Մենք պետք է կանգնեցնենք Նիկոլ Փաշինյանին․ Ալեքսան Ալեքսանյան

11 Ապրիլի, 2026

 

«Սիրելի ընկերներ, այստեղ հավաքվել են մարդիկ, ովքեր պահանջում են փոփոխություն, ովքեր դեմ են եկեղեցու ապականմանը, դեմ են ատելությանը, դեմ են պառակտմանը, մենք ուզում ենք ոչ թե գոյատևել, այլ ապրել, ոչ թե դիմանալ, այլ ծաղկել և զարգանալ: Մենք ուզում ենք այդ Հայաստանը և ես ձեզ ասում եմ այդ Հայաստանը հնարավոր է: Հնարավոր է ուժեղ խաղաղություն, որը ձեռք է բերված ոչ թե հանձնումով, այլ կառուցված է արժանապատվությամբ: Հնարավոր է ուժեղ տնտեսություն, որտեղ ձեր ջանքն ու ձեր երազանքը արժեք ունեն: Հնարավոր է ուժեղ Հայաստան, որտեղ ոչ ոք չի ձերբակալվի ձայն ունենալու համար, որտեղ ոչ ոք չի ահաբեկվի ճշմարտություն ասելու համար, որտեղ ոչ ոք ստիպված չի լինի ընտրել հայրենիքի և ապագայի միջև: Մենք պետք է կանգնեցնենք Նիկոլ Փաշինյանին: Կանգնեցնենք Փաշինյանին, որպեսզի նա չկործանի այն երիտասարդի կյանքը, ում միակ մեղքը եկեղեցում գտնվելն էր: Այժմ նա կալանավորված է և նրա առողջական վիճակը վատթարանում է: Մեզանից յուրաքանչյուրը կարող էր լինել այդ երիտասարդի տեղում»,- այս մասին Ազատության հրապարակում հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Ալեքսան Ալեքսանյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Վաղվանից՝ Սեպտեմբերի 29-ից Դալման կրկին բաց կլինի

Վաղվանից՝ Սեպտեմբերի 29-ից Դալման կրկին բաց կլինի

  Սիրելի՛ հաճախորդներ, տարածքում էլեկտրամատակարարման հետ կապված բոլոր խնդիրները լուծված են, և վաղվանից Դալմա Գարդեն մոլը կվերսկսի իր բնականոն աշխատանքը։ Այս մասին հայտարարություն է տարածել Դալմա Գարդեն...

ԱՄՆ-ն և Իրանը միջնորդների միջոցով նոր շփումներ են ունեցել․ Թրամփ

ԱՄՆ-ն և Իրանը միջնորդների միջոցով նոր շփումներ են ունեցել․ Թրամփ

Իրանը և Միացյալ Նահանգները միջնորդների միջոցով նոր շփումներ են ունեցել։ Այս մասին հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։ «Այո, նրանք արել են դա»,- ասել է ԱՄՆ վարչակազմի ղեկավարը Սպիտակ տանը լրագրողներին՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք այսօր...

«Ռոսատոմը» աշխատում է Հայաստանի հետ «Նաիրիտ» նախագծի շրջանակներում․ Լիխաչով

«Ռոսատոմը» աշխատում է Հայաստանի հետ «Նաիրիտ» նախագծի շրջանակներում․ Լիխաչով

«Ռոսատոմը» աշխատում է Հայաստանի հետ «Նաիրիտ» նախագծի շրջանակներում, պատմել է պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը, հաղորոդում է ՏԱՍՍ-ը։ «Հայ գործընկերների հետ աշխատում ենք «Նաիրիտ» նախագծի...

Հաղթել Ռուսաստանի պես երկրին անհնար է. Պուտին

Հաղթել Ռուսաստանի պես երկրին անհնար է. Պուտին

Հաղթել Ռուսաստանի պես երկրին և վախեցնել ռուսաստանցիների պես մարդկանց անհնար է։ Այս մասին ընդգծել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը քաղաքական կուսակցությունների ղեկավարների հետ հանդիպմանը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։ Նա նշել է, որ հակառակորդը փորձում էր խանգարել քվեարկությանը, և...

«Թևիցդ կբռնեմ, կշպրտեմ դուրս». ՔՊ-ական թաղապետը սպառնացել է իր կրթության բաժնի պետին. «Ազատություն»

«Թևիցդ կբռնեմ, կշպրտեմ դուրս». ՔՊ-ական թաղապետը սպառնացել է իր կրթության բաժնի պետին. «Ազատություն»

Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարը նիստի ժամանակ կրթության բաժնի պետին սպառնացել է թևից բռնել, «դուրս շպրտել», երբ նա հանդգնել է արձագանքել թաղապետի դիտողություններին; Այդ մասին «Ազատությանը»պատմում է կրթության, մշակույթի և սպորտի բաժնի պետ Լիանա...