Մայր Աթոռն անընդունելի ու անօրինական է համարում Փաշինյանի որոշումը

13 Ապրիլի, 2026

Մայր Աթոռի հայտարարությունը․ ՀՀ վարչապետի 2026 թ. մարտի 27-ի որոշմամբ Արման Սարոյանը (նախկին Գևորգ եպիսկոպոսը) նշանակվել է «Ներման հարցերի քննարկման խորհրդակցական հանձնաժողովի» անդամ՝ որպես Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ներկայացուցիչ։

Սույն նշանակումը, որը կատարված է առանց Հայ Առաքելական Եկեղեցու համաձայնության, անընդունելի է ու անօրինական, ինչպես նաև խախտում է ՀՀ օրենսդրությունը։ Պետական կամ որևէ այլ կառույցում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ներկայացուցիչ կարող է նշանակվել միայն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ ու արտոնությամբ։

Իսկ կարգալույծ հռչակված Գևորգ եպիսկոպոսը լիազորված չէ և չի կարող ներկայացնել Հայոց Եկեղեցին ո՛չ կանոնական, ո՛չ իրավական և ո՛չ էլ բարոյական տեսանկյունից։ Այս քայլը հերթական ոտնձգություն է Հայոց Եկեղեցու ինքնավարության և Ամենայն Հայոց Կաթողիկոսի կանոնական իրավասությունների նկատմամ
բ։ Հարկ է, որ պաշտոնական փաստաթղթից՝ ՀՀ վարչապետի որոշումից վերացվի նշյալ կեղծ տեղեկությունը։

 

Նմանատիպ նյութեր

Վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը հրապարակվել են. ՆԳՆ

Վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը հրապարակվել են. ՆԳՆ

Վարորդական իրավունքի վկայական ստանալու որակավորման տեսական քննությունների նոր հարցաշարերն արդեն հրապարակվել են roadpolice.am հարթակում։ Դրանք հասանելի են հայերեն, ռուսերեն, անգլերեն, արաբերեն և պարսկերեն լեզուներով։ Հարցաշարերը բաժանված են երկու հիմնական խմբի՝ A, B, C...

Յուրաքանչյուր մարդ, ով իշխող քաղաքական թիմից չէ` ենթարկվում է հետապնդման. պատգամավոր

Յուրաքանչյուր մարդ, ով իշխող քաղաքական թիմից չէ` ենթարկվում է հետապնդման. պատգամավոր

ՀՀ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Մամիկոն Ասլանյանը գրում է. «Հերթական շինծու մեղադրանքով ձերբակալվել է Վանաձոր համայնքի «Մամիկոն Ասլանյան» կուսակցությունների դաշինքից ավագանու անդամ ընտրված, «Հայաստան» դաշինքից պատգամավորի թեկնածու Արթուր Օհանյանը։...

Ձերբակալվել է Արթուր Այվազյանը, ով հանրությանը հայտնի է «Մանախ» մականունով

Ձերբակալվել է Արթուր Այվազյանը, ով հանրությանը հայտնի է «Մանախ» մականունով

Փաստաբան Աննա Ծառուկյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է․ «Իրազեկում` ստանձնել եմ Արթուր Այվազյանի՝ «Մանախի», պաշտպանությունը և վերջինս երեկվանից ձերբակալված է։ Այս պահին նրա նկատմամբ հանրային հետապնդում դեռ չկա։ Հաշվի առնելով նախաքննության գաղտնիության հանգամանքը՝ այս...

Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանը կշարունակի կառուցողական աշխատանքը. Օվերչուկ

Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանը կշարունակի կառուցողական աշխատանքը. Օվերչուկ

Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանը կշարունակի կառուցողական աշխատանքը Եվրասիական տնտեսական միությունում (ԵԱՏՄ)։ Այս մասին «Վեստի» լրատվական ծառայության լրագրող Մարինա Գրոմովային տված հարցազրույցում հայտնել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ Այսպես է նա պատասխանել...

Ո՞վ այլևս չի ստանա թաղման նպաստ․ կառավարությունը փոխում է գործող կարգը

«Շրջանառվում է նախագծերի փաթեթ: Առանցքային այդ փաթեթում «Պետական նպաստների մասին» օրենքի նախագիծն է, որով վերանայվում է թաղման նպաստի համակարգը։ Ի՞նչ է վերանայվում։ Բնականաբար, առաջինը վերանայվում է շահառուների շրջանակը։...