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա–ն ընդունել է Լիբանանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանին։ Հաղորդվում է, որ ավելի քան մեկ ժամ տևած հանդիպման ընթացքում Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսն ու Սարմեն Բաղդասարյանն անդրադարձել են Հայաստանի ներքին իրավիճակին, Հայաստան-Լիբանան...

Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան

Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան

Արցախի Հանրապետության իշխանությունները ողջունում են Հայաստանի քաղաքական ուժերի՝ համազգային միավորման ձևավորման նախաձեռնությունը և այն արձանագրումը, որ առկա տարաձայնություններից վեր պետք է դասվեն ազգային ու պետական նշանակության առաջնահերթությունները։ Այս մասին գրել է...