Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարը նիստի ժամանակ կրթության բաժնի պետին սպառնացել է թևից բռնել, «դուրս շպրտել», երբ նա հանդգնել է արձագանքել թաղապետի դիտողություններին; Այդ մասին «Ազատությանը»պատմում է կրթության, մշակույթի և սպորտի բաժնի պետ Լիանա Դավթյանը:
Նրա խոսքով, միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերի 14-ին, թաղապետարանի գործակարգավարական նիստի օրը:
Սաշա Կատվալյանը երեք ամիս էլ չկա, որ նշանակվել է, բայց ՔՊ-ական պաշտոնյայի վարքի ու քայլերի մասին թաղապետարանի պաշտոնյաներից երկրորդ ահազանգն է ստանում «Ազատությունը»:
Ընդ որում՝ սա Լիանա Դավթյանի հետ առաջին հանդիպումն է եղել, միջադեպը սկսվել է այն բանից հետո, երբ աշխատանքի վերաբերյալ վերադասի դիտողություններին Դավթյանը արձագանքել է, փորձել է բացատրություններ տալ: Հետո, ըստ նրա, ՔՊ-ականը բորբոքվել է:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում:






