Մայրը ապտակել է իր որդուն ծաղրող դպրոցականի. արտառոց դեպք Հրազդանի դպրոցներից մեկում

9 Ապրիլի, 2026

Ապրիլի 2-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։  ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր

վարչության Հրազդանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Հրազդան քաղաքի թիվ 14 հիմնական դպրոցում Կոտայքի մարզի բնակիչ 11-ամյա Լ․ Ա․-ի մայրը՝ Կոտայքի մարզի բնակիչ 33-ամյա Վարսենիկ Վ․-ն իր որդու հետ վիճաբանելու կապակցությամբ ապտակել է նույն դպրոցի աշակերտ 12-ամյա Ա․ Մ․-ին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Հրազդանի բաժնում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ «Հրազդանի թիվ 14 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի 5-րդ դասարանի աշակերտ Լ․Ա․-ն պարբերաբար դպրոցում ծաղրել է իր համադասարանցի 11-ամյա Ա․ Մ․-ին, ինչի կապակցությամբ վերջինը եղբայրը, ով սովորում է նույն դպրոցի 7-րդ դասարանում ապրիլի 1-ին մոտեցել է Լ․Ա․-ին և պահանջել, որ այլևս չծաղրի ու չանհանգստացնի իր եղբորը։

Գ․ Շամշյանի տեղեկություններով հիշյալ հանգամանքի վերաբերյալ Լ․Ա․-ն տեղեկացրել է իր մայրիկին՝ Վարսենիկ Վ․-ին, ով ապրիլի 2-ին, ժամը 13։15-ի սահմաններում այցելել է վերոհիշյալ դպրոց և մեկ անգամ ապտակել, վիրավորել է Ա․ Մ․-ին՝ համադասարանցիների ներկայությամբ ու հեռացել, ինչից հետո Ա․ Մ․-ի հայրը, Կոտայքի մարզի բնակիչ 34-ամյա Դավիթ Մ․-ն զանգահարել է, Լ․Ա․-ի հայրիկին՝ Կոտայքի մարզի բնակիչ 51-ամյա Մհեր Ա․-ին և հանդիպում պահանջել, որպեսզի պարզաբանեն կատարվածը։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով ձեռնարկված միջոցառումների արդյունքում Մհեր Ա․-ն և իր որդու ու Դավիթ Մ․-ն իր որդու հետ ներկայացվել են ոստիկանության Հրազդանի բաժին, որտեղ վերջիններս հայտնել են կատարվածը, սակայն հրաժարվել են հաղորդում ներկայացնելուց։

Դեպքի փաստով ոստիկանության Հրազդանի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած:

 

Նմանատիպ նյութեր

Գարեգին Պողոսյանը «ցունամի» է անում կորպուսում․ «Հրապարակ»

Գարեգին Պողոսյանը «ցունամի» է անում կորպուսում․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մոտ երկու ամիս առաջ ՊՆ Հատուկ բանակային կորպուսի հրամանատար նշանակված Գարեգին Պողոսյանի պահվածքը քննարկման թեմա է դարձել պաշտպանության համակարգում: Նախարարության մեր աղբյուրների փոխանցմամբ, մի քանի շաբաթ է՝ նա կադրային «ցունամի» է անում...

Այսօր կորոշեն Հայկ Սարգսյանի ճակատագիրը. ներել, թե պատժել խոսելու համար․ «Ժողովուրդ»

Այսօր կորոշեն Հայկ Սարգսյանի ճակատագիրը. ներել, թե պատժել խոսելու համար․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, նախկին պատգամավոր Հայկ Սարգսյանի շուրջ կրքերը ՔՊ-ում դեռ չեն հանդարտվել։ Սարգսյանը, հիշեցնենք, հրապարակային քննադատության էր ենթարկել ԱԺ նախկին նախագահ Ալեն Սիմոնյանին՝ նրան մեղադրելով...

Արմավիրի մարզպետը վհուկների որս է սկսել․ նա շարունակում է դատաստանը. «Հրապարակ»

Արմավիրի մարզպետը վհուկների որս է սկսել․ նա շարունակում է դատաստանը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչարյանն իր ղեկավարած մարզում վհուկների որս է իրականացնում։ Չնայած ընտրություններն արդեն անցյալում են, երբ մարզպետը խոշորացույցով հայտնաբերում ու պատժում էր հակաիշխանականներին` ազատում էր աշխատանքից կամ այլ...

Լենա Նանուշյանի նոր ձախողումների շարքը. «Ժողովուրդ»

Լենա Նանուշյանի նոր ձախողումների շարքը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում հանրային առողջության պահպանման պատասխանատուները կարծես աշխատում են ոչ թե «կանխարգելել», այլ «դեպքից հետո արձագանքել» սկզբունքով։ Սա պարզվեց նաև Ծավ գյուղի թունավորման դեպքով պայմանավորված, երբ հայտնի դարձավ, որ վերջին...

Կոպիրկինը հրաժեշտ կտա՞ Հայաստանին․ ՌԴ-ում նրանից դժգոհ են. «Հրապարակ»

Կոպիրկինը հրաժեշտ կտա՞ Հայաստանին․ ՌԴ-ում նրանից դժգոհ են. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Կրկին ակտիվացել են Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինին փոխելու մասին խոսակցությունները։ Ըստ մեր աղբյուրների՝ ՌԴ-ն դեսպանի թեկնածուի փնտրտուքի մեջ է, որպեսզի մինչեւ հունվար Կոպիրկինը հրաժեշտ տա Հայաստանին։ Առհասարակ, ե՛ւ...