Որքա՞ն գումարով է ՔՊ-ն վարձակալել մարզահամերգային համալիրը. «Հրապարակ»

9 Ապրիլի, 2026

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Օրերս մարզահամերգային համալիրում Փաշինյանի մասնակցությամբ 2 միջոցառում էր անցկացվել։

Ապրիլի 4-ին մեծ դահլիճում տեղի ունեցավ ՔՊ համագումարը, երեկոյան, փոքր դահլիճում՝ Վարչաբենդի հանդեսը։

Մարզահամերգայինի տնօրեն Կարեն Ղազարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ երկու դահլիճն էլ Փաշինյանի թիմին տրամադրվել է վարձակալությամբ։ «Փոքր դահլիճի համար վճարել են 3 մլն դրամ, մեծ դահլիճի համար՝ 5 մլն»,- ասաց նա։

Դիտարկմանը` բայց այլ քաղաքական ուժերին անհամեմատ ավելի բարձր գնով եք վարձակալության հանձնում, մեզ ասել են, որ մինչեւ 15 մլն դրամ է վարձավճարը, Ղազարյանն արձագանքեց․ «Չկա նման բան, մենք բոլոր քաղաքական ուժերին նույն պայմաններն ենք առաջարկել, «Ուժեղ Հայաստան»-ին էլ էինք նույն գնով տվել, մյուսներին էլ»։

«Հայաստան» դաշինքից մեզ ասացին, որ իրենք 6 միլիոն դրամ վճարել են փոքր դահլիճի համար, 15 միլիոն` մեծի: Նույն գներն են նշում նաեւ երաժիշտները:

Հայ երգիչներից մեկի պրոդյուսերը մեզ հայտնեց, որ փոքր դահլիճի վարձակալության գումարը կազմում է 5-6 միլիոն դրամ` կախված սեզոնից, մեծինը` 10-15 միլիոն, իսկ ֆոյեի` նախասրահի վարձակալության գները պարզել չհաջողվեց, քանի որ, բացի Փաշինյանից, այդ տարածքը ոչ մի քաղաքական ուժ չի վարձակալել»:

Նմանատիպ նյութեր

Այս ամենը ձեր ապաշնորհ քաղաքականության արդյունքն է․ Սևակ Խաչատրյան 

«Մենք չենք կարող այսօրվա Հայաստանի տնտեսության մասին խոսելիս առաջնային չխոսել Հայաստան-ԵԱՏՄ, մասնավորապես՝ Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունների մասին, տնտեսական հարաբերությունների մասին, որը վերջին ամիսներին պարզապես ոչ թե...

Թուրքիան հասկանում է, որ իրեն երբեք չեն ընդունի ԵՄ․ Լավրով

Թուրքիան հասկանում է, որ իրեն երբեք չեն ընդունի ԵՄ․ Լավրով

Թուրքիան ցանկանում է լինել և՛ ՆԱՏՕ անդամ՝ որպես դաշինքի ամենամեծ բանակներից մեկը, և՛ հարաբերություններ ունենալ Եվրամիության հետ, թեև հոգու խորքում հասկանում է, որ իրեն երբեք չեն ընդունի ԵՄ։ Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը «ՎԳՏՌԿ» հեռուստաընկերության...

Փաշինյանը ԱԽ աշխատակազմին է ներկայացրել նոր քարտուղարին

Փաշինյանը ԱԽ աշխատակազմին է ներկայացրել նոր քարտուղարին

Փաշինյանը Անվտանգության խորհրդի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ քարտուղար Ալեն Սիմոնյանին, հայտնում են վարչապետի աշխատակազմից։ Արմեն Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել ԱԽ գրասենյակի թիմին համատեղ կատարված աշխատանքի համար՝ ընդգծելով, որ վերջինս մեծ ներդրում է...

Սևանա լճում բախվել են մոտորանավակն ու նավակը․ վիրավոր կա

Սևանա լճում բախվել են մոտորանավակն ու նավակը․ վիրավոր կա

Օգոստոսի 9-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Սևանա լճում՝ «Թերակղզուն» հարակից տարածքում, բախվել են Արարատի մարզի բնակիչ 15-ամյա Ն․ Ս․-ի վարած մոտորանավակը և Գեղարքունիքի մարզի բնակիչ 52-ամյա Սուրեն Բ․-ին պատկանող...

Ձեր իշխանության օրոք մեր տնտեսությունը ամենամեծ կախվածության մեջ է ընկել ՌԴ-ից․ Ֆարմանյանը՝ Թունյանին

  «Ցանկանում եմ փաստ արձանագրել․ ձեր իշխանության օրոք մեր տնտեսությունը ամենամեծ կախվածության մեջ է ընկել Ռուսաստանի Դաշնության տնտեսությունից։ Հիմա խոսեմ փաստերով․ եթե 2017 թվականին Հայաստան-Ռուսաստան ընդհանուր առևտրաշրջանառությունը...