Դատապարտյալներին հաճախ չի տրամադրվում համապատասխան դեղորայք. Գառնիկ Դանիելյանի ահազանգը

6 Ապրիլի, 2026

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրում է. «Արդեն տևական ժամանակ է՝ այցեր եմ կատարում քրեակատարողական հիմնարկներ՝ տեղում ծանոթանալու կալանավորված և ձերբակալված անձանց պահման պայմաններին։
Շարունակում է գերխնդիր մնալ պատշաճ բժշկական սպասարկման իրականացումը։ Անազատության մեջ հայտնված մեր հայրենակիցները նույնիսկ ծայրահեղ առողջական խնդիրների պարագայում ստիպված են լինում ամիսներով սպասելու իրեն հերթին։ Դատապարտյալներին հաճախ չի տրամադրվում համապատասխան դեղորայք։
ՔԿՀ-ներում բացակայում է մասնագիտական բարձր որակներ ունեցող բուժանձնակազմը։ Որակյալ կադրերի խնդիրը բացատրում են այն հանգամանքով, որ վերջիններս չեն ցանկանում ոչ այնքան բարձր աշխատավարձի դիմաց աշխատել քրեակատարողական հիմնարկներում։ Եվ ստացվում է, որ եթե անգամ որոշ տեղերում ձեռք են բերվել նորագույն սարքավորումներ, չկան համապատասխան մասնագետներ, որոնք տեղում կիրականացնեն հետազոտություններ և բուժում։
Բժշկական օգնության ոչ պատշաճ իրականացնումն էլ հաճախ ինքնասպանությունների, ինքնավնասումների պատճառ է դառնում։
Մտահոգիչ է նաև կենցաղային տարրական պայմանների բացակայությունը։ Բանտախցերում չի իրականացվում օդափոխություն, չկա համապատասխան կահավորում, դատապարտյալները զրկված են ավելի հաճախ լոգանք ընդունելու հնարավորությունից։ Վերջիններս տրամադրվող ամբողջովին սև հագուստը կրելուց հրաժարվելու պարագայում չպետք է տարվեն պատժախցեր։ Սա լուրջ խնդիր է, քանի որ ունենք օրենքին հակասող նորմատիվ ակտ, և ավելին՝ նույնիսկ օրենքը ունի խնդրահարույց դրույթներ, որոնք, օրինակ, պարտադրում են նշված հագուստը կրել նաև դատական նիստերի ժամանակ կամ բժշկական կենտրոն տեղափոխվելիս։
Սա խոցելի է դարձնում մարդու արժանապատվությունը, իսկ դատարանի պարագայում՝ անձին անհավասար պայմաններում դնում դատավարության այլ մասնակիցների հետ։
Այս բոլոր հարցերի վերաբերյալ դեռևս ամիսներ առաջ պատկան մարմիններին ներկայացրել եմ իմ առաջարկները։ Ցավոք, սայլը տեղից չի շարժվում, փոխարենը՝ ունենք սարսափելի վիճակագրություն՝ ՔԿՀ-ներում մահվան և ինքնասպանության դեպքերի զգալի աճի տեսքով։
Անազատության մեջ հայտնված մեր հայրենակիցները չպետք է մատնվեն անտարբերության։ Հետևողական եմ լինելու, որպեսզի նշված բոլոր խնդիրներն արժանանան պատշաճ ուշադրության և ապահովվեն դատապարտյալների արժանապատիվ պահվան պայմանները»։

Նմանատիպ նյութեր

Փաշինյանը գիտակցում է` արդար ընտրություններով չի կարող հաղթանակ տանել․ «Ուժեղ Հայաստան»

Փաշինյանը գիտակցում է` արդար ընտրություններով չի կարող հաղթանակ տանել․ «Ուժեղ Հայաստան»

Հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններից 4 օր առաջ՝ այսօր, ձերբակալվել են «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամներն ու Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանը։ Ձերբակալությունից ժամեր անց տարածվել է տեսանյութ։ Այս մասին հայտարարություն է տարածել «Ուժեղ...

Փաշինյանը կորցնում է վերջին շանսը․ «Կարճ ասած»

6 տարի առաջ այս օրը՝ 44-օրյա պատերազմի 25-րդ օրը, Նիկոլ Փաշինյանը, որպես գերագույն գլխավոր հրամանատար, կոչով դիմեց քաղաքապետ-գյուղապետերին։ Տեսանյութ – Նիկոլ. «Այս կոչն ուղղում եմ մեր երկրի բոլոր քաղաքապետերին, բոլոր...

ՔՊ-ն արդեն խմբակային կալանավորումներ է անում՝ մի ընտանիքից երկու հոգի. Սևակ Խաչատրյան

Ի տարբերություն նախկինում եղած դեպքերի, երբ ընտանիքից մեկ հոգու էին կալանավորում, հիմա ՔՊ-ն նոր քաղաքականություն է որդեգրել՝ խմբակային կալանավորումներ են անում, ընտանիքից միաժամանակ երկու-երեք հոգու են կալանավորում կամ...

Լիլիթ Ստեփանյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, մարզպետ կնշանակվի

Լիլիթ Ստեփանյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, մարզպետ կնշանակվի

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր ՔՊ խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը 2026 թվականի հոկտեմբերի 21-ին հրաժարականի դիմում է ներկայացրել: «Ազգային ժողովի...

Իշխանությունն ու իրավապահ համակարգը «պասերով» են աշխատում․ Ռուբեն Մխիթարյան

  «Իշխանությունն ու իրավապահ համակարգը, իրար հետ, այսպես ասած, «պասերով» են աշխատում: Միանշանակ այստեղ մութ է, թե ինչ գումարների մասին է խոսքը, որովհետև ես հիպոթետիկ եմ ասում. մինչև փաստաբանների պաշտոնական տեղեկատվությունը՝ դա կարող է...