Ցավոք, կան ուժեր, որոնք արգելակում են շարժումը դեպի խաղաղություն, խոչընդոտներ են ստեղծում. ՌԴ ԱԳՆ

10 Ապրիլի, 2026

Իրանի դեմ ագրեսիայի մեղավորները չպետք է թաքցնեն, թե իրականում ինչպես են զարգացել Հորմուզի նեղուցի շուրջ իրադարձությունները: Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն:

ԱՄՆ-ի և Իրանի բանակցությունները Պակիստանում, որոնք նախատեսված են ապրիլի 11-ին, բացում են Պարսից ծոցում կարգավորման հնարավորությունը: Երկրների մեծ մասն աջակցում է այդ գործընթացին և  հույս ունի, որ բանակցությունները հաջող կլինեն, հայտնել են նախարարությունում։ 

Սակայն, ցավոք, կան ուժեր, որոնք արգելակում են շարժումը դեպի խաղաղություն, կամա թե ակամա խոչընդոտներ են ստեղծում այդ ճանապարհին։ Մասնավորապես, նրանք, ովքեր ագրեսիա են սանձազերծել Իրանի դեմ, իսկ այժմ նրան մեղադրում են Հորմուզի նեղուցում նավագնացության հետ կապված խնդիրների համար, չպետք է թաքցնեն, թե իրականում ինչպես են զարգացել իրադարձությունները, և այն փաստը, որ մինչև փետրվարի 28-ը այդ կարևոր ջրային զարկերակը անխափան գործել է։ 

ԱԳՆ-ն կոչ է արել Պակիստանում հայտարարված բանակցությունների բոլոր մասնակիցներին ցուցաբերել պատասխանատու մոտեցում և խուսափել ցանկացած գործողությունից, որը կարող է խաթարել ստեղծված հնարավորությունը:

Նմանատիպ նյութեր

COP-երից լավ միջոցառում՝ զանգվածային աչքակապության համար, դժվար էլ գտնվի. Գևորգ Դանիելյան

COP-երից լավ միջոցառում՝ զանգվածային աչքակապության համար, դժվար էլ գտնվի. Գևորգ Դանիելյան

ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը. «Եթե «քաղաքակիրթ» մարդկությունը չսթափվի և չհրաժարվի իր սերունդների համար կենսատարածքը, իր տունը բարբարոսաբար ոչնչացնելու մոլուցքից, գուցե հաջողվի մի քանի տարի անց մեկ այլ մեգապոլիսում հրավիրել...

Քոչարյանների ապօրինի կալանքը իրավական գործընթաց չէ, այլ քաղաքական հաշվեհարդարի հերթական դրսևորում. Մանթաշյան

Քոչարյանների ապօրինի կալանքը իրավական գործընթաց չէ, այլ քաղաքական հաշվեհարդարի հերթական դրսևորում. Մանթաշյան

«Առաջ» աջակենտրոն կուսակցության անդամ Նարեկ Մանթաշյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Քոչարյանների ապօրինի կալանքը իրավական գործընթաց չէ, այլ քաղաքական հաշվեհարդարի հերթական դրսևորում։ Երբ իրավական փաստարկները չեն բավարարում, իշխանությունը փորձում է կալանքով կոտրել...

Փեզեշքիանը Ռուսաստան կմեկնի

Փեզեշքիանը Ռուսաստան կմեկնի

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը նախատեսում է հաջորդ շաբաթ այցելել Ռուսաստան, որտեղ մտադիր է հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս...

9 ամսում առանց վարորդական վկայականի վարելու դեպքերով կազմվել է 20 հազարից ավելի արձանագրություն

9 ամսում առանց վարորդական վկայականի վարելու դեպքերով կազմվել է 20 հազարից ավելի արձանագրություն

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայողների հետևողական աշխատանքի արդյունքում 15,360-ով նվազել է առանց վարորդական իրավունքի վկայականի տրանսպորտային միջոց վարելու դեպքերի թիվը։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։ 2026 թվականի 9 ամիսների ընթացքում առանց վարորդական իրավունքի...

Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին

Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին

Եթե ​​ցանկանայինք, կարող էինք պարզապես վերցնել ամբողջ նավթը։ Կարող էինք վերցնել ամբողջ երկիրը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Ինչպես գիտեք, Հորմուզի նեղուցն ամբողջությամբ մերն է»,-նշել է նա։...