«Ջերմուկ գրուպ»-ի աշխատակցին հրահանգել են՝ սեփական մեքենայով մասնակցել Փաշինյանի ավտոերթին. «Իշխանություն»

16 Ապրիլի, 2026

«Իշխանություն» լրատվականը «Ջերմուկ գրուպ» ընկերության աշխատակցից ահազանգ է ստացել այն մասին, որ աշխատավայրում հրահանգել են՝ կիրակի օրը անձնական մեքենանայով մասնակցել Նիկոլ Փաշինյանի կազմակերպած ավտոերթին։ «Ասել են՝ շարասյան հետ կիրակի մեկնենք Գյումրի, որ շատ երեւան։
Սեփական մեքենաներով գնալն էլ նրա համար է, որ տպավորություն լինի, թե մեր կամքով ենք մասնակցել ավտոերթին»,-պատմեց ընկերության առաքիչներից մեկը։
Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ հայտնել էր, որ կիրակի օրը, ապրիլի 19-ին մեծ ավտոերթով նշելու են Հյուսիս–հարավ ավտոճանապարհի Աշտարակ–Գյումրի հատվածի բացումը։
Հիշեցնենք, որ «Ջերմուկ գրուպը» պատկանում է ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Աշոտ Արսենյանին, ում որդին Վայոց ձորի մարզպետ Վահագն Արսենյանն է։ Այս հանգամանքն ինքնին վկայում է այն մասին, որ խոսքը կամավոր մասնակցության առաջարկի մասին չէ։

Նմանատիպ նյութեր

Էրդողանը և Բայրամովը ընդգծել են Թուրքիայի և Ադրբեջանի միջև դաշնակցային հարաբերությունների ամրապնդման կարևորությունը

Էրդողանը և Բայրամովը ընդգծել են Թուրքիայի և Ադրբեջանի միջև դաշնակցային հարաբերությունների ամրապնդման կարևորությունը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ, հաղորդում են թուրքական ԶԼՄ-ները։ Հանդիպման ընթացքում կողմերն ընդգծել են Թուրքիայի և Ադրբեջանի միջև դաշնակցային հարաբերությունների ամրապնդման...

Հայաստանը շարժվում է դեպի պետականության կորուստ. Կիսելյով

Հայաստանը շարժվում է դեպի պետականության կորուստ. Կիսելյով

Ռուսաստանցի լրագրող Դմիտրի Կիսելյովի խոսքով՝ Ռուսաստանի հետ կապերից հրաժարվելու դեպքում Հայաստանը կարող է վերածվել աշխարհաքաղաքական ավարի՝ հայտնվելով այն ուժերի ազդեցության ներքո, որոնք, նրա գնահատմամբ, երկար տարիներ սպասել են տարածաշրջանում իրենց ազդեցությունն...

Միրզոյանը Բահրեյն է մեկնել

Միրզոյանը Բահրեյն է մեկնել

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Բահրեյնի Թագավորություն։ Այդ մասին ԱԳՄԱՆ խոսնակ Անի Բադալյանն է հայտնել․ «Հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 1-ը ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Բահրեյնի Թագավորությունում՝...

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան աշխատակիցների թիվը հասնում է 3 հազարի․ ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալ

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան աշխատակիցների թիվը հասնում է 3 հազարի․ ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալ

Հայաստանում, ի դեպ, ամերիկյան դեսպանատան աշխատակազմը բաղկացած է երկուսուկեսից երեք հազար մարդուց։ Այս մասին РИА Новости-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ալեքսեյ Շևցովը։ «Փոքր Հայաստանի համար սա ինչպե՞ս է։ Չգիտեմ,...

Պուտինի և Թրամփի միջև զրույց դեռևս նախատեսված չէ. Պեսկով

Պուտինի և Թրամփի միջև զրույց դեռևս նախատեսված չէ. Պեսկով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև հեռախոսազրույց այս պահին նախատեսված չէ։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նրա խոսքով՝ Կրեմլը տեղեկություններ չունի նաև Պուտինի, Թրամփի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր...