Պրոիշխանական կայքերը մանիպուլացրել են Սամվել Կարապետյանի ուղերձը. «Հետք»

9 Ապրիլի, 2026

Ապրիլի 7-ին տնային կալանքի տակ գտնվող գործարար Սամվել Կարապետյանի ֆեյսբուքյան էջում հրապարակվել է նրա ուղերձը, որում քաղաքական հայտ ներկայացրած գործիչն անդրադարձել է ապրիլի 1-ին կայացած Փաշինյան-Պուտին հանդիպմանը:

«Ինչու էր պետք փորձեր անել հեռացնել բարեկամ Ռուսաստանին մեր տարածաշրջանից։ Նրա ներկայությունը որևիցե կերպ երբեք չի խանգարել այլ ուժային կենտրոնների հետ Հայաստանի համագործակցությանը, առևտրին։ Ու ապագայում էլ վստահ եմ` չի խանգարելու։ Ուղղակի, խելք ու ժողովրդական լեզվով ասած՝ շնորհք է պետք ունենալ։ Եվ հետո՝ պետք է պարզապես ողջամիտ լինել։ Ռուսաստանի հետ են մեր տնտեսական ամենախորը կապերը։ Ռուսաստանն է մեզ էժան գազ մատակարարում, սիրով ընդունում մեր սեզոնային աշխատողներին, գնում մեր գյուղատնտեսական ապրանքների զգալի մասը։ Իսկ եթե դադարեցնի այդ ամենը, ի՞նչ պատասխան եք տալու մեր ժողովրդին, որն ավելի կաղքատանա,- հայտարարել է Կարապետյանն ու հավելել,- քվեարկելով Նիկոլի օգտին՝ դուք կստանաք աղքատություն և թշնամանք ռուսների հետ, բևեռացում և տնտեսության փլուզում»։

Այս հայտարարությունից հետո պրոիշխանական medianews.site կայքը գրել է. «Զուգահեռ թվարկելով ու հուշելով, թե ինչեր կարող է անել Ռուսաստանը Հայաստանի վրա ճնշումներ գործադրելու համար՝ օրինակ գազի գնի թանկացում, Ռուսաստանում սեզոնային աշխատող հայերի նկատմամբ ճնշումներ, Հայաստանից արտահանվող գյուղատնտեսական մթերքների վրա սանկցիաներ․․․ Փաստացի այս կերպ ՌԴ քաղաքացի Սամվել Կարապետյանը հուշում և կոչ է Ռուսաստանին, թե ինչ քայլերի դիմեն, ինչպես ճնշեն Հայաստանին ու հայ ժողովրդին,  որպեսզի Հայաստանում ընտրությունների արդյունքը լինի Ռուսաստանի սրտով» (ընդգծումները «Հետքինն» են)։ Նյութը ևս այդպես է վերնագրված՝ «Սամվել Կարապետյանը հուշում, կոչ է անում Ռուսաստանին թանկացնել Հայաստանին մատակարարվող գազը»:

Ինչպես տեսնում ենք Կարապետյանի ուղերձ-հայտարարության մեջ, այն ուղղված է ԱԺ առաջիկա ընտրությունների մասնակից ընտրողներին, և դրանում Ռուսաստանի ղեկավարությանն ուղղված խոսք, առավել ևս կոչ չկա: Կարապետյանն, արձանագրելով գազի ներկա գնի, Ռուսաստանում աշխատող հայերի, ինչպես նաև գյուղատնտեսական ապրանքների արտահանման գործոնները, հարցադրում է անում, թե ինչ են անելու ՀՀ իշխանությունները, եթե Ռուսաստանն արգելքներ կիրառի:

Ընդ որում՝ ԵՄ-ի հետ մերձեցման ֆոնին նման ազդակ-զգուշացումներ հնչել են թե՛ Փաշինյան-Պուտին հանդիպման ժամանակ անմիջապես ՌԴ նախագահի կողմից, թե՛ դրանից հետո ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի կողմից, այսինքն՝ Կարապետյանի ուղերձից ավելի վաղ:

Ապրիլի 1-ին Վլադիմիր Պուտինը Նիկոլ Փաշինյանին, մասնավորապես, ասել է (սղագրությունը՝ ՀՀ վարչապետի կայքից). «Եվրամիության հետ մաքսային միությունում լինելը և ԵԱՏՄ-ում գտնվելն անհնար է։ Դա պարզապես անհնար է: Եվ հարցը նույնիսկ քաղաքական չէ, այլ զուտ տնտեսական բնույթի է։ Քանի որ որոշ հարցեր պահանջում են համատեղ մեծ աշխատանք, որը պետք է տարվի տարիներով։ Դա առանձին ապրանքային խմբերի գնահատման տարբերությունն է, այդ խմբերի մուտքը շուկա։ Դա բոլոր ապրանքների համար ֆիտոսանիտարական վերահսկողությունն է… Գազի գինը Եվրոպայում անցնում է 600 դոլարը 1000 խորանարդ մետրի դիմաց, իսկ Ռուսաստանը գազ է վաճառում Հայաստանին 177,5 դոլարով 1000 խորանարդ մետրի դիմաց։ Տարբերությունը մեծ է։

Տարբերությունը էական է։ Մենք այս հարցում էլ հաճախ Ձեզ հետ վիճում ենք։ Ես գիտեմ, որ Դուք պնդում եք էներգակիրների գնի որոշման այլ եղանակների վրա, բայց սրանք, այնուամենայնիվ, այլ իրավիճակ է՝ 600 և 177,5… Շատ հայեր են ապրում Ռուսաստանի Դաշնությունում։ Կարելի է տարբեր կերպ հաշվարկել, մենք համարում ենք՝ ավելի քան 2 միլիոն մարդ։ Եվ հենց մեր ներքին գործերի նախարարության վիճակագրական տվյալներն են այդ մասին վկայում»:

Շարունակությունը՝ «Հետք»-ում:

 

 

Նմանատիպ նյութեր

Ձերբակալվել է Հովիկ Աբրահամյանի որդին

Ձերբակալվել է Հովիկ Աբրահամյանի որդին

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում իրականացվող քրեական վարույթով կատարված նախաքննությամբ, ինչպես նաև ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից կատարված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում առերևույթ փաստական...

Ամոթալի է․ Փաշինյանը  օգոստոսի 8–ի առիթով նաև շնորհավորում է Ադրբեջանի ժողովրդին․ քաղաքագետ

Ամոթալի է․ Փաշինյանը օգոստոսի 8–ի առիթով նաև շնորհավորում է Ադրբեջանի ժողովրդին․ քաղաքագետ

Քաղաքագետ Հակոբ Բադալյանը գրում է․ «Նիկոլ Փաշինյանը Հայաստանի ժողովրդին շնորհավորում է օգոստոսի 8–ի առիթով, ու նաեւ շնորհավորում է այդ առիթով՝ Ադրբեջանի ժողովրդին։ Թվում է, թե սա պաթոս է։ Իրականում, սա եւս մի ամոթալի շերտ է, որ կա այս ուղերձում։ Ամոթալի է, որովհետեւ...

Այսօր այն օրն է, երբ խոստացան հանձնել Սյունիքից տարածք՝ փաթեթավորելով բիզնես պրոյեկտի անվան տակ․ Հովհաննես Իշխանյան

Այսօր այն օրն է, երբ խոստացան հանձնել Սյունիքից տարածք՝ փաթեթավորելով բիզնես պրոյեկտի անվան տակ․ Հովհաննես Իշխանյան

Հասարակական գործիչ, ռեժիսոր Հովհաննես Իշխանյանի ֆեյսբուքյան գրառումը. «Այսօր այն օրն է, երբ ցրեցին Մինսկի խումբը՝ անարգելով Արցախի հայերին։ Խոստացան հետ կանչել միջազգային դատարաններից մարդկության դեմ հացանգործությունների հայցերը, խոստացան հանձնել Սյունիքից տարածք՝...

Հ1-ի լուսաբանումը՝ սոցիալական հարթակներում․ ինչպես են ներկայացվել ընդդիմությունը և իշխանությունը․ Flip.am

Հ1-ի լուսաբանումը՝ սոցիալական հարթակներում․ ինչպես են ներկայացվել ընդդիմությունը և իշխանությունը․ Flip.am

Ազգային ժողովի 9-րդ գումարման խորհրդարանը օգոստոսի 2-ից սկսել է աշխատանքները։ Այս ընթացքում խորհրդարանն ընտրել է ԱԺ նախագահ, ԱԺ նախագահի երկու տեղակալներ և առաջիկայում պատրաստվում է ընտրել նաև ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահներին։ Հանրային հեռուստաընկերության...

Վեհափառի կարգավիճակը դուրս է գալիս սովորական կրոնական գործչի շրջանակներից․ նա ազգային-հոգևոր միասնության խորհրդանիշ է․Արթուր Ղամբարյան

Վեհափառի կարգավիճակը դուրս է գալիս սովորական կրոնական գործչի շրջանակներից․ նա ազգային-հոգևոր միասնության խորհրդանիշ է․Արթուր Ղամբարյան

Իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արթուր Ղամբարյանը ֆեյսբուքում գրել է. «ՈՐՈՇՈՒՄ դատավորի ինքնաբացարկի մասին ք. Երևան «___» __________ 2026 թ. ՀՀ __________ առաջին ատյանի դատարանի դատավոր ․․․․ (այսուհետ՝ Դատավոր), քննության առնելով թիվ ________ քրեական...