Անշարժ գույքը 50 տոկոսով թանկացել է. ի՞նչ սպասելիքներ ունենանք․ «Հրապարակ»

11 Ապրիլի, 2026

«Հրապարակ» թերթը գրում է. «Արդյո՞ք ներկայիս աշխարհաքաղաքական լարված իրավիճակը կանդրադառնա անշարժ գույքի շուկայի վրա: Իրանական պատերազմի առաջին օրվանից խոսակցություններ են տարածվում, թե տների գները Հայաստանում բարձրանում են, որ 80 մլն բնակչություն ունեցող Իրանից, նաեւ՝ Լիբանանից, փախստականների հոսք է սպասվում, ինչի հետեւանքով կավելանա անշարժ գույքի պահանջարկը: Վիճակագրությունը եւս հաստատում է այդ միտումը: Ըստ այդմ, դեռ պատերազմից առաջ, տարեսկզբից անշարժ գույքի հայաստանյան շուկայում օտարերկրացիների ակտիվություն էր նկատվում: Հունվարին օտարերկրացիների իրականացրած գործարքները կազմել են 126 միավոր, ինչը նախորդ տարվա համեմատ 9 տոկոսով ավելի է: Մեր անշարժ գույքի հիմնական գնորդները ռուսներն են, որոնք 126-ից 109 գործարք են իրականացրել, երկրորդ տեղում ԱՄՆ քաղաքացիներն են՝ 9 գործարք:

Իրանցիների ակտիվություն առայժմ չի նկատվել: Ըստ անշարժ գույքի «Կալիբրի» գործակալության տնօրեն Ռուստամ Գրիգորյանի, գների բարձրացում շուկայում նկատվում է, սակայն չի կարելի միանշանակ ասել, որ դա պայմանավորված է Իրանի շուրջ պատերազմի հետեւանքներով: «Այլ գործոններ էլ կան, օրինակ, բնականոն պահանջարկը: Օտարերկրացիների գնումներն ընդհանուր գործարքներում այնքան էլ մեծ չեն, 3-4 տոկոս են կազմում»,- ասում է նա:

Շինարարության տեմպերն ավելացել են, ըստ փետրվարի պաշտոնական վիճակագրության, 20,5 տոկոսով շինարարության ծավալը նախորդ տարվա համեմատ աճել է, բայց պահանջարկի այս ավելացումն ինչո՞ւ չի անդրադառնում գների վրա:

Ըստ «Կալիբրիի» տնօրենի, շինարարության ծավալների աճը չի անդրադարձել երեւանյան գների վրա: «Եկամտային հարկը Երեւանից դուրս եկավ, այդ աճը, հավանաբար, մարզերի հաշվին է: Կենտրոնական բանկը եւ Կադաստրի կոմիտեն հրապարակել են իրենց եռամսյա վերլուծությունները, եւ, ըստ դրանց, մոտավորապես 5 տոկոսի աճ կա անշարժ գույքի շուկայում: Գների այս աճն արդեն զգացվում է»։

Անշարժ գույքի գծով փորձագետ Կարապետ Հովհաննիսյանը հակառակն է պնդում: Ըստ նրա, անշարժ գույքի շուկայում թանկացումներն արհեստական են, բազմաթիվ նորակառույց գույքեր չեն վաճառվում: «Շատ վաճառողներ այս պահին գներն իջեցնում են ու, միեւնույն է, գնորդ չեն էլ գտնում։ Իսկ խաղացող վերավաճառողներն իշխանությունների ասեղն են թելում։ Իշխանությունները շահագրգիռ են, որ գույքի գները թանկանան, ու ամեն բան անում են դրա համար, ինչ ծրագիր ասես, որ չեն հորինում։ Իրականում, բանկերում վարկ վերցնող չկա, եւ շատ-շատ տխուր վիճակ է»,- ասում է նա։ Հիմնական խաղացողների թվում նա նաեւ իշխանությանն է հաշվում: «Շուկայի հիմնական մասնակիցները` իշխանություններ, կառուցապատողներ, բանկեր, վերավաճառողներ, շահագրգռված են, որ անշարժ գույքը թանկանա, որպեսզի նորակառույց անշարժ գույքը չլճանա, պետությունն ընտրություններից առաջ տնտեսական ցնցումներ չունենա, սրան գումարած՝ ՀՆԱ-ի աճի հաշվին անընդհատ պարտք է բերում, որպեսզի բանկերը չգնան սնանկության»: Գործոններից մեկն էլ ագահությունն է: «Դա մարդկային բնույթն է»:

ՌԴ հնարավոր տնտեսական սահմանափակումներն ինչպե՞ս կանդրադառնան անշարժ գույքի գների վրա, հնարավո՞ր է, որ կտրուկ փոփոխություններ լինեն, մարդիկ բռնեն արտագաղթի ճամփան, ու գույքն էժանանա:

«Դրա տնտեսական հետեւանքների պատճառով էլ ավելի վատ կլինի, քան եթե հանգիստ ու բնականոն թողնեն շուկան։ Անընդհատ մարդկանց մի հույս տալիս են: Թրիփփի մասին են խոսում, թե Հայաստանն ավելի գրավիչ երկիր է դառնալու, Իրանից 2 մլն փախստականների մասին են պատմում: Հիմա էլ, թե՝ ՌԴ-ից հայերին կքշեն»:

Սրանք, ըստ փորձագետի, հեքիաթներ են: «Շատ կասկածում եմ, որ Թրիփփը կլինի, Իրանից փախստականը չեղավ, ՌԴ-ից էլ հայերին չեն արտաքսի, բայց եթե հայերին արտաքսեն, այդ հայերը՝ ամեն մեկը 4-5 բնակարան ունի գնած նորակառույցներում, մի մասն էլ տարաժամկետ վճարում են: Իսկ եթե Ռուսաստանից գումար այլեւս չուղարկվի վճարումները կդառնան հարցական, թե՛ այդ գույքերի մի մասը կմտնի վաճառքի շուկա, թե՛ իրենց պահած ընտանիքների գումարը կկտրվի»,- նկատեց փորձագետը»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր

Դեռևս ինձ հետ կապ չի հաստատվել՝ Բաքու կանանց մարդասիրական այցի հարցով․ Վերոնիկա Զոնաբենդ

Դեռևս ինձ հետ կապ չի հաստատվել՝ Բաքու կանանց մարդասիրական այցի հարցով․ Վերոնիկա Զոնաբենդ

Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի կնոջ՝ Վերոնիկա Զոնաբենդի հայտարարությունը․ «Հայաստանի Հանրապետության վարչապետը oգոստոսի 8-ի իր ուղերձում հայտարարեց, որ «մեզ բոլորիս շատ հուզում եւ անհանգստացնում է մեր հայրենակիցների՝ Ադրբեջանում անազատության մեջ լինելը»։ Ես...

«Պարզ Լիճ» հանգստյան գոտու տարածքում քաղաքացիներ են մոլորվել

«Պարզ Լիճ» հանգստյան գոտու տարածքում քաղաքացիներ են մոլորվել

Օգոստոսի 9-ին՝ ժամը 18։02-ին, Տավուշի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Պարզ Լիճ» հանգստյան գոտուն հարակից անտառում քաղաքացիներ են մոլորվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։...

Սպիտակ տունը մտահոգված չէ Գազայի ծրագրի վերաբերյալ Իսրայելի վարչապետի հայտարարությամբ

Սպիտակ տունը մտահոգված չէ Գազայի ծրագրի վերաբերյալ Իսրայելի վարչապետի հայտարարությամբ

Սպիտակ տունը մտահոգված չէ Գազայի ծրագրի վերաբերյալ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հայտարարությամբ և այն դիտարկում է որպես Իսրայելում նախընտրական շրջանի մաս։ Այս մասին X սոցիալական ցանցում գրել է Axios-ի լրագրող Բարակ Ռավիդը՝ հղում կատարելով ամերիկացի...

Վարդևանյանը տասնյակ մարդկանց աջակցություն է տրամադրել առանց որևէ փոխհատուցման․ Նարեկ Կարապետյան

  «Պարոն Վարդևանյանը որպես մասնագետ՝ իմ համար բավականին բարձր սանդղակի մասնագետ է, և բացի մասնագիտական իր տվյալներից՝ ունի նաև գաղափարական հենք։ Շատերը փորձեցին ներկայացնել, որ նա աշխատում է հիմնականում ֆինանսապես ապահովված մարդկանց...

Հայ ժողովուրդը հայտնվել է դրսից պարտադրվող երկու հանրաքվեների արանքում․ Աննա Գրիգորյան 

Հայ ժողովուրդը հայտնվել է դրսից պարտադրվող երկու հանրաքվեների արանքում։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 10-ին, հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը։ «Մի դեպքում՝ Ալիևի պարտադրանքով սահմանադրության փոփոխության հարցն է,...