Եկեղեցին այն վայրն է, որտեղ Խոսքը պահվում է մաքուր, կենդանի և ազդու․ Հայր Ռուբեն

20 Ապրիլի, 2026

Նախօրեին Դվինի Սուրբ Հարություն եկեղեցու հոգևոր հովվի և երիտասարդաց միության հրավերով, Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյանը հանդիպել է հովվության պատանիներին և երիտասարդներին։ Թեմից հայտնում են, որ հանդիպման ընթացքում Հայր Սուրբը խոսել է Աստծո Խոսքի կենարար ուժի, ճշմարիտ ազատության և երիտասարդի կյանքում հոգևոր արժեքների կարևորության մասին՝ մասնավորապես նշելով.

«Սիրելի՛ երիտասարդներ,

Ժողովվել ենք պատմական մի վայրում, որտեղ քարերն իսկ խոսում են անցյալի փառքի և փլուզման մասին։ Դվինը՝ երբեմնի մայրաքաղաքը, այսօր հիշեցնում է, թե ինչ է լինում, երբ մարդկային ձեռքով կառուցվածը ժամանակի հարվածների տակ փշրվում է։ Բայց հենց այստեղ, այս հողի վրա, կանգնած է Սուրբ Հարություն եկեղեցին՝ որպես վկա, որ Աստված կարող է կյանք բխեցնել նույնիսկ ավերակների միջից։ Հարությամբ հաղթանակած Տերը նույն հրաշքը կամենում է իրագործված տեսնել մեր կյանքում։

Սաղմոսերգուն դիմում է Աստծուն հետևյալ խոսքով. «Խոսքդ ճրագ է քայլերիս և լուսատու՝ ճանապարհիս» (Սղմ․ 119։105)։ Սա պարզապես գեղեցիկ խոսք չէ, այլ ուղեցույց մեր կյանքի ճանապարհի․ ով չի առաջնորդվում Աստծո խոսքով, քայլում է խավարի մեջ, եթե անգամ թվում է, թե ձեռքին լույս կա։ Իսկ ով իր կյանքը խարսխում է Աստծո Խոսքի վրա, չի կորչում, եթե անգամ ճանապարհը դժվար է, անորոշ, վտանգավոր։

Այսօր մեր իրականությունը լի է աղմուկով, կարծիքներով, կեղծ լույսերով։ Մեզ համոզում են անսանձ ազատության մեջ՝ մղելով կրքերի, վախերի կամ կեղծ գաղափարների գերության։ Նման ազատությունն արդեն իսկ ազատագրման կարիք ունի, որովհետև մենք ազատությունը ձեռք ենք բերում ճշմարտությամբ, իսկ ճշմարտությունն անուն ունի՝ Հիսուս Քրիստոս, որ ուսուցանում է․ «Եթե մնաք իմ խոսքի մեջ, իսկապես իմ աշակերտները կլինեք. կճանաչեք ճշմարտությունը, և ճշմարտությունը ձեզ կազատի» (Հովհ. 8։31-32)։

Հաստատուն կյանքն արմատավորվում է ոչ թե զգացմունքների, ոչ թե ժամանակավոր հաջողությունների, այլ Աստծո Խոսքի մեջ, որովհետև միայն այդ Խոսքն է կենդանի, միայն այդ Խոսքն է կտրում սրտի խորքերը, միայն այդ Խոսքն է ձևավորում մարդուն ներսից (Եբր․ 4։12)։ Սակայն այստեղ մի վտանգ կա, որը հաճախ անտեսում ենք. կարդում ենք Ավետարանը, հիանում, խոսում դրա մասին, անգամ քարոզում, բայց մնում ենք նույն մարդը։ Սուրբ Հակոբոսն զգուշացնում է. «Եղե՛ք Խոսքը գործադրողներ և ոչ միայն լսողներ… որովհետև լսողն առանց գործադրելու նման է հայելու մեջ իրեն նայող մարդու…» (Հակ. 1։22-25)։

Սիրելի՛ երիտասարդներ, դուք կոչված եք շարժուն ավետարան դառնալու՝ պարզ ընթեռնելի ուրիշների կողմից։ Ինչպե՞ս է դա հնարավոր։ Նախ՝ սովորե՛ք լռել։ Ով չի լռում, չի լսում, իսկ ով չի լսում, չի կարող ճանաչել Աստծո ձայնը։ Երկրորդ՝ մտերմացե՛ք Սուրբ Գրքին։ Այն թող լինի ձեր ձեռքում, ձեր սրտում, ձեր մտքում, ոչ թե որպես պարտականություն, այլ որպես շնչառություն։ Երրորդ՝ ապրե՛ք Եկեղեցու կյանքով։ Առանց Եկեղեցու Աստծո Խոսքը հեշտությամբ վերածվում է անձնական և կամայական մեկնաբանությունների։ Եկեղեցին այն վայրն է, որտեղ Խոսքը պահվում է մաքուր, կենդանի և ազդու։ Եվ վերջապես՝ մի՛ վախեցեք զոհողությունից։ Ճշմարիտ կյանքը կառուցվում է ոչ թե հարմարավետության, այլ հավատարմության վրա՝ հավատ-հավատարմություն։

Այս հողը, որի վրա կանգնած ենք, մեզ մի լուռ պատգամ է ավանդում. ամեն ինչ կարող է փլվել, բայց այն, ինչ կառուցված է Աստծո վրա, չի կործանվում։ Եթե մեր կյանքը կառուցենք Քրիստոսի վրա, կլինեք այն սերունդը, որ ոչ միայն չի կորչի, այլ կդառնա լույս ուրիշների համար։

Հարությամբ հաղթանակած Տերը թող ձեր կյանքում խավարը վերածի լույսի, վախը՝ քաջության, անորոշությունը՝ լուսավոր ճանապարհի։ Եվ թող ձեր կյանքը իսկապես դառնա այն, ինչ ասում է Սաղմոսը՝ լուսավորված քայլ ու ճանապարհ դեպի Կյանք»։

Հոգևոր զրույցից հետո, ջերմ ու անմիջական մթնոլորտում, երիտասարդներն իրենց հուզող հարցերն են ուղղել Հայր Ռուբենին։

Նմանատիպ նյութեր

Թուրքական կողմի առաջարկով՝ հաջորդը գործարար համաժողովը կանցկացվի Հայաստանում․ Միրզոյան

Թուրքական կողմի առաջարկով՝ հաջորդը գործարար համաժողովը կանցկացվի Հայաստանում․ Միրզոյան

Վերջերս ունեցանք շատ հաջողված գործարար համաժողով Կարսում, Հայաստանից գնացել էր պատկառելի բիզնես պատվիրակություն, թուրքական կողմի առաջարկով և մեր ցանկությամբ, մենք մեծ հաճույքով համաձայնեցինք, պլանավորում ենք մյուս գագաթնաժողովը Հայաստանում հոկտեմբերի սկզբին տեղի...

Չեմ տեսնում այնպիսի հեռանկար, որ որևէ կերպ ապասառեցնենք մեր մասնակցությունը ՀԱՊԿ-ին․ Միրզոյան

Չեմ տեսնում այնպիսի հեռանկար, որ որևէ կերպ ապասառեցնենք մեր մասնակցությունը ՀԱՊԿ-ին․ Միրզոյան

Ռուսաստանը, ըստ էության, իրավական, տնտեսական, քաղաքական առումներով ավելին է քան ռազմավարական գործընկերը, մենք ունենք այնպիսի պայմանագրեր, որոնք մեզ դարձնում են դաշնակիցներ, որը ավելին է քան ռազմավարական գործընկերը։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում...

ՌԴ-ն ողջունում է ցանկացած երկրի ջանքերը, որ կարող է նպաստել ուկրաինական ճգնաժամի կարգավորմանը․ Պեսկով

ՌԴ-ն ողջունում է ցանկացած երկրի ջանքերը, որ կարող է նպաստել ուկրաինական ճգնաժամի կարգավորմանը․ Պեսկով

Ռուսաստանը ողջունում է ցանկացած երկրի ջանքերը, որը կարող է նպաստել ուկրաինական ճգնաժամի կարգավորմանը, հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Պեսկովը նաև նշել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների հանդիպումը՝ ամերիկացի միջնորդների մասնակցությամբ,...

Ձերբակալվել է Նոյեմբերյանի համայնքապետ Արսեն Աղաբաբյանը. 24News

Ձերբակալվել է Նոյեմբերյանի համայնքապետ Արսեն Աղաբաբյանը. 24News

Հայաստանի Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցները ձերբակալել են Նոյեմբերյան համայնքի ղեկավար, ընդդիմադիր «Ապրելու երկիր» կուսակցության անդամ Արսեն Աղաբաբյանին։ Այս մասին հայտնում է «24News»-ը։ Ըստ աղբյուրի տվյալների՝ իրավապահները համայնքապետին տեղափոխում են Երևան։...

Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Infiniti»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կան վիրավորներ

Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Infiniti»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կան վիրավորներ

Այսօր՝ օգոստոսի 31-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 15։15-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 79-րդ կմ հատվածում բախվել են «Infiniti» մակնիշի և «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը վերածվել է մետաղե ջարդոնի։ Ինչպես...