Զատիկն էլ անցավ, բայց եկեղեցին պատրաստ չէ. «Հրապարակ»

16 Ապրիլի, 2026

«Հրապարակ» օրաթերթը գրում է. 2025թ․ հոկտեմբերի 25-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային խորհրդի անդամների հետ այցելել էր Կիրանց: Երեւանից ժամանածները ծանոթացել էին նաեւ Կիրանցի Սուրբ Երրորդություն եկեղեցու վերականգնման աշխատանքներին, որի համար պետբյուջեից հատկացվել է 55 միլիոն դրամ գումար։

Այդ ժամանակ հայտարարվեց, որ եկեղեցու վերականգնման աշխատանքները նախատեսվում է ավարտին հասցնել 2025 թ. դեկտեմբերին: Իսկ դեկտեմբերի 6-ին Փաշինյանը կրկին Կիրանց էր մեկնել՝ քաղաքացիների 50 հոգանոց խումբ էր էքսկուրսիա տարել, նաեւ ծանոթացրել եկեղեցու վերականգնման աշխատանքներին։

Իր ֆեյսբուքյան էջում էլ տեսանյութ էր տեղադրել, որտեղ Փաշինյանը բառացիորեն ասում է․ «Գարնանը, Սուրբ Զատիկի առիթով երեւի արդեն պատրաստ կլինի»։

Զատիկն էլ անցավ, բայց եկեղեցին պատրաստ չէ։ Ապրիլի 14-ին եղանք Կիրանցում՝ Սուրբ Երրորդություն եկեղեցու դռները կողպված էին, եկեղեցու վերաօծումն էլ դեռ չի կատարվել։

Նմանատիպ նյութեր

Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք»

Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք»

2006 թվականին «Ծաղկաձոր գլխավոր մարզահամալիր» ՓԲԸ–ի գույքը 50 տարով վարձակալության տրվեց ամերիկահայ գործարար Ալբերտ Բոյաջյանին պատկանող «Նյու հորիզոն գրուպ ինկ» ընկերությանը, գրում է «Հետք»-ը։ Վարձակալված անշարժ գույքի մի մասը 2010 թվականին Կառավարության որոշմամբ,...

Եվրամիության հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ ցուցադրական բնույթ է կրում. ՌԴ ԱԳՆ

Եվրամիության հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ ցուցադրական բնույթ է կրում. ՌԴ ԱԳՆ

Եվրամիության հետաքրքրությունը Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման հարցում միտումնավոր ցուցադրական բնույթ է կրում, դրա նպատակն է՝ վնաս հասցնել Ռուսաստանին և լուծել սեփական աշխարհաքաղաքական խնդիրները: ՌԻԱ Նովոստի-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ...

Արցախահայերի խնդիրներն այնքան խորքային են, որ ամենօրյա ուշադրության կարիք ունեն․ Լիլիթ Գալստյան 

  «Բռնի տեղահանումը, բնականաբար, մարդասիրական, իրավական, սոցիալական, տնտեսական, մշակութային, հոգեբանական բազմաթիվ ու բազմաշերտ խնդիրներ առաջացրեց։ Խնդիրներ, որոնց այս երեք տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետության կառավարության,...

Ինձ թվում է «Երևանի հանձնումը» այնպես լավ կնշեն, տոնակատարություն կանեն․ Քրիստինե Վարդանյան

  «Ինչքան մեր անկախությունը և ինքնիշխանությունը փաստացի զիջվում է, այնքան, նկատե՞լ եք, տոնակատարությունները ճոխ են դառնում։ Ինձ թվում է՝ Երևանի հանձնումն էլ նենց լավ կնշեն, լուրջ եմ ասում, այնպիսի տոնակատարություն կկազմակերպեն,...

«Նիկոլի թվին» պարգևատրվում են հայրենիքի տարածքները հանձնելու համար. Ոսկան Սարգսյան

«Նիկոլի թվին» պարգևատրվում են հայրենիքի տարածքները հանձնելու համար. Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նախկինում շքանշանով պարգևատրում էին հայրենիքի սահմանները պաշտպանելու համար, «Նիկոլի թվին» պարգևատրվում են հայրենիքի տարածքները հանձնելու համար։ Նախկին ԱԽՔ Արմեն Գրիգորյանն է շքանշանով պարգևատրվել հայրենիքին իբր...