Արձակուրդ կգնան, որ քարոզարշավը ղեկավարեն. «Հրապարակ»

7 Ապրիլի, 2026

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «ՔՊ-ի մարզային շտաբների պետերը մարզ­պետներն են։ Նրանք շուտով արձակուրդ են վերցնելու՝ իրենց հաշվին, որ կարողանան ողջ էությամբ նվիրվել մարզային շտաբների աշխատանքը համակարգելու գործին։ Համայնքային շտաբները ղեկավարելու են ՔՊ-ական համայնքապետերը։ Սյունիքի մարզային շտաբի պետ, Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն է միայն, որ խառը կազմի հետ է աշխատելու՝ ՔՊ-ական համայնքապետերի՝ Մեղրիի համայնքապետ Խաչատուր Անդրեասյանի ու Տեղի համայնքապետ Դավիթ Ղուլունցի հետ։

Չնայած Սիսիանի համայնքապետ Հովսեփ Առաքելյանն էլ իշխող ուժից է, բայց Սիսիանի շտաբի ղեկավարն ԱԺ պատգամավոր Կարեն Համբարձումյանն է, Քաջարանինը՝ ՔՊ-ական ավագանի Արմեն Առաքելյանը, Գորիսինը` պատգամավոր Արմեն Խաչատրյանը, Կապանինը` ԶՊՄԿ-ում կառավարության ներկայացուցիչ Նարեկ Բաբայանը։ Փաստորեն, պատգամավորները, կառավարության ներկայացուցիչն ու ՔՊ-ական համայնքապետերը դե յուրե ու դե ֆակտո պիտի ենթարկվեն Ռոբերտ Ղուկասյանին»:

Նմանատիպ նյութեր

Ադրբեջանցին հայ կնոջ վրա կրակել է՝ երեք երեխաների ներկայությամբ. «Ազատություն»

Ադրբեջանցին հայ կնոջ վրա կրակել է՝ երեք երեխաների ներկայությամբ. «Ազատություն»

Սյունիքի մարզի Շաքի գյուղի գյուղապետ Ռուբեն Մանուչարյանը «Ազատության» հետ զրույցում հաստատել է, որ այսօր ավտոմատով զինված ադրբեջանցին մտել է գյուղ, կրակել տանտիկնոջը՝ նրա երեք երեխաների ներկայությամբ: «Բռնեցին տարան, իրավապահները, չեմ կարա ասեմ կրակել է, թե...

Ի՞նչ է կատարվում Սյունիքում. ԱԱԾ-ն հաստատում է՝ ադրբեջանցին կրակել է

Ի՞նչ է կատարվում Սյունիքում. ԱԱԾ-ն հաստատում է՝ ադրբեջանցին կրակել է

Սեպտեմբերի 29-ին Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայությունը Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությանը տեղեկացրել է, որ Ադրբեջանի զորամասերից մեկի զինծառայողը անհայտ հանգամանքներում լքել է ծառայության վայրը։  Չի բացառվել, որ նա կարող էր ապօրինի հատած լինել...

Ադրբեջանցին մտել է Սյունիքի մարզի գյուղերից մեկ ու կրակել հայ աղջկա ոտքին. «Արմլուր»

Ադրբեջանցին մտել է Սյունիքի մարզի գյուղերից մեկ ու կրակել հայ աղջկա ոտքին. «Արմլուր»

 ArmLur.am-ի  տեղեկությունների համաձայն՝ Սյունիքի մարզի Շաքի գյուղ ադրբեջանցի է մտել ու կրակել հայ աղջկա ոտքին։ Ըստ աղբյուրի ադրբեջանցուն ձերբակալել են ու այս պահին ոստիկանությունում է։ Այս պահին այլ մանրամասներ հայտնի...

Պետաշխատողների սոցիալական փաթեթի տրամադրման ծրագիրը 2027 թվականից կդադարեցվի

Պետաշխատողների սոցիալական փաթեթի տրամադրման ծրագիրը 2027 թվականից կդադարեցվի

ՀՀ–ում պետաշխատողների սոցիալական փաթեթի տրամադրման ծրագիրը 2027 թվականից կդադարեցվի։ Այդ մասին այսօր ՀՀ կառավարության նիստից հետո հայտարարեց ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանը։ Սոցիալական փաթեթի ծրագիրը դադարեցնելու համար կառավարությունը օրենսդրական...

Բենզինի գինը հասավ ու սոսնձվեց 600 դրամին. տեղին է հիշել Փաշինյանի հրճվանքը, երբ կես դույլ ադրբեջանական բենզինը մտավ Հայաստան. Խաչատրյան

Բենզինի գինը հասավ ու սոսնձվեց 600 դրամին. տեղին է հիշել Փաշինյանի հրճվանքը, երբ կես դույլ ադրբեջանական բենզինը մտավ Հայաստան. Խաչատրյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «A-92 (ռեգուլյար) բենզինի գինը հասավ ու սոսնձվեց 600 դրամին: Իհարկե, սա ռուս-ուկրաինական ու իրան-ամերիկյան պատերազմների ուղիղ հետևանքն է: Չեմ կարծում, թե այստեղ որևէ քաղաքաքական...