Ադրբեջանում հանքարդյունաբերական բումի են պատրաստվում, իսկ մե՞նք…«Փաստ»

7 Ապրիլի, 2026

Ադրբեջանում հանքարդյունաբերական բումի են պատրաստվում, իսկ մենք պայքարում ենք մեր արդյունաբերության դեմ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Մոտ մեկ շաբաթ առաջ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կարգադրություն է ստորագրել այդ երկրում լեռնահանքային (մետաղական հանքաքարի) և մետալուրգիական արդյունաբերության զարգացման ապահովմանն ուղղված մի շարք միջոցառումների մասին:

Բավականին ծավալուն փաստաթղթում նշվում է, որ այս ոլորտների զարգացումը Ադրբեջանի համար ունի ռազմավարական նշանակություն՝ տնտեսության դիվերսիֆիկացման, ինդուստրացման խորացման, արտահանման կառուցվածքի ընդլայնման և տարածաշրջանների սոցիալ-տնտեսական զարգացման արագացման տեսանկյունից: Ի դեպ, առանձնահատուկ շեշտվում է Արցախի՝ Ադրբեջանի կողմից զավթված տարածքների հանքերի մասին: Խոսքն այն հանքերի մասին է, որոնք ժամանակին լիարժեք չեն էլ օգտագործվել Արցախի կողմից՝ բնությանը վնաս չպատճառելու, շրջակա միջավայրը պաշտպանելու նկատառումներով: Սակայն Ադրբեջանը, որն ինքնին բնապահպանական ամենամեծ վնասն է հասցնում տարածաշրջանին, սակայն հաճախ Հայաստանին ու Արցախի մեղադրել է շրջակա միջավայրն աղտոտելու մեջ, սկսել է անհամեմատ մեծ ուշադրություն դարձնել հանքարդյունաբերությանը, լեռնահանքային և մետալուրգիական արդյունաբերությանը: Դրա համար կազմվում են համակարգային ծրագրեր, գլոբալ հաշվարկներ են իրականացվում և այլն: Ավելին, վերոնշյալ կարգադրության մեջ որոշ ձեռնարկությունների նույնիսկ լուրջ արտոնություններ են տրամադրվում, ինչպես նաև «համաներում» է հայտարարվում դրանց՝ պետությանն ունեցած պարտքերի համար:

Իսկ ահա Հայաստանում, որն առանց այն էլ շատ հարուստ չէ հանքերով, որոշակի շրջանակներ իրենց պարտքն են համարում անընդհատ պայքարել հանքարդյունաբերության դեմ: Բավական է՝ այս ոլորտի զարգացման ուղղությամբ որևէ նախաձեռնություն կամ ծրագիր իրականացվի, բարձրացվում է մեծ աղմուկ: Այնինչ, հանքարդյունաբերությունը, նաև մետալուրգիան մեր երկրի տնտեսության համար ուղղակի փրկօղակ են:

Նմանատիպ նյութեր

Երեկոյան սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Երեկոյան սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Երևանում հոկտեմբերի 3-ին ժամանակ առ ժամանակ, 5-7-ին` երեկոյան սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-17 մ/վ արագությամբ։ Հոկտեմբերի 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի...

Ոսկեպարցին հորական տունը կարող է ժառանգել միայն սահմանազատման գործընթացից հետո. «Հրապարակ»

Ոսկեպարցին հորական տունը կարող է ժառանգել միայն սահմանազատման գործընթացից հետո. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրել է. Գրել էինք, որ Նոյեմբերյան համայնքի Ոսկեպար գյուղի բնակիչ, հանգուցյալ Սայադ Աղամյանի առանձնատունը Ռուսաստանում ապրող նրա որդու կողմից ժառանգություն ստանալու գործընթացի ժամանակ խնդիրներ են առաջացել, նրան հայտնել են, որ անշարժ գույքի...

Իշխանություններն անցել են իրենց հին գործին. ժողովրդին ծաղրելու «նուրբ արվեստը»․ «Փաստ»

Իշխանություններն անցել են իրենց հին գործին. ժողովրդին ծաղրելու «նուրբ արվեստը»․ «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Հայաստանում սոցիալական ոլորտի ընդհանուր պատկերը մռայլ է, իսկ քաղաքացիների իրական վիճակը՝ ծանր և մշտական անհանգստության ներքո։ Առկա անարդարության զգացողությունն ու ամենօրյա կյանքի շարունակական թանկացումը հանգեցրել են բարդ իրավիճակի։ Որպես կանոն՝...

Հարսանիքի մասնակիցը մեքենայից կրակոցներ է արձակել. պարզվել է նրա ինքնությունը

Հարսանիքի մասնակիցը մեքենայից կրակոցներ է արձակել. պարզվել է նրա ինքնությունը

Հոկտեմբերի 1-ին Մասիս քաղաքում ծառայություն իրականացնող պարեկները ստացել են տեղեկություն, որ հարսանեկան արարողության մեկնող շարասյան մեջ «Ֆորդ Մուստանգ» մակնիշի մեքենայի վարորդը կրակոցներ է արձակել։ Ժամը 13․30-ի սահմաններում Հայանիստ գյուղում պարեկները կանգնեցրել են...

Քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելի. «Փաստ»

Քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելի. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Հայաստանում առաջին անհրաժեշտության մի շարք ապրանքների թանկացման ֆոնին առանձնահատուկ մտահոգիչ է դեղորայքի գների հարցը։ Շատ քաղաքացիների համար անհրաժեշտ դեղամիջոցների ձեռքբերումը դարձել է լուրջ ֆինանսական բեռ, իսկ որոշ դեպքերում՝ լրացուցիչ ծախս,...