Պոռոտախոսությունն իշխանավորների մոտ չափ ու սահման չի ճանաչում. Սարոյան

7 Ապրիլի, 2026

Ռազմական փորձագետ Վահագն Սարոյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Պոռոտախոսությունը, իրենց մասին բարձր կարծիք ունենալը այսօրվա իշխանավորների մոտ չափ ու սահման չի ճանաչում:
Բանակը փաստորեն «գիտելիք չունենալու» տեղ է, «ցածրակարգ մարդկանց» տեղ է, ըստ իշխանական պատգամավորի:

«Իմ տղայի չափ գիտելիք դուք էլ ունենայիք, չէիք ծառայի․ նա բարձրակարգ մարդ է»,- ասել է պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի ղեկավարը:
Եթե այդպես է, ապա ո՞վ է պահում այս երկրի սահմանը` «գիտելիք չունեցո՞ղը», ո՞վ է կանգնած դիրքերում՝ գիշերը, ցրտին, ձանն ու անձրևին` «ցածրակարգ մարդի՞կ»:

Դե որ այդպես է, ինչո՞ւ եք դատում դասալիքներին, կամ բանակից խուսափողներին, օրենքով մի քրեականացրեք, քանի որ ամեն մարդ ինքը իր համար, իր ծնողի աչքերում «բարձրակարգ» մարդ է, այնպիսի «գիտելիք ունի», որ չի գնում ծառայելու:
Արդեն հասկանալի է, չէ՞, թե որտեղից է գալիս բանակի, անվտանգության ու պետության նկատմամբ պատասխանատվության բացակայությունը»:

Նմանատիպ նյութեր

ԱՄՆ-ն Հայաստանում ստեղծում է «պետություն՝ պետության մեջ»․ Շևցովը՝ TRIPP-ի մասին

ԱՄՆ-ն Հայաստանում ստեղծում է «պետություն՝ պետության մեջ»․ Շևցովը՝ TRIPP-ի մասին

ԱՄՆ-ն Հայաստանի տարածքում ստեղծում է «պետություն՝ պետության մեջ», հայտարարել է Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ալեքսեյ Շևցովը՝ անդրադառնալով TRIPP նախագծին, որում բաժնեմասերի 74%-ը պատկանելու է ԱՄՆ-ին և միայն  26%-ը՝ Հայաստանին։ «Հաշվի...

Ադրբեջանցի զինծառայողի կրակnցից վիրավորում ստացած կնոջ կյանքին վտանգ չի սպառնում. ԱՆ

Ադրբեջանցի զինծառայողի կրակnցից վիրավորում ստացած կնոջ կյանքին վտանգ չի սպառնում. ԱՆ

Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորում ստացած կնոջ կյանքին վտանգ չի սպառնում։ Նա գտնվում է բժիշկների հսկողության տակ: Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից: Հիշեցնենք , որ սեպտեմբերի 29-ին Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայությունը Հայաստանի...

«Play City»-ի և «Sodi world series»-ի համագործակցությունը` վտանգի տակ

  «Play City» կոմպլեքսի գործունեության մոտ երկու ամիս շարունակվող դադարեցումը լուրջ խնդիրներ է առաջացրել և՛ աշխատակիցների և՛ այնտեղ գործող կարտինգի դպրոցի համար։ Կարտինգի դպրոցը զրկված է մարզումների հնարավորությունից, մարզիկները չեն...

Կառավարությունն արգելել է ԵԱՏՄ երկրներից տոմատի մածուկի որոշ տեսակների ներմուծումը

Կառավարությունն արգելել է ԵԱՏՄ երկրներից տոմատի մածուկի որոշ տեսակների ներմուծումը

Էկոնոմիկայի նախարարությունից հայտնում են, որ լոլիկի մթերումների գործընթացը կազմակերպելու և տեղական արտադրության տոմատի մածուկի իրացման խնդիրը մեղմելու անհրաժեշտությամբ՝ ՀՀ կառավարության 2026 թվականի հուլիսի 7-ի N1098 -Ն որոշմամբ ժամանակավոր /6 ամիս/ արգելք է սահմանվել...

ԱԱԾ-ն ասում է հանգիստ եղեք, մենք երկու օր առաջ էինք իմացել, որ այսպիսի բան կարող է լինել. Վարդանյան

ԱԱԾ-ն ասում է հանգիստ եղեք, մենք երկու օր առաջ էինք իմացել, որ այսպիսի բան կարող է լինել. Վարդանյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը գրում է․ ԱԱԾ-ն ասում է հանգիստ եղեք, մենք երկու օր առաջ էինք իմացել, որ այսպիսի բան կարող է լինել: Դե ադրբեջանցին հո՞ ընդդիմադիր կամ Սրբազան չի, որ մեկ ժամում գետին տապալելու օպերացիա...