Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Բելգիային և Նիդերլանդներին. դեսպանները կանչվել են ԱԳՆ

20 Ապրիլի, 2026

Ադրբեջանը կտրուկ բողոք է հղել Բելգիային և Նիդերլանդներին՝ այդ երկրների խորհրդարանների կողմից ընդունված փաստաթղթերի կապակցությամբ, որոնք, ըստ Բաքվի, ուղղված են երկրի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ, ինչպես նաև վնասում են Հայաստանի հետ խաղաղ գործընթացին։

Ադրբեջանի ԱԳՆ-ի տվյալներով՝ Բելգիայի և Նիդերլանդների դեսպաններ՝ Ժյուլյեն դե Ֆրեպոն և Մարիան դե Յոնգ, առանձին-առանձին կանչվել են նախարարություն, որտեղ նրանց է փոխանցվել պաշտոնական բողոքը։

Հանդիպումների ընթացքում ադրբեջանական կողմը նշել է, որ 2026 թվականի ապրիլի 16-ին ընդունված այդ փաստաթղթերը հիմնված են «լիովին կեղծ և անհիմն գնահատականների» վրա և արտացոլում են հակաադրբեջանական կողմնակալություն, որը, ըստ նրանց, խոչընդոտում է տարածաշրջանում խաղաղության հաստատման գործընթացին։

Նշենք, որ օրերս Բելգիայի ներկայացուցիչների պալատը Հայաստանին աջակցող և Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքը սատարող բանաձև է ընդունել:

Նմանատիպ նյութեր

Հետընտրական պարգևատրումները շարունակվում են

Հետընտրական պարգևատրումները շարունակվում են

Ծառայողական պարտականությունները կատարելիս ցուցաբերած նվիրումի համար Պետական պահպանության ծառայության մի խումբ աշխատակիցներ   Փաշինյանի կողմից արժանացել են պարգևների: ՊՊԾ ծառայողներին տոնական օրվա առիթով  Փաշինյանը շնորհակալություն է հայտնել  մատուցած և մատուցվող...

Ալի Խամենեիի մահվան համար պատասխանատուները կպատժվեն. Բաղեր

Ալի Խամենեիի մահվան համար պատասխանատուները կպատժվեն. Բաղեր

Իրանի նախկին գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի մահվան համար պատասխանատուները կպատժվեն, հայտարարել է Իսլամական Հանրապետության ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Մոհամմադ Բաղեր Զոլղադրը։ «Մեծ Խամենեիի և Իրանի անմեղ նահատակների արյան վրեժի գործը բաց է, և այս...

Ինչո՞ւ է իշխանությունը հենց նախընտրական ժամանակաշրջանում «հիշել» ՍԴ դատավորների աշխատավարձը բարձրացնելու մասին. Միքայելյան

Ինչո՞ւ է իշխանությունը հենց նախընտրական ժամանակաշրջանում «հիշել» ՍԴ դատավորների աշխատավարձը բարձրացնելու մասին. Միքայելյան

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արթուր Միքայելյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով․ «Թե ինչպե՞ս ստացվեց, որ ընտրություններից առաջ իշխանությունը հանկարծ «հիշեց» ՍԴ դատավորների աշխատավարձերը բարձրացնելու մասին։ Իսկ Սյունիքում 869 անապահով...

Գազ, ցորեն, ձեթ. Ռուսաստանից ներմուծվող թոփ-20 ապրանքներն ու դրանց կշիռը. «Հետք»

Գազ, ցորեն, ձեթ. Ռուսաստանից ներմուծվող թոփ-20 ապրանքներն ու դրանց կշիռը. «Հետք»

Ռուսաստանը պաշտոնապես կամ անուղղակի խոչընդոտներով փակել է հայկական պտուղ-բանջարեղենի, ծաղիկների, չրերի և բազմաթիվ այլ ապրանքների մուտքն իր տարածք։ Գրում է «Հետքը»։ Մինչ հայ արտահանողները փորձում են ելքեր գտնել, արտահանման նոր շուկաներ գտնել, փչացած ապրանքի կորուստը...

Եթե ՍԴ որոշմամբ մանդատների վերաբաշխում լինի և ԲՀԿ-ն մանդատ ստանա, ՔՊ-ից 3 մանդատ կպակասի. Օրբելյան

  ՀՀ Սահմանադրական դատարանում 6-րդ օրն է շարունակվում է հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումների քննությունը։ ՍԴ այսօրվա նիստում դիմող և պատասխանող կողմերը ներկայացնում են ամփոփիչ ելույթները, որից...