Եվրոպան քննարկում է Երևանում Փաշինյանի կողմից անցկացվելիք գագաթնաժողովին մասնակցելու հարցը

16 Ապրիլի, 2026

Քաղաքական զարգացումների ֆոնին ավելի տեսանելի է դառնում մի վտանգավոր միտում, որը կարող է վճռորոշ դեր ունենալ առաջիկա ընտրությունների ելքի վրա։ Խոսքը արտաքին հենարանների վրա չափազանց մեծ հույս դնելու մասին է՝ մի գործելակերպ, որը նախկինում արդեն բերել է քաղաքական ծանր հետևանքների։ Գրում է news.am-ը:

Բոլոր ցուցիչները վկայում են, որ Եվրոպական երկրների առաջնորդները տեղյակ են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ոչ բավարար վարկանիշների մասին։ Փաշինյանին աջակցելու հարցը, հաշվի առնելով նրա ցածր վարկանիշը, բանավեճի առիթ է դարձել ոչ միայն եվրոպական ընդդիմության, այլև նրա նախկին կողմնակիցների շրջանում։ Հունգարիայի նախկին վարչապետ Վիկտոր Օրբանի հետ կապված իրավիճակից հետո եվրոպական առաջնորդները չեն ցանկանում կրկնել Թրամփի ճակատագիրը։

Հիշեցնենք ապրիլի սկզբին Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը ընդդիմադիր ուժերին առաջարկում էր համատեղ նամակով դիմել Եվրոպական քաղաքական համայնքի ղեկավարությանը եւ անդամ պետություններին՝ խնդրելով Երեւանում մայիսին սպասվող Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը երկու ամսով հետաձգել եւ անցկացնել սպասվող խորհրդարանական ընտրություններից հետո։

«Փաշինյանը շարունակում է մնալ Եվրոպայի համար հարմար գործակից, մասնավորապես՝ հաշվի առնելով նրա պատրաստակամությունը իրականացնել այն, ինչ դեռ ավարտված չէ, այդ թվում՝ սահմանադրական փոփոխություններ եւ Ադրբեջանի օգտին տարածքային նոր զիջումներ Հայաստանի ռազմավարական նշանակություն ունեցող հատվածներում։ Այս քայլերը, թեեւ ժամանակավորապես հետաձգված, կազմում են նրա հետընտրական օրակարգի առանցքը։ Վերընտրվելը գործընթացի ավարտը չէ․ այն դրա շարունակման նախապայմանն է։

Քվեարկությունից օրեր առաջ Երեւանում խոշոր քաղաքական միջոցառման անցկացումը վտանգում է արդեն իսկ խաթարված գործընթացի լեգիտիմացումը։ Հետաձգումը կհանդիսանա հարգանքի դրսեւորում Հայաստանի ինքնիշխանության նկատմամբ»,– գրել է նա ֆեյսբուքյան իր էջում՝ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը։

Հավելենք, որ Փարիզում կայացած հայկական սփյուռքի համագումարը և կաթողիկոսի հայտարարությունից հետո. Փաշինյանին աջակցելը կարող է վնասել եվրոպացի առաջնորդների և իրենց երկրներում, մասնավորապես Ֆրանսիայում և Բելգիայում գտնվող հայկական սփյուռքի միջև ջերմ հարաբերությունները։

Անվերջ ձերբակալությունները, որոնք գերազանցում են ժողովրդավարական արժեքների սահմանները, այսօր արդեն մտահոգության առիթ են հենց Եվրոպայի համար։ Նշենք, որ վերջերս ձերբակալվել էր դպրոցական Դավիթ Մինասյանը, իսկ այսօր կալանավորվել են «Ուժեղ Հայաստան» կուսակցության մեկ տասնյակից ավելի անդամներ, եկեղեցականների հանդեպ դեռ գործում են սահմանափակումներ, իսկ ընդդիմադիրների հանդեպ ճնշումները և քաղաքական ձերբակալություններ դուրս են ժողովրդավար լինելու բոլոր սահմաններից։

Բունդեսթագի AfD-ի անդամ («Գերմանիայի համար այլընտրանք» (AfD) ծայրահեղ աջակողմյան կուսակցություն), դոկտոր Ռայներ Ռոտֆուսը տելեգրամյան ալիքում գրում է․ «2026 թվականի մայիսի 4-5-ը ԵՄ ղեկավարությունը կայցելի Երևան՝ խորհրդարանական ընտրություններից կարճ ժամանակ առաջ։ Փաստորեն, Հայաստանի վրա ճնշումը մեծանում է՝ վերաուղղորդելու իր աշխարհաքաղաքական կողմնորոշումը դեպի Եվրամիություն։ Միևնույն ժամանակ, երկիրը հսկայական օգուտ է ստացել Եվրասիական տնտեսական միությանը անդամակցությունից (2015 թվականից). գազի մոտավորապես 177.5 դոլար 1000 մ³-ի համար (մոտավորապես 1.55 ցենտ/կՎտժ) գները ապահովում են մրցունակություն, մինչդեռ Եվրոպան վճարում է ավելի քան 600 դոլար։ Ավելին, 2004 թվականին ԵՄ-ի արևելյան ընդլայնման վերաբերյալ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ արդյունաբերության բաժինը նվազել է 15-25%-ով, ինչին ուղեկցել է երիտասարդ մասնագետների արտագաղթը: Արդյո՞ք ԵՄ ներկայիս գագաթնաժողովը նախատեսված է ազդելու ընտրությունների արդյունքի վրա»։

Բունդեսթագի AfD-ի անդամ դոկտոր Ռայներ Ռոտֆուսը զգուշացնում  է.  «Այս բեմադրությունը փորձ է ստիպել Հայաստանին հետևել ԵՄ աշխարհաքաղաքական կուրսին»։ Յուրաքանչյուր ոք, ով ուժի ցուցադրություն է անում վճռորոշ ընտրություններից անմիջապես առաջ, զբաղվում է միջամտությամբ, այլ ոչ թե գործընկերությամբ։ Եվրամիությունը պետք է զերծ մնա նման մանևրներից։ Հայաստանը չպետք է դառնա աշխարհաքաղաքական խաղերի խաղաքար. անհրաժեշտ է քաղաքականություն, որը կապահովի խաղաղություն և կայունություն Կովկասում»։

ԵՄ առաջնորդների գագաթնաժողովը, որը տեղի կունենա մայիսի սկզբին Երևանում, կարող է հարաբերությունների խզման պատճառներից մեկը դառնալ։ Դարավոր բնարեկամների հետ հարաբերությունների վատթարացման դեպքում մեծ վնասներ կկրի հասարակ ժողովուրդը, իսկ երկրի տնտեսությունը պարզապես կհայտնվի կոլաբսում։ Ակնհայտ է, որ արտաքին քաղաքական հավասարակշռության խախտումը բերում է ոչ միայն դիվանագիտական, այլև տնտեսական ռիսկեր։ Երբ քաղաքական որոշումները չեն ուղեկցվում ռիսկերի հաշվարկով, դրանց հետևանքները կրում է առաջին հերթին հասարակությունը։

Նմանատիպ նյութեր

Արցախում ոչնչացվել է 19-րդ դարի հայ-ռուսական գերեզմանոցը․ ահազանգ

Արցախում ոչնչացվել է 19-րդ դարի հայ-ռուսական գերեզմանոցը․ ահազանգ

Ադրբեջանի իշխանությունները Շուշիում հերթական մշակութային վանդալիզմն են իրականացրել՝ հիմնահատակ ավերելով քաղաքի պատմական Հին հայկական-ռուսական գերեզմանոցը: Այս մասին փաստագրված տվյալներ է հրապարակել Caucasus Heritage Watch (CHW) միջազգային մոնիթորինգային...

«Պահանջում են ազատման դիմում գրել՝ Լևոն Քոչարյանի հետ լուսանկար հրապարակելու համար»․ Սյուզի Բադոյան

«Պահանջում են ազատման դիմում գրել՝ Լևոն Քոչարյանի հետ լուսանկար հրապարակելու համար»․ Սյուզի Բադոյան

Լրագրող Սյուզի Բադոյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ․ «Ավանի մարզադպրոցում Լևոն Քոչարյանի հետ նկարը ճակատագրական է դարձել մարզչի համար։ Մարզադպրոցի տնօրեն Գենադի Ասլանյանը 6 տարվա աշխատակցի նկատմամբ սկսել է հետապնդումներ այն բանից հետո, երբ...

ՆԱՏՕ-ում մտավախություն ունեն․ Եվրոպան չի կարողանա դիմակայել Ռուսաստանի հետ պատերազմին

ՆԱՏՕ-ում մտավախություն ունեն․ Եվրոպան չի կարողանա դիմակայել Ռուսաստանի հետ պատերազմին

ՆԱՏՕ-ում մտավախություն ունեն, որ Եվրոպան չի կարողանա դիմակայել Ռուսաստանի հետ պատերազմին, հայտնում է The Guardian-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Թերթը ՆԱՏՕ-ի պլանավորողների «ռազմական հոռետեսության» պատճառներից նշում է Եվրոպայում աջ կուսակցությունների ժողովրդականության...

Մարիա Ազիզյանը հաղթող է ճանաչվել Թենիսի միջազգային պատանեկան մրցաշարում

Մարիա Ազիզյանը հաղթող է ճանաչվել Թենիսի միջազգային պատանեկան մրցաշարում

Հայաստանի ներկայացուցիչ Մարիա Ազիզյանը հաղթող է ճանաչվել Բուլղարիայի Բուրգաս քաղաքում անցկացված Թենիսի միջազգային ֆեդերացիայի` ITF-ի J60 պատանեկան մրցաշարում: Եզրափակիչում Ազիզյանը 2։1 (6։2, 3։6, 7։6) հաշվով առավելության է հասել իտալացի Աննա Ներելիի նկատմամբ: Ազիզյանը...

Միջկրոնական համագումարում ընթերցվել է Արամ Ա. Վեհափառի պատգամը

Միջկրոնական համագումարում ընթերցվել է Արամ Ա. Վեհափառի պատգամը

Արամ Ա. Վեհափառ Հայրապետի ուղերձը ներկայացվել է Նյու Յորքում կայացած միջկրոնական համագումարում․ Շաբաթ, 29 Օգոստոս 2026-ին Նիւ Եորքի մէջ տեղի ունեցաւ “One World: One Humanity” («Մէկ աշխարհ՝ մէկ մարդկութիւն») միջ-կրօնական համագումարը, կազմակերպութեամբ Կրօնական...